20:19 20.09.2018
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող 12 քաղաքական ուժերը երևանցիներին ամենատարբեր խոստումներ են տալիս: SHANTNEWS.am-ն ի մի է բերել այդ ուժերի նախընտրական ծրագրերը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Նաիրա Զոհրաբյանն է: Կուսակցության կարգախոսն է «Երևանս` բարեկարգ, հարմարավետ, կանաչ»:
2. «Երևանի հանրություն» դաշինքը, ընտրվելու դեպքում, խոստանում է քաղաքի կենտրոնում շինարարական աշխատանքների արգելում, Երևանի գլխավոր հատակագծի` որպես քաղաքի զարգացման հիմնական օրենսդիր փաստաթղթի վերանայում, տենդերներ կհայտարարվեն հետևյալ ուղղություններով` Հանրային տրանսպորտի օպերատորի, աղբահանության, աղբի տեսակավորման և վերամշակման կազմակերպությունների, վերելակների գործարանի բացման, քաղաքի կանաչապատման և կանաչ գոտիների խնամքի կազմակերպման մրցույթներ կլինեն: Դաշինքի նախընտրական ծրագրում նախատեսված է նաև Երևանի սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների սպասարկման այլընտրանքային էլեկտրակայանի կառուցում, կրթական հաստատություններին էկոլոգիապես մաքուր գյուղմթերքի և սննդի ապահովում, պոլիկլինիկաներում ներդնել «Ընտանեկան բժիշկ» ծրագիրը: «Երևանի հանրություն»-ը մտադիր է անձնագրավորել Երևանի հանրակրթական, առողջապահական, մշակութային, ժամանցային, սպորտային հաստատությունները, կանաչ զանգվածներն ու փողոցները, կատարել անշարժ գույքի գույքագրում: Դաշինքը խոստանում է նաև խոշոր հարկերից խուսափելու դեպքերի բացահայտում, ինչպես նաև Երևանը դարձնել ցածր գներով սոցիալական բնակֆոնդի հիմնական ներդրողը:
«Երևանի հանրություն» դաշինքի քաղաքապետի թեկնածուն Անահիտ Թարխանյանն է, կարգախոսը` «Ի շահ հարազատ քաղաքի»:
3. «Երևանցիներ» դաշինքը կարևորում է քաղաքի բարեկարգումը, ուշադրության կենտրոնում են լինելու կառուցապատման, ավտոկանգառների, վերելակների, աղբահանության, մայրաքաղաքային տրանսպորտի խնդիրները: Դաշինքը ցանկանում է բարձրահարկերի տանիքներն իբրև արևային էներգիայի աղբյուր ծառայեցնել, ստեղծել տրանսպորտային նոր համակարգ, էլեկտրատրանսպորտ, խռուշչովյան շենքերի ու բարձրահարկերի փոխարեն նոր շենքերի կառուցում: «Երևանցիներ»-ը մայրաքաղաքում կհիմնեն բաց բաժնետիրական ընկերություն, ոչ միայն տրանսպորտի, այլև բոլոր ոլորտների խնդիրներով՝ կրթական, նախակրթական, առողջապահության, նրանք փորձելու են քաղաքն «ազատել» «ԳԱԶել»-ներից: Բնակարանաշինության ոլորտում դաշինքը հետևյալ ծրագրերն ունի. 90-ականներից մնացած հասցեազուրկ արտադրական ձեռնարկությունները սեփականատիրոջ հետ բանակցությունների արդյունքում կամ դատական կարգով վերադարձնել քաղաքապետարանին, վերածել բնակելի շինությունների և իբրև սոցիալական բնակարան հատկացնել համայնքներում գրանցված, սակայն բնակարան չունեցող քաղաքացիներին: «Երևանցիները» մտադիր են նաև քաղաքապետարանում ստեղծել մշտական հանձնաժողով` Լեզվի պետական կոմիտեից անկախ, որը կուսումնասիրի Երևան քաղաքում բոլոր ոչ պետական հիմնարկ-ձեռնարկությունների, շենք-շինությունների վրա ոչ հայատառ հայտարարությունները, անվանումները. ոչ հայատառ հայտարարությունների համար տուրք կգանձվի:
«Երևանցիներ» դաշինքի քաղաքապետի թեկնածուն Արարատ Զուրաբյանն է:
4. «Երկիր ծիրանի» կուսակցության նախընտրական ծրագրում կարևորվում է տեղական հանրաքվեների անցկացումը, բնակելի ֆոնդի սոցիալական քաղաքականությունը, այն է` շենքերի ամրացում, վթարային շենքերի քանդում, նորի կառուցում, տանիքների վերանորոգում, ջրամատակարարող և ջրահեռացման ցանցերի արդիականացում, վերելակների փոխարինում, շքամուտքերի և շենքերի արտաքին պատերի վերանորոգում: Քաղաքական այս ուժը խոստանում է հաշմանդամություն ունեցող բնակչության համար նորմատիվ պահանջներին համապատասխան ենթակառուցվածքների ստեղծում, փողոցների և բակերի որակյալ բարեկարգում և հիմնանորոգում, զավթված մայթերի վերադարձ և նոր մայթերի կառուցում, հեծանվային ուղիների կառուցում, հանրային տրանսպորտի ցանցի արդյունավետ շահագործում, կենտրոնացված և միասնական վճարման համակարգի ներդնում, մետրոյի նոր կայարանների բացում, տրամվայի շահագործում:
Կուսակցությունը կարևորում է աղբի տեսակավորումը, վերամշակումը: «Երկիր ծիրանի»-ում մտադիր են Բուսաբանական այգու վերականգնման և արդյունավետ շահագործման ծրագիր իրականացնել, մաքրել Երևանյան լիճը, վերականգնել հարակից այգին, վերականգնել հին ջրավազանները, կառուցել նորերը, կենդանիների համար առանձնացված զբոսանքի վայրեր հիմնել: Կուսակցությունն առաջարկում է ՓՄ բիզնեսի զարգացման համար խթանող պայմանների ստեղծում, շարժական գյուղմթերքի շուկաների ստեղծում բնակելի թաղամասերում: «Երկիր ծիրանի»-ն մտադիր է նախաձեռնել Երևանի մշակութային արժեքների գովազդում, Երևան-Լոս Անջելես ուղիղ չվերթի բացում: Այս ուժի ընտրվելու դեպքում նյութական աջակցություն կտրվի երիտասարդ արվեստագետներին, Վերնիսաժը կգործի որպես երևանյան մշակույթի անբաժան մաս, կբացվի Ալ. Թամանյանի անձնական թանգարանը, կհիմնվի Երևան TV` մշակութային և կրթական հաղորդումներ հեռարձակող ալիք: Կուսակցությունն ուշադրության կենտրոնում է պահում կրթական, առողջապահական խնդիրները, անօթևան խավին ժամանակավոր կացարանների տրամադրումը:
«Երկիր ծիրանի»-ի քաղաքապետի թեկնածուն Զարուհի Փոստանջյանն է, կարգախոսը`«Արդարություն և օրենք»:
5. «Ժառանգություն» կուսակցության ծրագրային առաջնահերթ դրույթներից մեկը քաղաքային իշխանության հաշվետվողականությունն է քաղաքացիների առջև: Կուսակցությունը մտադիր է ավելացնել մանկապարտեզների թիվը, կարևորում է մայրաքաղաքի կենտրոնի ու ծայրամասերի համաչափ զարգացումը, նոր, արդիական, միջազգային չափանիշներին համապատասխանող թաղամասի/ավանի/քաղաքի ստեղծումը, Երևանը շրջանցող արագընթաց ավտոճանապարհի կառուցումը: «Ժառանգություն»-ն առաջարկում է քննարկման թեմա դարձնել բնակիչների կողմից վճարվող էլեկտրաէներգիայի սակագինն էապես նվազեցնելու հնարավորությունը: Կուսակցության նախընտրական դրույթներից են կանաչապատումը, կանաչ տարածքի ընդլայնումը, բազմահարկ բնակելի շենքերի բակերում կառուցված առանձնատների ապամոնտաժումը՝ բնակմակերեսի տարբերությունը փոխհատուցելու պայմանով: Քաղաքական այս ուժը ծրագրում ներառել է նաև թափառող կենդանիների ոչնչացման գործելակերպի դադարեցման հարցը:
Կուսակցությունը մտադիր է ձեռնամուխ լինել 2800-ամյա Երևանի բրենդի միջազգայնացմանը` զբոսաշրջության աճի խթանման համար, բարձրացնել քաղաքացիների մարտական պատրաստականության մակարդակը, դադարեցնել ապօրինի կառույցների օրինականացման գործընթացը` մինչև այժմ եղած կառուցվածքների խնդրին տալով համալիր և արդարացի լուծում, գնահատել մայրաքաղաքի բնակֆոնդը, շենքերի մաշվածության, վթարայնության, սեյսմակայունության աստիճանը, անձնագրավորել բոլոր շենքերն ըստ կարիքների: Կտուրների վերանորոգումից մինչև երիտասարդ կամ բարելավման խիստ կարիք ունեցող ընտանիքների բնակարանային խնդիրների լուծում, նոր աշխատատեղեր, փողոցների ու բակերի բարեկարգում ու լուսավորության ապահովում, հարմարավետ ու մատչելի տրանսպորտ, մետրոյի նոր կայարանների բացում, հաշմանդամություն ունեցող և սակավաշարժ խմբերի ազատ տեղաշարժմանը տրանսպորտի հարմարեցում, գետնանցումների բարեկարգում, բարենպաստ գործարար միջավայրի ստեղծում, բացօթյա առևտրի կարգավորում. այս ամենը ևս կուսակցության նախընտրական ծրագրում է:
«Ժառանգության» քաղաքապետի թեկնածուն Րաֆֆի Հովհաննիսյանն է, կարգախոսը՝ «Ժպտա»:
6. «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը խոստանում է` իրենց ընտրվելու դեպքում երևանցին իրեն կզգա համայնքի տերը, քաղաքային իշխանությունը կիրականացվի երևանցու հավանությանն արժանացած ծրագրերով, նախատեսվում են քաղաքապետի հետ բնակիչների հանդիպումներ, քաղաքապետը հաշվետու կլինի իր կատարած աշխատանքների մասին: Կուսակցությունն առաջարկում է բազմաբնակարան շենքերի կառավարումն ապահովող կառույցի ստեղծում, բոլոր վարչական շրջանների համաչափ զարգացում, գնումների գործընթացում թափանցիկության ու հրապարակայնության ապահովում, քաղաքային յուրաքանչյուր գույքի հրապարակային հաշվառում և գույքագրում: «Ժողովրդավարական ուղի»-ն նախընտրական ծրագրում անդրադառնում է ապաանապատացման ու կանաչապատման խնդրի լուծման տարբերակներին, այն է` նոր այգիների ստեղծում, կանաչ գոտիների օտարման արգելք, ոռոգման կաթիլային համակարգի ներդրում: Կուսակցությունն ուշադրության կենտրոնում կպահի կոմունալ սպասարկման, որակյալ հանրային ծառայությունների ապահովման հարցը:
«Ժողովրդավարական ուղի»-ն առաջնահերթ է համարում վթարային շենքերի, վերելակային տնտեսության հարցը, ջրամատակարարման և ջրահեռացման հիմնախնդրի լուծումը, աղբահանության, ձնամաքրման աշխատանքների, շենքերի տանիքների նորոգման, աղբի վերամշակման գործարանի հիմնման հարցը: Կուսակցությունը խոստանում է ճանապարհների ու բակային տարածքների ասֆալտապատում, ճանապարհների անցողունակության բարձրացում, անցումները ժամանակակից լուսաֆորներով կհագեցվեն, ստորգետնյա անցումները կլուսավորվեն, կվերանորոգվեն և հատուկ վերելակներով կապահովվեն, զբոսայգիներում հանրային զուգարաններ կտեղադրվեն, հասարակական տրանսպորտը կդառնա հարմարավետ ու մատչելի, կենսաթոշակառուներին ուղևորավարձի զեղչ կտրամադրվի, հաշմանդամություն ունեցող անձանց համար շենքերի և մայթերի հարմարեցման աշխատանքներ կկատարվեն:
«Ժողովրդավարական ուղի»-ն խոստանում է` կսահմանազատվեն, կկանոնակարգվեն բոլոր գերեզմանատները: Այս ուժը Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան կտեղադրի, Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներին, հարազատներին Երևանի քաղաքային բյուջեից խոշոր դրամական հատուցում կտրվի:
«Ժողովրդավարական ուղի» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Մանուել Գասպարյանն է, կարգախոսը` «Երևանը ես եմ, Երևանը դու ես, Երևանը մենք ենք»:
շարունակելի
11:35 01.08.2025
Գլխավոր դատախազությունը պահանջում է Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետից բռնագանձել անշարժ գույքեր և դրամական միջոցՀակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Արամ Մայի Զաքարյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, բռնագանձել՝ 2 անշարժ գույք՝ Երևան քաղաքում. 1 իրավաբանական անձում […] ...
11:23 01.08.2025
Կրծքով կերակրելն ունի նաև հոգեբանական առավելություններ․ ՀՀ ԱՆՄեկնարկում է կրծքով կերակրման իրազեկման համաշխարհային շաբաթը, որի նպատակն է խրախուսել կրծքով սնուցումը` բարելավելու երեխաների առողջությունը: Այս տարվա կարգախոսն է. «Կյանքի առողջ սկիզբ, լիահույս ապագա»: «Սիրելի՛ մայրիկներ, հիշե՛ք` կրծքով կերակրումը մանկանը կերակրելու լավագույն և միակ բնական եղանակն է, նրա առողջ աճի և զարգացման գրավականը, կրծքով կարող են կերակրվել նորածինների գերակշիռ մասը (շուրջ 97%)` բացառությամբ բժշկական […] ...
11:06 01.08.2025
Ինքնաձիգը հայտնաբերվեց ավտոտնակի առաստաղի թաքստոցում. ՔՈԳՎ բացահայտումըՔրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին հավաստի օպերատիվ տեղեկություն, որ Չարենցավանի բնակիչ 38-ամյա մի տղամարդ համաքաղաքացու միջոցով ցանկանում է ձեռք բերել «Կալաշնիկովի» ինքնաձիգ: Տեղեկությունը ստուգվեց, հաստատվեց, և Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ: Հուլիսի 28-ին քննչական բաժնի ծառայողների, Կոտայքի մարզի քրեական և Չարենցավանի համայնքային ոստիկանների համատեղ խուզարկություն կատարվեց 38-ամյա տղամարդու […] ...
10:55 01.08.2025
Իրանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում պատասխանատվության ենթարկել Արևմուտքին ահաբեկչությանը աջակցելու համարԱրևմտյան երկրները պետք է միջազգային իրավական պատասխանատվություն կրեն ահաբեկչական և ծայրահեղական խմբավորումներին աջակցելու համար: Այսպես է մեկնաբանել Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային ԱՄՆ-ի և մի շարք արևմտյան երկրների վերջերս արած համատեղ հայտարարությունը, որում Իրանին մեղադրում էին իրենց տարածքում դիվերսիաների և դիվերսիոն գործողությունների ենթադրյալ ակտիվացման մեջ: «Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և հակաիրանական հայտարարությունը […] ...
10:30 01.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 1-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 434 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.74 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.79 դրամ: ...
10:15 01.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 1-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 1-ի 08։00 դրությամբ կազմել է 20.5 աստիճան: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...