13:36 17.12.2024
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հակավրացական է անվանել Եվրամիության արտգործնախարարության ղեկավարների՝ վրացական դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար վիզային ռեժիմ մտցնելու՝ նախօրեին ընդունված որոշումը։
«Այս որոշումը կարելի է գնահատել որպես հակավրացական քայլ, որը խաթարում է վրացական հասարակության մեջ եվրոպական կառույցների նկատմամբ վստահությունը»,- ասել է Կոբախիձեն։
Նա շնորհակալություն է հայտնել Հունգարիայի, Սլովակիայի, Իտալիայի, Իսպանիայի և Ռումինիայի արտաքին գործերի նախարարներին, ովքեր հանդիպման ժամանակ «պաշտպանել են վրաց ժողովրդի շահերը»։
«Մենք հույս ունենք, որ Եվրամիության որոշ ուժերի կողմից Վրաստանին շանտաժի ենթարկելու պրակտիկան կդադարի»,- ասել է Կոբախիձեն։
Նա կարծում է, որ այս շանտաժի նպատակը, որն, ըստ նրա, շարունակվում է արդեն երեք տարի, մնում է Եվրոպայում որոշ ուժերի ցանկությունը՝ Վրաստանում իշխանության բերել արմատական ընդդիմությանը։
«Այսօր, երբ շանտաժի վճռական փուլն ավարտվել է, իսկ Վրաստանում Մայդանը ձախողվել է, ես ևս մեկ անգամ հրավիրում եմ Թբիլիսիում ցուցարարներին քննարկում անցկացնել ցանկացած ձևաչափով»,- ասել է Կոբախիձեն։
15:24 03.05.2025
Հրդեհ Սևան քաղաքում15:12 03.05.2025
Մաքուր բնությունը սկսվում է յուրաքանչյուրիս փոքր քայլից. Շրջակա միջավայրի նախարարությունՇրջակա միջավայրի նախարարության աշխատակազմը, ինչպես նաև նախարարության ենթակա պետական ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչները նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ միացել են համապետական շաբաթօրյակին` նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի` անտառածածկ տարածքների մաքրապատման նախաձեռնությամբ: Նախարարության թիմը մաքրման աշխատանքներ է իրականացրել Երևան-Սևան մայրուղու հարակից անտառածածկ հատվածներում, որտեղ մաքրվել են ծառուղիները, մուտքուղիները և հավաքվել են բնության գիրկը նետված կենցաղային թափոնները։ Շաբաթօրյակի ընթացքում հավաքվել […] ...
14:51 03.05.2025
Համապետական շաբաթօրյակին մասնակցել է ՀՀ ԱԺ աշխատակազմըՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանի գլխավորությամբ աշխատակազմի տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ մասնակցել են մայիսի 3-ին կազմակերպված համապետական շաբաթօրյակին: Մայրաքաղաքի Կոմիտասի անվան զբոսայգում իրականացվել են մաքրման, հողի փխրեցման, խոտածածկ տարածքների բարեկարգման աշխատանքներ: ...
14:37 03.05.2025
Կառուցվել է Մ-6-ն Ախթալայի հետ կապող պողպատե կառուցվածքով ժամանակավոր 2-րդ կամուրջը. վարչապետԿառուցվել է Մ-6-ն Ախթալայի հետ կապող պողպատե կառուցվածքով ժամանակավոր 2-րդ կամուրջը: Դրանով լուծվել է նաև բեռնատար տրանսպորտային միջոցներով երթևեկության հարցը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...
14:24 03.05.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում մայիսի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը, 7-8-ին առանձին շրջաններում, 4-ի ցերեկը, 5-6-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 5-6-ին առանձին վայրերում՝ հորդառատ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 4-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում մայիսի 3-ի երեկոյան, 4-6-ին սպասվում է […] ...
14:12 03.05.2025
Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցները մասնակցել են համապետական շաբաթօրյակինՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալները, նախարարության գլխավոր քարտուղարը, ստորաբաժանումների ղեկավարների ու համակարգի ենթակայության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ այսօր մասնակցել են համապետական շաբաթօրյակին: Նախարարության աշխատակիցները սանիտարական մաքրման և աղբահավաքման աշխատանքներ են իրականացրել մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանում՝ Երևանյան լճի տարածքում։ Մաքուր և բարեկարգ միջավայրը սկսվում է յուրաքանչյուրիս հոգատար վերաբերմունքից մեր քաղաքի ու շրջապատի նկատմամբ։ ...