Տարօրինակ թույնը, սպանված կատուն և Սկրիպալի գործի ուշագրավ մանրամասները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+22.09 oC

Տարօրինակ թույնը, սպանված կատուն և Սկրիպալի գործի ուշագրավ մանրամասները

20:01 07.04.2018

ՌԴ Գլխավոր հետախուզության վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր՝ Յուլյայի առեղծվածային թունավորման գործով հետաքրքիր մանրամասներ են բացահայտվում, թեև առեղծվածի բացահայտմանը դրանք չեն նպաստում, հակառակը, ամեն ինչ ավելի է խառնվում:  

Նախորդ  շաբաթվա սենսացիան, իհարկե, Սկրիպալի դստեր՝ Յուլյայի և նրա բարեկամուհու՝ Վիկտորյայի հետ հեռախոսային խոսակցության ձայնագրության հրապարակումն էր: Յուլյան ասել էր, որ իր վիճակը  լավանում է, աստիճանաբար առողջանում է և հույս  ունի շուտով լքել հիվանդանոցը: Նրա խոսքով՝ հայրը նույնպես «նորմալ» է զգում իրեն, «ոչ մի անուղղելի բան չի կատարվել»: Դա  իսկապես սենսացիա էր, քանի որ նախորդ օրն էր աղջիկը գիտակցության եկել, իսկ հոր մասին բժիշկները հայտնել էին, որ դեռ անգիտակից վիճակում է, վիճակը «կայուն ծանր» է:  

Սենսացիա էր նաև այն, որ թույնը, որով թունավորվել են Սկրիպալները, պարզապես ապրելու շանս չի թողնում:

    
Կատուն և ծովախոզուկները

Լոնդոնում ՌԴ դեսպանատունը դիմել էր Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ին՝ խնդրելով տրամադրել Սկրիպալների տան 2 կատվի և 2 ծովախոզուկի մասին տեղեկություններ: Դա կարող էր լույս սփռել այն հարցի վրա, թե արդյոք տանը եղել է թունավոր նյութ: Ուրբաթ օրը The Mirror  թերթը հայտնեց, որ Սկրիպալների տանը հայտնաբերվել են ծարավից սատկող երկու ծովախոզուկներ, իսկ սև պարսկական կատուն եղել է սթրեսային վիճակում: Կատվին տարել են ռազմական քիմիական լաբորատորիա՝ հետազոտելու, սակայն կենդանուն ստիպված են եղել քնեցնել: 

Կորած թվիթը

Պաշտոնական Լոնդոնը մեղադրում է Ռուսաստանին նյարդապարալիտիկ «Նովիչոկ» թույնը օգտագործելու համար: Եզրակացությունը տրվել է ռազմական Պորտոն-Դաուն լաբորատորիայում: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը բազմիցս շեշտել է, որ Պորտոն-Դաունի մասնագետները համակարծիք են թույնի ռուսական  ծագման վերաբերյալ: Այդ մասին բրիտանական ԱԳՆ-ն անգամ մարտի 22-ին թվիթ էր հրապարակել: 

Արդեն ապրիլի 3-ին Պորտոն-Դաուն լաբորատորիան Twitter-ում ճշտել էր, որ «հայտնաբերված նյութը երբեք չի եղել և այժմ էլ չի գտնվում իրենց պատասխանատվության շրջանակում»:

 Նույն օրը Sky News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այդ տեղեկությունը ճշտել էր Պորտոն-Դաունի տնօրեն Հարի Էյթքենը: 

Դրանից հետո թվիթը հեռացվել էր: 


Թույնի ստեղծման վայրը

Չնայած հակասություններին՝ բրիտանական ԶԼՄ-ները ոչ միայն պնդում էին, որ թույնը ռուսական է, այլև նշում էին ստեղծման կոնկրետ վայրը: The Sun պարբերականը հայտնել էր, որ Սկրիպալներին թունավորած նյարդապարալիտիկ գազը սինթեզվել է Արտաքին հետախուզական ծառայության լաբորատորիայում, որը գտնվում է Մոսկվայի Յասնևո շրջանում: The Times պարբերականն էլ նշել էր,որ թույնը ստեղծվել է Սարատովի շրջանի ռազմական գիտահետազոտական բազայում: Ապացույցներ առայժմ չկան: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

BRICS-ի առաջնորդները կոչ են արել Իսրայելին դուրս բերել զորքերը Սիրիայից

23:59 06.07.2025

BRICS-ի առաջնորդները կոչ են արել Իսրայելին դուրս բերել զորքերը Սիրիայից

Ռիո դե Ժանեյրոյում կայացած գագաթնաժողովից հետո ընդունված հայտարարության մեջ BRICS պետությունների ղեկավարները վերահաստատեցին իրենց հավատարմությունը Սիրիայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և կոչ արեցին Իսրայելին դուրս բերել իր զորքերը երկրից։ «Մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանությանը, անկախությանը, միասնությանը և տարածքային ամբողջականությանը»,-ասվում է հռչակագրում։ Տեքստում նաև կոչ է արվում Իսրայելին անհապաղ դուրս բերել իր զորքերը […] ...

Եգիպտոսի վարչապետը կոչ է արել BRICS-ին առաջընթաց գրանցել ազգային արժույթներով հաշվարկների հարցում

23:40 06.07.2025

Եգիպտոսի վարչապետը կոչ է արել BRICS-ին առաջընթաց գրանցել ազգային արժույթներով հաշվարկների հարցում

BRICS երկրները պետք է առաջընթաց գրանցեն ազգային արժույթներով հաշվարկների հարցում, հայտարարել է Եգիպտոսի վարչապետ Մոստաֆա Մադբուլին։ ԲՐԻԿՍ-ի տասնյոթերորդ գագաթնաժողովը տեղի է ունենում Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-7-ը։ Բրազիլիա մեկնած ռուսական պատվիրակությունը գլխավորում էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք պետք է առաջընթաց գրանցենք ազգային արժույթներով ֆինանսական հաշվարկներում՝ համապատասխան BRICS-ի միջսահմանային հաշվարկների նախաձեռնությանը, և ավելացնենք […] ...

Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը

23:18 06.07.2025

Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ որպես մշտական ​​անդամներ ներառելով ասիական, աֆրիկյան և լատինաամերիկյան պետություններին։ «Մեր առջև ծառացած վստահության ճգնաժամը հաղթահարելու համար մենք պետք է խորապես փոխենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Այն դարձնենք ավելի լեգիտիմ, ներկայացուցչական, արդյունավետ և ժողովրդավարական։ Ներառենք նոր մշտական ​​անդամներ Ասիայից, Աֆրիկայից, Լատինական Ամերիկայից և […] ...

Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

23:00 06.07.2025

Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Իտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճեց ոսկե մեդալ։ Եզրափակիչ գոտեմարտում Բեգոյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցչի՝ Ադլան Սայտիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:   ...

Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում

22:40 06.07.2025

Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած աշխատանքային շաբաթը նախարարության ենթակա կառույցներում․ «Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունում Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցել է Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասում տեսուչների երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզպետարանում. կողմերը վերահաստատել են համագործակցության իրենց հանձնառությունը։ Կիրակոսյանը […] ...

Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիս

22:20 06.07.2025

Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիս

Արևմուտքի կողմից ձևավորված գլոբալիզացիայի լիբերալ մոդելը սպառել է իր օգտակարությունը, և գործարար գործունեության տեղափոխումը զարգացող երկրներ խթանում է հզոր տնտեսական աճ, այդ թվում՝ BRICS-ում: Սա նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ասոցիացիայի գագաթնաժողովում տեսակապի միջոցով ելույթ ունենալով: «Գլոբալ տնտեսական կարգի փոփոխությունը շարունակում է թափ հավաքել։ Ամեն ինչ ցույց է տալիս, որ լիբերալ գլոբալացման մոդելը հնանում […] ...

BACK_TO_TOP