Օրենքի խախտմամբ օտարված 4 հողամասերը կվերադարձվեն Եղեգնաձոր համայնքին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+34.09 oC

Օրենքի խախտմամբ օտարված 4 հողամասերը կվերադարձվեն Եղեգնաձոր համայնքին

17:43 30.12.2024

2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության հայցը:

Դատարանն անվավեր է ճանաչել Վայոց ձորի Եղեգնաձոր խոշորացված համայնքի Մալիշկա բնակավայրում գտնվող չորս հողամասերի՝ 2006-2007 թվականների աճուրդներն ու վերականգնել է դրանց նկատմամբ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր խոշորացված համայնքի սեփականության իրավունքը:

Մասնավորապես՝ Հակակոռուպցիոն դատարանն անվավեր է ճանաչել՝

  • Վայոց ձորի Մալիշկա բնակավայրում գտնվող 0,1 հա մակերեսով հողամասի՝ 2006 թվականի սեպտեմբերի 29-ի աճուրդը: Որպես հետևանք՝ Դատարանն անվավեր է ճանաչել Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքի և Մ.Մ.-ի միջև 2006 թվականի դեկտեմբերի 8-ին կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրը, հողամասի նկատմամբ Մ.Մ.-ի սեփականության իրավունքի պետական գրանցումն ու վերականգնել 0,1 հա մակերեսով հողամասի նկատմամբ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր խոշորացված համայնքի սեփականության իրավունքը:
  • Վայոց ձորի Մալիշկա բնակավայրում գտնվող 0,15 հա մակերեսով հողամասի՝ 2007 թվականի օգոստոսի 6-ի աճուրդը: Որպես հետևանք՝ Դատարանն անվավեր է ճանաչել Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքի և Մ.Մ.-ի միջև 2007 թվականի սեպտեմբերի 25-ին կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրը, հողամասի նկատմամբ Մ.Մ.-ի սեփականության իրավունքի պետական գրանցումը և վերականգնել 0,15 հա մակերեսով հողամասի նկատմամբ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր խոշորացված համայնքի սեփականության իրավունքը:
  • Վայոց ձորի Մալիշկա բնակավայրում գտնվող 0,3 հա մակերեսով հողամասի՝ 2007 թվականի օգոստոսի 6-ի աճուրդը: Որպես հետևանք՝ Դատարանն անվավեր է ճանաչել Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքի և Մ.Մ.-ի միջև 2007 թվականի սեպտեմբերի 25-ին կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրը, հողամասի նկատմամբ Մ.Մ.-ի սեփականության իրավունքի պետական գրանցումն ու վերականգնել 0,3 հա մակերեսով հողամասի նկատմամբ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր խոշորացված համայնքի սեփականության իրավունքը:
  • Վայոց ձորի Մալիշկա բնակավայրում գտնվող 0,15 հա մակերեսով հողամասի՝ 2007 թվականի օգոստոսի 6-ի աճուրդը: Ոպես հետևանք՝ Դատարանն անվավեր է ճանաչել Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքի և Մ.Մ.-ի միջև 2007 թվականի սեպտեմբերի 25-ին կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրը, հողամասի նկատմամբ Մ.Մ-ի սեփականության իրավունքի պետական գրանցումը և վերականգնել 0,15 հա մակերեսով հողամասի նկատմամբ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր խոշորացված համայնքի սեփականության իրավունքը։

Դատական ակտի՝ օրինական ուժի մեջ մտնելուց հետո, վերոնշյալ 4 հողամասերի նկատմամբ կգրանցվի Եղեգնաձոր խոշորացված համայնքի սեփականության իրավունքը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բարսելոնան շատ շուտով համալրում կունենա․ The Athletic

15:37 20.07.2025

Բարսելոնան շատ շուտով համալրում կունենա․ The Athletic

«Բարսելոնան» ձգտում է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդին՝ առաջարկելով վարձակալություն գնման իրավունքով, հայտնում է The Athletic-ը, փոխանցում է armsport.am-ը: 27-ամյա խաղացողը ցանկանում է միանալ կատալոնական ակումբին, և «Յունայթեդը» տվել է նախնական համաձայնություն: Բանակցությունները մոտ են ավարտին: Հանսի Ֆլիկը հավանություն է տվել տրանսֆերին, քանի որ թիմին պետք է եզրային հարձակվող: Վարձակալությունը ֆինանսապես մատչելի է […] ...

Ալիևը կարծում է, որ ՀՀ-ն և Ադրբեջանը շատ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը, սակայն, կրկին նախապայմաններ է նշել

15:17 20.07.2025

Ալիևը կարծում է, որ ՀՀ-ն և Ադրբեջանը շատ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը, սակայն, կրկին նախապայմաններ է նշել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Շուշիում տեղի ունեցող մեդիա ֆորումի ընթացքում հայտարարել է, որ Ադրբեջանը և Հայաստանը շատ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը և անդրադարձել է հարցին, թե ինչ պայմաններում կարող է ստորագրվել այն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է «Ազերթաջ»-ը, Ալիևն ասել է. «Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրն անմիջապես կարող է ստորագրվել Հայաստանի Սահմանադրության փոփոխությունից և ԵԱՀԿ […] ...

Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

15:00 20.07.2025

Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 21-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Քոչինյան, 1-ին զանգվածի Բորյան, 2-րդ զանգվածի Թոթովենցի, 4-րդ զանգվածի Հովհաննիսյան, 5-րդ զանգվածի Արտեմ Միկոյան, 6-րդ զանգվածի Շոպրոնի փողոցների և Մայակ թաղամասի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:39 20.07.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում հուլիսի 20-ին կեսօրից հետո, 21-22-ին գիշերը և կեսօրից հետո, 25-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 20-ին առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Հուլիսի 20-25-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի […] ...

Շիրակի մարզում 33-ամյա հարբած վարորդը մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնին

14:12 20.07.2025

Շիրակի մարզում 33-ամյա հարբած վարորդը մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնին

Երեկ՝ հուլիսի 19-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Արևշատ գյուղում Շիրակի մարզի բնակիչ 33-ամյա Վահագն Էլբակյանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Շիրակի մարզի բնակիչ 45-ամյա Ռոման Ղազարյանին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը տեղում […] ...

Տավուշի մարզի Նավուր բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

14:00 20.07.2025

Տավուշի մարզի Նավուր բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հուլիսի 21-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Նավուր բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

BACK_TO_TOP