21:09 30.12.2024
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 30-ին ներկա է եղել Ոստիկանության և Փրկարար ծառայության անձնակազմի շարային ստուգատեսին։ Ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը և Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը ներկայացրել են ստորաբաժանումների ընդհանուր պատրաստվածությունը։
Ստուգվել է ծառայողական մեքենաների համալրվածությունը, տեխնիկական վիճակը, օգտագործվող հատուկ տեխնիկայի և սարքավորումների հագեցվածությունը, ծառայողների արտաքին տեսքը։ Նախարարը դիմելով ծառայողներին՝ հորդորել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ ուժեղացնել ծառայությունը՝ դեպքերի, պատահարների կանխարգելման և անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով։
Արփինե Սարգսյանը ոստիկաններին կոչ է արել խիստ լինել օրինախախտների նկատմամբ, ուժեղացնել հսկողությունը ոչ սթափ վիճակում մեքենա վարելու դեպքերի հայտնաբերման ուղղությամբ, մարդաշատ վայրերում և առևտրի կենտրոններում իրականացնել հերթապահություն, ինչը կնպաստի հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման արդյունավետությանը։
Նա հանձնարարել է ուժեղացված հսկողության շրջանակում նաև ակտիվացնել աշխատանքը հանցագործությունները կանխելու ուղղությամբ, իսկ արդեն գրանցված դեպքերին արձագանքել օպերատիվորեն՝ օգտագործելով ողջ ներուժը։
Փրկարար ծառայողներին նախարարը հորդորել է, եղանակային փոփոխություններով պայմանավորված, ուժեղացնել հսկողությունը հանրապետության ավտոճանապարհներին՝ իրականացնել հերթապահություն, ինչպես նաև՝ կանխարգելիչ միջոցառումներ, օպերատիվորեն արձագանքել քաղաքացիների ահազանգերին։
Ստուգատեսից հետո ստորաբաժանումներն անցել են ուժեղացված ծառայության։
11:54 20.07.2025
Արարատի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 21-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Մասիս քաղաքի Հերացու, Շիրակի, Հանրապետության, Երևանյան փողոցների, Ռանչպար, Նորամարգ, Նոր Կյանք, Արալեզ, Ոսկետափ, Այգավան բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
11:34 20.07.2025
Իրանում գրանցվել է 5.6 մագնիտուդով երկրաշարժ5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Իրանի հյուսիսում, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 21:37-ին՝ Իրանի Գորգան քաղաքից 46 կիլոմետր հեռավորության վրա, որի բնակչությունը կազմում է ավելի քան 244 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է երեք կիլոմետր խորության վրա։ Ավելի ուշ սեյսմոլոգները երկրաշարժի ուժգնությունը նվազեցրել են մինչև 5.4 մագնիտուդ։ Զոհերի կամ […] ...
11:16 20.07.2025
Կամչատկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԿամչատկայի ափերի մոտ կիրակի օրը 5.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային դեպարտամենտը։ «Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5.3 մագնիտուդ։ Էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում՝ Պետրոպավլովսկ-Կամչատկի քաղաքային շրջանից 146 կիլոմետր արևելք», – ասվում է տարածաշրջանային շտաբի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Գործակալության տվյալներով՝ երկրաշարժի օջախը գտնվել է 20 կիլոմետր խորության վրա։ […] ...
10:57 20.07.2025
Թրամփը մեղադրել է Օբամային ընտրակեղծիքների մեջԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում մեղադրել է Սպիտակ տան նախկին ղեկավար Բարաք Օբամային 2016 թվականի ընտրություններում խարդախության մեջ։ Թրամփը գովաբանել է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբբարդի և Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Հարիսոն Ֆիլդսի ելույթը Fox News-ի եթերում: Թրամփի խոսքով՝ նրանք «ֆանտաստիկ կերպով խոսել են Օբամային և «ավազակներին» քրեական հետապնդման ենթարկելու […] ...
10:40 20.07.2025
Սևանա լճում երեկվանից կորած ամուսինները հայտնաբերվել ենԱյսօր՝ հուլիսի 20-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական վարչության, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ճամբարակի ոստիկանության բաժնի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները, ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Գավառի, Մարտունու, Ճամբարակի, Վարդենիսի հրշեջ-փրկարարական ջոկատների մեծ թվով հրշեջ-փրկարարներ, ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության ստորաբաժանումների մի քանի ուժեր […] ...
10:28 20.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 20-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 442 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 450 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.85 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.95 դրամ: ...