Իշխանական պատգամավորը վստահեցնում է, որ Հայաստան-Ադրբեջան բանակցությունները փակուղի չեն մտել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+19.13 oC

Իշխանական պատգամավորը վստահեցնում է, որ Հայաստան-Ադրբեջան բանակցությունները փակուղի չեն մտել

12:15 06.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի ազգային ժողովի իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը վստահեցնում է` թեև Հայաստան-Ադրբեջան բանակցություններում կան դժվարություններ, խնդրահարույց կետեր, սակայն բանակցությունները փակուղում չեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հովհաննիսյանն այս մասին ասաց խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին ագրեսիվ հայտարարություններին:

Արթուր Հովհաննիսյանը նկատեց, որ մինչև այս տարբեր մեկնաբանություններ են հնչել Ադրբեջանից՝ տարբեր մակարդակներով:«Բայց դա չպետք է մեզ մոտ տպավորութուն ստեղծի, թե բանակցությունները մտել են փակուղի:

Ոչ, բանակցությունները շարունակվում են: Բնականաբար, բանակցություններում կան դժվարություններ, խնդրահարույց կետեր, որոնց շուրջ քննարկումներն ավելի բարդ են և ժամանակատար: Բայց մենք փակուղի մտնելու մասին չենք խոսում, շարունակում ենք բանակցությունները»,-ասաց պատգամավորը:Ըստ նրա՝ գլխավոր բանակցողները շարունակում են աշխատանքները Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը վերջնական տեսքի հասցնելու համար:

Պատգամավորի վստահեցմամբ՝ գործընթաց միշտ կա, կարող են լինել դժվարություններ, բարդություններ, սակայն գործընթացը տեղի է ունենում:Հովհաննիսյանը բանակցություններից դետալներ չհայտնեց:Անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայաստանն այս փուլում միջնորդի կարիք չի՞ տեսնում՝ Հովհաննիսյանն ասաց.

«Մենք ասել ենք, որ շարժվում ենք երկկողմ խոսակցությունների տրամաբանությամբ: Տեղի են ունեցել հանդիպումներ: Մեկ անգամ բավականին մեծ, ներկայացուցչական կազմով վարչապետն է Ալիևի հետ ուղիղ հանդիպել: Ընդունում ենք ցանկացած գործընկերոջ աջակցությունը, որն ուղղված է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհդի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման առաջարկը մերժելուն՝ պատգամավորն ասաց, որ Հայաստանը, բնականաբար, լավ չի վերաբերվում, երբ հանդիպումները մերժվում են, հանդիպումները խաղաղության գործընթացն ավելի ամրացնելու և առաջ տանելու համար են: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օրերս կրկին հիշել էր ադրբեջանական հորինված օրակարգերի մասին՝  հայտարարելով, թե Հայաստանը պետք է բանակցություններ սկսի այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» հետ ու գործնական քայլեր ձեռնարկի նրանց իրավունքների վերականգնման համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Զելենսկին կրկին ռազմական օգնություն է խնդրել Թրամփից

21:45 18.05.2025

Զելենսկին կրկին ռազմական օգնություն է խնդրել Թրամփից

Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից օգնություն է խնդրում։ Նա իր առաջարկներով համապատասխան նամակ է ուղարկել Սպիտակ տան ղեկավարին։ Զելենսկու գրասենյակի տվյալներով ՝ նամակը պարունակում է պաշտպանական արդյունաբերության, ինչպես նաև առևտրի ոլորտում համագործակցության նոր առաջարկներ։ «(Զելենսկին – խմբ.) նշել է, որ նախագահ Թրամփին նամակ է ուղարկել պաշտպանական-արդյունաբերական և առևտրային ոլորտներում համագործակցության նոր առաջարկներով», – ասվում […] ...

Իրաքի վարչապետը բարձր է գնահատել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վճռական դերը պաղեստինցիների իրավունքների պաշտպանության գործում

21:25 18.05.2025

Իրաքի վարչապետը բարձր է գնահատել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վճռական դերը պաղեստինցիների իրավունքների պաշտպանության գործում

Իրաքի վարչապետ Մոհամմեդ ալ-Սուդանին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կիրակի օրը հանդիպել են Բաղդադում։ Հանդիպման ընթացքում նրանք քննարկել են Իրաքի և ՄԱԿ-ի միջև համագործակցության հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների լուծման ջանքերը, հաղորդում է Իրաքի կառավարության ղեկավարի գրասենյակը։ Ալ-Սուդանին ողջունել է Գուտերեշի մասնակցությունը Բաղդադում մայիսի 17-ին կայացած Արաբական գագաթնաժողովին: Նա նշել է «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի […] ...

Զելենսկին Հռոմում հանդիպել է Վենսի և Ռուբիոյի հետ

21:03 18.05.2025

Զելենսկին Հռոմում հանդիպել է Վենսի և Ռուբիոյի հետ

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն Հռոմում հանդիպել են Վլադիմիր Զելենսկու հետ՝ Սպիտակ տանը տեղի ունեցած վեճից հետո առաջին անգամ։ Այս մասին հայտնել են ամերիկացի լրագրողները՝ հղում անելով Վենսի ներկայացուցչին։ Նրանց խոսքով՝ հանդիպումը տեղի է ունեցել փակ դռների ետևում՝ Իտալիայում ԱՄՆ դեսպանի նստավայրում։ Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը նույնպես ներկա է եղել։ […] ...

Մերցը, Մակրոնը և Սթարմերը կհամաձայնեցնեն դիրքորոշումները Թրամփի հետ՝ Պուտինի հետ զրույցից առաջ

20:43 18.05.2025

Մերցը, Մակրոնը և Սթարմերը կհամաձայնեցնեն դիրքորոշումները Թրամփի հետ՝ Պուտինի հետ զրույցից առաջ

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ բանակցություններ կվարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ, նախքան վերջինս կզանգահարի իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին։ «Մենք համաձայնեցինք, որ կրկին կխոսենք Ամերիկայի նախագահի հետ՝ այս հեռախոսազրույցի նախապատրաստման համար։ Մենք միայն կարող ենք հույս ունենալ, որ հետագա առաջընթաց կլինի», – […] ...

Ուիթքոֆ. ԱՄՆ-ին հաջողվեց մոտեցնել Ուկրաինայի և Ռուսաստանի դիրքորոշումները

20:21 18.05.2025

Ուիթքոֆ. ԱՄՆ-ին հաջողվեց մոտեցնել Ուկրաինայի և Ռուսաստանի դիրքորոշումները

Ամերիկյան վարչակազմը կարողացավ որոշակիորեն մոտեցնել Ռուսաստանի և Կիևի իշխանությունների դիրքորոշումները ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը։ «Այս բանակցություններում մարդիկ դիրքորոշումներ են արտահայտում։ Արվեստ կայանում է նրանում, որ կողմերի միջև եղած անդունդը հաղթահարվի, և կարծում եմ՝ մենք դա որոշ չափով արել ենք», – ասել է նա ABC News-ին։ […] ...

Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ

20:05 18.05.2025

Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ

Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման դինամիկ ընթացքը ու կարևորել ակտիվացած երկկողմ փոխայցելությունները: ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը իր ջերմ ողջյուններն է փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: ...

BACK_TO_TOP