16:09 07.04.2018
«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը ««Նախկինների» սինդրոմը» վերնագրով առաջնորդող հոդվածում գրում է.
Ես միշտ հորդորել եմ գործընկերներիս զգուշավոր, վերապահ վերաբերմունք դրսևորել, երբ խոսեցնում են նախկին պաշտոնյաներին: Նրանց մեծ մասի գլխավոր հատկանիշը «աբիժնիկությունն է»՝ այդ ո՞նց եղավ, որ իմ նման պետականաստեղծ անձին և մտքի գիգանտին պաշտոնից զրկեցին կամ չոքեչոք չեն գալիս ու խնդրում, որ ես վերադառնամ պաշտոնին և իմ ոլորտը, և, ինչու չէ, ողջ երկիրը ծաղկեցնեմ:
Հազվադեպ են հանդիպում նախկին պաշտոնյաներ, որոնք ներքուստ համոզված չեն, որ իրենց ժամանակ երկիրը դրախտ էր հիշեցնում և հետո, ո՜վ ճակատագրի անարդարություն, եկան «սրանք» և ամեն ինչ ապականեցին: Մարդկայնորեն դա, իհարկե, հասկանալի է. առանձնասենյակ, քարտուղարուհի, սպասարկող մեքենա, քծնողների բանակ, որն ամեն րոպե քեզ հավաստիացնում է, որ որքան հանճարեղ ես դու՝ այնքան համոզիչ է հավաստիացնում, որ ինքդ սկսում ես դրան հավատալ: Կան, իհարկե, նաև հազվադեպ բացառություններ՝ օրինակ, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը կամ ԱԱՊՎ նախկին պետ Դավիթ Շահնազարյանը «նախկինի սինդրոմով» չեն տառապում՝ սթափ են գնահատում անցյալն ու ներկան: Բայց ընդհանրապես «աբիժնիկությունը» հատուկ է ցանկացած «նախկինի»՝ նախկին պաշտոնյաներին, նախկին ամուսիններին, նախկին ընկերներին, նախկին հայաստանցիներին: (Վերջիններս, ի դեպ, շատ են սիրում համացանցում գրել Հայաստանը փնովող մեկնաբանություններ): Դժվար է հարաբերություններ խզել՝ առանց դառը նստվածքի: Բայց նախկին պաշտոնյաները, բացի այդ ամենից, ունեն ևս մի թերություն՝ նրանք միշտ չափազանցված են պատկերացնում իրենց դերը երկրի պատմության հետ: Սովորաբար՝ երբ հարցնես որևէ նախկին նախարարի, դեսպանի կամ անգամ վարչության պետի, թե ինչ էր նա անում այն ժամանակ, երբ պաշտոն էր զբաղեցնում, նա կպատմի, որ առանցքային դեր էր խաղում պետության մեջ, որ առանց նրա համաձայնության ոչ մի խնդիր չէր լուծվում, որ առաջին դեմքերը քայլ անգամ չէին անում առանց նրանց հետ խորհրդակցելու: Դա մի քիչ նման է արցախյան պատերազմի մասին պատմություններին. իրենց հիշողություններում մարդիկ սովորաբար ինչ-որ ջոկատների հրամանատարներ էին, շատ քչերն են ընդունում, որ նրանք կռվում էին որպես շարքայիններ: (Ի դեպ, ապրիլյան պատերազմի դեպքում այդպես չի լինի, որովհետև այսօր կա բանակ՝ իր հստակ կառուցվածքով և հիերարխիայուվ): Դառնալով նախկին պաշտոնյաներին՝ պետք է ասել, որ մարդիկ, երբ գոնե մի պահ կորցնում են սթափությունը, հակված են վերագնահատել անցյալը և իրենց դերն անցած-գնացած գործերում, նրանք իսկապես վստահ են, որ նրանց խոսքն անչափ ազդեցիկ էր և վճռորոշ: Դա, որպես կանոն, հնարավոր չէ ապացուցել: Դրա համար եմ ասում՝ նրանց ասածները հալած յուղի տեղ մի ընդունեք:
12:20 01.08.2025
Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև համագործակցության հնարավորությունները ենթակառուցվածքների և քաղաքացիական ավիացիայի ոլորտներումՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև համագործակցության հնարավորությունները ենթակառուցվածքների և քաղաքացիական ավիացիայի ոլորտներում։ Կողմերը կարևորել են տարանցիկ բեռնափոխադրումների արդյունավետության բարձրացումը՝ քննարկելով այդ ուղղությամբ հնարավոր գործնական քայլերը, ներառյալ՝ սակագնային քաղաքականության […] ...
12:05 01.08.2025
Սուրեն Պապիկյանը շնորհավորել է ՉԺՀ պաշտպանության նախարարին՝ Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի ստեղծման 98-րդ տարեդարձի առթիվՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը X-ի իր էջում շնորհավորել է ՉԺՀ պաշտպանության նախարար, ծովակալ Դուն Ցզյունին՝ Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի ստեղծման 98-րդ տարեդարձի առթիվ։ «Իմ ջերմ շնորհավորանքն եմ հղում Ձեզ և ՉԺՀ ժողովրդական ազատագրական բանակին՝ նրա ստեղծման 98-րդ տարեդարձի առթիվ: Վստահ եմ՝ պաշտպանության ոլորտում Հայաստանի ու Չինաստանի միջև ձևավորված գործընկերության մթնոլորտը ծառայելու է երկու երկրների […] ...
11:57 01.08.2025
Պարզաբանում է ներկայացվել Arca համակարգում տեղի ունեցած խափանումների վերաբերյալ«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն պարզաբանում է ներկայացրել Arca համակարգում տեղի ունեցած խափանումների վերաբերյալ: «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն, որպես ՀՀ ազգային վճարային համակարգ, վերջին օրերին արձանագրել է տեխնիկական խափանումներ, որոնք ժամանակավորապես ազդել են որոշ ծառայությունների հասանելիության վրա։ Խափանումները տեղի են ունեցել՝ 2025թ․ հուլիսի 23-ին՝ ժամը 10:05-ից մինչև 16:50 2025թ․ հուլիսի 29-ին՝ ժամը 11:46-ից մինչև 15:25 Խափանումների պատճառը տեխնիկական […] ...
11:35 01.08.2025
Գլխավոր դատախազությունը պահանջում է Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետից բռնագանձել անշարժ գույքեր և դրամական միջոցՀակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Արամ Մայի Զաքարյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, բռնագանձել՝ 2 անշարժ գույք՝ Երևան քաղաքում. 1 իրավաբանական անձում […] ...
11:23 01.08.2025
Կրծքով կերակրելն ունի նաև հոգեբանական առավելություններ․ ՀՀ ԱՆՄեկնարկում է կրծքով կերակրման իրազեկման համաշխարհային շաբաթը, որի նպատակն է խրախուսել կրծքով սնուցումը` բարելավելու երեխաների առողջությունը: Այս տարվա կարգախոսն է. «Կյանքի առողջ սկիզբ, լիահույս ապագա»: «Սիրելի՛ մայրիկներ, հիշե՛ք` կրծքով կերակրումը մանկանը կերակրելու լավագույն և միակ բնական եղանակն է, նրա առողջ աճի և զարգացման գրավականը, կրծքով կարող են կերակրվել նորածինների գերակշիռ մասը (շուրջ 97%)` բացառությամբ բժշկական […] ...