00:00 07.12.2024
Պարենի համաշխարհային գները նոյեմբերին հոկտեմբերի համեմատ աճել են 0,5%-ով, դրանց ցուցանիշը կազմել է 127,5 կետ՝ հասնելով ամենաբարձր մակարդակին 2023 թվականի ապրիլից ի վեր, կարագի գները ռեկորդներ են սահմանել, ասվում է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ամսական հաշվետվության մեջ։
2023 թվականի նոյեմբերի համեմատ պարենային ապրանքների գներն աճել են 5,7%-ով, սակայն 20,4%-ով ցածր են եղել 2022 թվականի մարտի համեմատ։
Հացահատիկի գների ցուցանիշը նոյեմբերին տարեկան կտրվածքով նվազել է 8%-ով։ Սակայն ցորենի համաշխարհային գները հոկտեմբերից բարձրացել են՝ պայմանավորված Հարավային կիսագնդում հացահատիկի պաշարների ավելացմամբ և հյուսիսային կիսագնդի որոշ խոշոր արտահանողների ձմեռային բերքի պայմանների բարելավմամբ: Եգիպտացորենի գները կայուն են մնացել Հարավային Ամերիկայում բարենպաստ եղանակային պայմանների, ինչպես նաև մի շարք այլ սեզոնային գործոնների ֆոնին։
Մի փոքր էժանացել են գարու, սորգոի և բրնձի գները։
Բուսական յուղի գների ցուցանիշը նոյեմբերին հոկտեմբերի համեմատ աճել է 7,5%-ով և հասել 2022 թվականի հուլիսից ի վեր ամենաբարձր մակարդակին։ Ինչպես պարզաբանվում է փաստաթղթում, այս թանկացումը պայմանավորված է արմավենու, սոյայի և արևածաղկի ձեթերի գների աճով։ Ավելին, արմավենու յուղի գներն ամենաակտիվ աճն են գրանցում, ինչը շարունակվում է արդեն վեցերորդ ամիսն անընդմեջ։
Կաթնամթերքի գների ցուցանիշը նոյեմբերին հոկտեմբերի համեմատ աճել է 0.6%-ով, իսկ տարեկան կտրվածքով՝ 20.1%-ով։ Ամենից շատ աճել են կաթի փոշու, հատկապես անարատ կաթի գները, ինչը պայմանավորված է համաշխարհային պահանջարկի վերականգնմամբ և արևմտաեվրոպական երկրներում կաթի արտադրության սեզոնային անկմամբ։
Կարագի համաշխարհային գները բարձրանում են արդեն 14-րդ ամիսն անընդմեջ։ Դրանք հասել են նոր ռեկորդային մակարդակի՝ ներքին և համաշխարհային շուկաներում մեծ պահանջարկի և սահմանափակ պաշարների պատճառով, հատկապես Արևմտյան Եվրոպայում: Պանրի գների աճը պայմանավորված է սահմանափակ առաջարկով, որն ի վիճակի չէ բավարարել ներմուծման աճող պահանջարկը տեղական շուկայում։
Մսի գների ցուցանիշը՝ նոյեմբերին հոկտեմբերի վերանայված ցուցանիշի համեմատ, նվազել է 0,8%-ով, սակայն տարեկան կտրվածքով այն ավելի բարձր է եղել 5,9%-ով։
«Ամսական անկումը հիմնականում պայմանավորված է խոզի մսի համաշխարհային գների անկմամբ, որը շարունակվում է արդեն հինգերորդ ամիսն անընդմեջ»,- ասվում է հաշվետվության մեջ։
Թռչնի միսը փոքր-ինչ էժանացել է՝ առաջատար արտադրող շրջաններից արտահանման մեծ ծավալների պատճառով։ Տավարի մսի համաշխարհային գները հիմնականում մնացել են կայուն։
Շաքարավազի գների ցուցանիշը, նոյեմբերին հոկտեմբերի համեմատ, երկամսյա աճից հետո նվազել է 2,4%-ով։ Արդյունքում դրա արժեքը 21,7%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ։ Անկումը պայմանավորված է Հնդկաստանում և Թաիլանդում վերամշակման սեզոնի մեկնարկով, ինչպես նաև Բրազիլիայում հաջորդ տարվա բերքի հետ կապված մտահոգությունների թուլացումով։
23:59 25.05.2025
Նախաձեռնություն՝ տարեցների համար. նրանք մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացներիԵրևանը բոլորի քաղաքն է։ Կարևոր է, որ յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ տարիքից, ունենա ակտիվ, ստեղծագործ և իմաստալից առօրյա։ Տարեցների աշխույժ ժամանցն ապահովելու նպատակով «Արժանավայել ծերություն» տարեցների շահերի պաշտպանություն ՀԿ-ն նախաձեռնել է մի ծրագիր, որի ընթացքում մեծահասակները մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացների: Նախագծին աջակցում է Կենտրոն վարչական շրջանը: Մանրամասները՝ քաղաքապետարանի տեսանյութում: ...
23:34 25.05.2025
Երեք ֆուտբոլիստ լքում է ՄՅՈւ-նԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբը իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ պաշտպաններ Վիկտոր Լինդելոֆը և Ջոնի Էվանսը, ինչպես նաև դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը, ընթացիկ մրցաշրջանի ավարտին կհեռանան ակումբից։ Այսօր՝ մայիսի 25-ին, երեք ֆուտբոլիստներն էլ մասնակցել են Անգլիայի Պրեմիեր լիգայի 38-րդ տուրի՝ «Աստոն Վիլլայի» հետ խաղին (2-0): ...
23:10 25.05.2025
Առողջապահության նախարարի տեղակալը ներկայացրել է ակնաբուժական ոլորտում մեր երկրի ձեռքբերումներըԱկնաբուժական ոլորտի ամենամյա միջոցառմանն այս տարի մասնակցում են առաջատար մասնագետներ ու պրոֆեսորներ ԱՄՆ-ից, Եվրոպայից, ԱՊՀ երկրներից: «Շատ կարևոր է գիտակրթական, համահայկական այս հարթակի դերը, որն աշխարհի տարբեր երկրների անվանի ակնաբույժների փորձառությունն ու գիտելիքը մեկտեղելու հրաշալի հնարավորություն է ընձեռում»,- ողջունելով Հայկական միջազգային ակնաբուժական կոնֆերանսի մասնակիցներին՝ նշել է առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը։ Նախարարի տեղակալը ներկայացրել է […] ...
22:40 25.05.2025
Ճապոնիան առանց նախազգուշացման կրակ է բացել Ռուսաստանի սահմանի մոտՃապոնիայի առափնյա պահպանությունը սխալմամբ առանց նախազգուշացման կրակ է բացել Կունաշիրի մոտ՝ հրաձգության ուսումնավարժանքի ժամանակ, հայտնում է Yomiuri թերթը։ «Մայիսի 23-ին Հոկայդո նահանգապետության Նեմուրո առափնյա պահպանությունը հայտնել է, որ «Կավագիրի» պարեկային նավի անձնակազմը սխալ է թույլ տվել՝ կրակային վարժություններ անցկացնելով Շիրետոկո հրվանդանի ափերի մոտ՝ առանց մոտակա նավերին նավիգացիոն նախազգուշացում տալու», – ասվում է հաղորդագրությունում: Ըստ հրապարակման՝ […] ...
22:07 25.05.2025
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն պաշտոնական այցով ժամանեց ՀայաստանԵրկօրյա պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն: Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Ռոբերտ Ֆիցոն կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Սլովակիայի վարչապետը կմասնակցի նաև «Երևանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովին։ ...
22:01 25.05.2025
Մեքենավարը անմիջապես կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել. ՀԿԵ-ն մանրամասներ է հայտնել ողբերգական դեպքից«Հարավկովկասյան երկաթուղի»-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «2025 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 14:35-ին, Էջմիածին–Մասիս երկաթուղային հատվածում տեղի է ունեցել դժբախտ պատահար մահվան ելքով։ Գյումրի–Երևան երթուղով ընթացող էլեկտրագնացքի մեքենավարական անձնակազմը, շարժվելով սահմանված արագությամբ, նկատել է երկաթուղային գծերի վրա կանգնած անձի, որը գտնվել է գնացքից մոտ 130 մետր հեռավորության վրա՝ մեջքով դեպի գնացքը։ Մեքենավարը անմիջապես կիրառել […] ...