ԱՄՆ սենատորները Բաքվի կողմից արցախահայերի էթնիկ զտումները դատապարտող բանաձև են ներկայացրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+27.09 oC

ԱՄՆ սենատորները Բաքվի կողմից արցախահայերի էթնիկ զտումները դատապարտող բանաձև են ներկայացրել

13:15 18.12.2024

Միացյալ Նահանգների սենատորներ Գարի Փիթերսը և Բիլ Քեսիդին ներկայացրել են համապարփակ երկկուսակցական բանաձև, որը դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտումները՝ կոչ անելով նպատակային պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռեժիմի դեմ և պահանջելով անհապաղ ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ԱՄՆ հայ դատի հանձնախումբը՝ հավելելով, որ սենատորներն իրենց բանաձևում կոչ են անում նաև արգելել ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանին և հաստատել արցախցիների՝ իրենց հայրենիք անվտանգ և պաշտպանված վերադարձի իրավունքը։Երկկուսակցական բանաձևը, մասնավորապես, սահմանում է, որ 2022 թվականի դեկտեմբերից մինչև 2023 թվականի սեպտեմբեր Լեռնային Ղարաբաղի շրջափակումը և հարձակումներն էթնիկ զտումներ են։ Բանաձևը դատապարտում է Ադրբեջանի կառավարության կողմից իրականացված վայրագությունները Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ և շրջափակումն ու դրան հաջորդած ադրբեջանական հարձակումը ճանաչում է  որպես էթնիկ զտում։

Բանաձևը կոչ է անում նպատակային պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ, որոնք մեղսակից են Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների ոտնահարմանը:  Բանաձևում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղ վերադառնալ ցանկացողները պետք է անվտանգության ամուր երաշխիքներ ունենան, իսկ Ադրբեջանի հետագա ագրեսիան պետք է զսպվի։ Բանաձևը նախատեսում է մարդասիրական օգնություն՝ արձագանքելու Հայաստանում փախստականների ճգնաժամին, որն առաջացել է Ադրբեջանի կողմից ավելի քան 100,000 արցախահայերի բռնի տեղահանության հետևանքով։

Բանաձևը  կոչ է անում ԱՄՆ վարչակազմին համակարգել միջազգային ջանքերն այս ուղղությամբ։Բանաձևում խոսվում է 907-րդ հոդվածի կիրառման մասին, որի համաձայն՝ պետք է արգելվի Միացյալ Նահանգների ռազմական օգնության տրամադրումն Ադրբեջանին։Բանաձևի հեղինակները նշում են նաև ԱՄՆ-ի կողմից Հայաստանի անվտանգության աջակցության անհրաժեշտության մասին՝ կոչ  անելով ամրապնդել ԱՄՆ-Հայաստան անվտանգության գործընկերությունը, քանի որ Հայաստանն ամրապնդում է իր կապերն արևմտյան դաշնակիցների հետ։ Բանաձևը կոչ է անում նաև դիվանագիտական ​​նախաձեռնություններ ձեռնարկել՝ հանուն տևական խաղաղության։ Մասնավորապես, կոչ է անում ԱՄՆ դիվանագիտությանն ակտիվություն ցուցաբերել Հարավային Կովկասում և աջակցել Ադրբեջանի կառավարության կողմից անարդարացիորեն բանտարկված բոլոր հայերի ազատմանը։

Բանաձևը նաև սահմանում է վերադարձի իրավունք և անվտանգության երաշխիքներ Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի համար, ընդգծվում է Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգության պահպանության անհրաժեշտությունը։Բանաձևը հատուկ ուշադրություն է հրավիրում տասնյակ հայ ռազմագերիների, քաղաքացիական գերիների և Լեռնային Ղարաբաղի նախկին քաղաքական ղեկավարության անդամների վրա, որոնք ներկայում անարդարացիորեն բանտարկված են Ադրբեջանում:  Բանաձևում նշվում է, որ Ադրբեջանի կողմից բանտարկված ԼՂ-ի նախկին ղեկավարների ճակատագիրը պետք է պատշաճ ընթացք ստանա՝ համաձայն Քաղաքացիական և քաղաքական իրավունքների 196-րդ կոնվենցիայի, որի կողմ է Ադրբեջանը։

Բանաձևի հեղինակները նշում են, որ Ադրբեջանի կառավարությունն ունի հայ բանտարկյալների խոշտանգումների, նվաստացման և Ժնևի կոնվենցիաներով նախատեսված հիմնարար իրավունքների այլ խախտումներ թույլ տալու լավ փաստագրված պատմություն: Բանաձևը նաև ընդգծում է, որ միջազգային իրավական փորձագետները, այդ թվում՝ Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն և ՄԱԿ-ի նախկին ցեղասպանագետ Խուան Մենդեսը որոշել են, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիայի խախտում է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ վերջինը կոտրել է գազատար խողովակները․ 4 վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա

23:36 26.07.2025

Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ վերջինը կոտրել է գազատար խողովակները․ 4 վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա

Հուլիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Սուրենավան-Արմաշ գյուղերի միջև ընկած հատվածում բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց  բախվել գազատար խողովակներին և խողովակների հենասյուների վրայից պոկել այն։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական […] ...

Թրամփ. Թաիլանդը և Կամբոջան համաձայնել են անհապաղ հանդիպել՝ քննարկելու հրադադարը

23:22 26.07.2025

Թրամփ. Թաիլանդը և Կամբոջան համաձայնել են անհապաղ հանդիպել՝ քննարկելու հրադադարը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կամբոջայի և Թաիլանդի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել անհապաղ հանդիպել՝ հրադադարի հարցը քննարկելու համար։ «Նրանք համաձայնել են անհապաղ հանդիպել և արագ աշխատել հրադադարի և, ի վերջո, խաղաղության հասնելու համար», – գրել է նա իր Truth Social – ում։ Թրամփը զգուշացրել է, որ ԱՄՆ-ն առևտրային բանակցություններ չի վարի Թաիլանդի կամ […] ...

«Կրասնոդարի» սանը կարիերան կշարունակի «Ալաշկերտում»

23:14 26.07.2025

«Կրասնոդարի» սանը կարիերան կշարունակի «Ալաշկերտում»

Երևանի «Ալաշկերտը» հայտարարել է ռուսական «Կրասնոդարի» նիգերիացի կիսապաշտպան Իֆեանի Դավիդ Նդուկայի տրանսֆերի մասին: 21-ամյա ֆուտբոլիստը ռուսական «Վիստայի» ակադեմիայի սան է, խաղացել է նաև Տուլայի «Արսենալում», Սարատովի «Սոկոլում»։ Նիգերիացին մեկ խաղ է անցկացրել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում, իսկ հիմնականում հանդես է եկել Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» երկրորդ թիմում: ...

Կրեմլը հարվածում է ադրբեջանական լոբբիին․ Միշուստինն աշխատանքից ազատել է Բաքվի ազդեցության գործակալին

23:07 26.07.2025

Կրեմլը հարվածում է ադրբեջանական լոբբիին․ Միշուստինն աշխատանքից ազատել է Բաքվի ազդեցության գործակալին

Ադրբեջանի ազդեցության գործակալի համբավ ունեցող հայտնի ռուս լրագրող Միխայիլ Գուսմանն ազատվել է Ռուսաստանի պետական ՏԱՍՍ լրատվական գործակալության առաջին փոխտնօրենի պաշտոնից։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Ինչի՞ հետ է կապված այս որոշումը, արդյո՞ք ճիշտ են ռուսական մամուլում ու տելեգրամ-ալիքներում տարածվող տեղեկություններն այն մասին, որ Ռուսաստանի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները սպասարկում են Ուկրաինայի հատուկ ծառայություններին: Իսկ […] ...

Երևանում բախվել են թիվ 3 և թիվ 57 երթուղիները սպասարկող «Zhong Tong» և «MAN» ավտոբուսները. կա 9 վիրավոր

22:55 26.07.2025

Երևանում բախվել են թիվ 3 և թիվ 57 երթուղիները սպասարկող «Zhong Tong» և «MAN» ավտոբուսները. կա 9 վիրավոր

Հուլիսի 26-ին, արտառոց ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում Քոչար, Կիևյան և Վազգեն Առաջին փողոցների խաչմերուկում՝ Բարեկամության մետրոյի հարևանությամբ` էստակադայի մոտ, բախվել են «Zhong Tong» և «MAN» մակնիշի 2 ավտոբուսները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների, 9 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար […] ...

«Միլանը» գոլառատ խաղում հաղթել է «Լիվերպուլին»

22:48 26.07.2025

«Միլանը» գոլառատ խաղում հաղթել է «Լիվերպուլին»

«Միլանը» Հոնգ Կոնգում ընկերական հանդիպում է անցկացրել «Լիվերպուլի» հետ և հաղթել 4-2 հաշվով։ Դուբլ է գրանցել Նոա Օկաֆորը, դարպասի մեկական գրավմամբ աչքի են ընկել Ռաֆայել Լեաուն ու Ռուբեն Լոֆտուս-Չիկը, անգլիական ակումբից գոլերը խփել են Դոմինիկ Սոբոսլայն ու Կոդի Գակպոն։ «Լիվերպուլը» հաջորդ ընկերական խաղում հուլիսի 30-ին Ճապոնիայում կմրցի «Յոկոհամայի» դեմ։ «Միլանն» էլ հուլիսի 31-ին կհանդիպի ավստրալական […] ...

BACK_TO_TOP