Այս պահին միջազգային դատարաններում Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր դատական գործընթացները շարունակվում են. Եղիշե Կիրակոսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+26.09 oC

Այս պահին միջազգային դատարաններում Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր դատական գործընթացները շարունակվում են. Եղիշե Կիրակոսյան

15:10 10.01.2025

Այս պահին Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվում են բոլոր դատական պրոցեսները ինչպես Արդարադատության միջազգային դատարանում, այնպես էլ Եվրոպական դատարանում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշեց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի կողմից միմյանց նկատմամբ միջազգային դատարաններում ներկայացված հայցերից հրաժարվելու մասին հարցին։

Անդրադառնալով դիտարկմանը, թե եթե քաղաքական որոշում կայացվի հայցերը փոխադարձաբար հետ կանչելու վերաբերյալ, բոլոր այդ պրոցեսները կմնան օդում կախված՝ Եղիշե Կիրակոսյանն արձագանքեց, որ առայժմ չի կարող այդպիսի բան ասել, քանի որ ամեն դեպքում այս պահին շարունակվում են բոլոր պրոցեսները՝ թե՛ Արդարադատության միջազգային դատարանում, թե՛ Եվրոպական դատարանում։

Նա հիշեցրեց, որ նաև Ադրբեջանի կողմից գոյություն ունեն երկու արբիտրաժային գործընթացներ ընդդեմ Հայաստանի: «Ես հիմա չեմ կարող խոսել հայցերը հետ կանչելու մասին, ես կարող եմ խոսել դատական պրոցեսների առկայության և շարունակականության, հետագա քայլերը ձեռնարկելու մասին»,-ասաց Կիրակոսյանը:Նրա խոսքով՝ Բաքվում ապօրինի պահվող բոլոր ՀՀ քաղաքացիների, նաև ազգությամբ հայերի վերաբերյալ դատական պրոցեսներում Հայաստանը ներկայացրել է պահանջներ Եվրոպական դատարանում, դրա մասին նաև խոսվել է Արդարադատության միջազգային դատարանում։

«Այս փուլում Եվրոպական դատարանի կողմից Ադրբեջանի նկատմամբ որոշակի ժամկետ կա դրված՝ մինչև հունվարի ավարտը բոլոր պահվող անձանց մասին մանրամասն տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ»:

Եղիշե Կիրակոսյանի բնորոշմամբ՝ Հայաստանն ակնկալում է բոլոր գերիների մասով մանրամասն տեղեկատվություն՝ նրանց վիճակի, իրավունքների, պահման պայմանների, առողջական վիճակի և այլնի մասին։  «Բնականաբար, այս տեղեկատվությունը, երբ մենք ստանում ենք, նաև փոխանցում ենք պահվող անձանց հարազատներին, նրանց հետ կապի մեջ ենք: Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ ներկայացված թիվ երկրորդ գանգատը վերաբերվում է հենց այնտեղ պահվող անձանց նկատմամբ ապօրինի դատական պրոցեսների և նրանց ապօրինի ազատությունից զրկելու հարցին»,-ասաց Կիրակոսյանը:

Խոսելով միջազգային դատական հայցերից հրաժարվելու վերաբերյալ Բաքվի կողմից հնչող պահանջի մասին՝ Կիրակոսյանը համոզմունք հայտնեց, որ դատական վեճերի և խաղաղության միջև հակադրություն դնելն արհեստական է։ «Հետևաբար, ես դրա մեջ անկեղծություն չեմ կարող տեսնել։ Միջազգային դատարաններում վեճերի քննությունը վեճերի լուծման քաղաքակիրթ մեթոդ է՝ ժամանակակից աշխարհում ընդունված: Բնական է, որ դժվար կլինի պատկերացնել, որ մենք վեճ չենք ունենալու՝ հաշվի առնելով այն պատմությունը, որ մենք ունեցել ենք տասնամյակների, հարյուրամյակի ընթացքում, իսկ վեճի լուծումը որոշակի առումով լիցքաթափման հնարավորություն է երկու երկրների համար էլ, որովհետև այդ դատական պրոցեսները, նաև երկուստեք պահանջներ ներկայացնելը կարևորագույն վարժություն են, և դա չանելը չեմ կարծում, որ ճիշտ կլինի»,-նշեց Կիրակոսյանը:

Նա նաև նկատեց, որ միջազգային հարաբերություններում և պրակտիկայում հնարավոր են նաև իրավիճակներ, երբ երկրները միմյանց հետ ունեն ինչպես դիվանագիտական հարաբերություններ, այնպես էլ բարիդրացիական կապեր, սակայն միաժամանակ ունեն նաև վիճելի հարցեր։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած

08:10 23.07.2025

Բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած

Հուլիսի 23-ին, ժամը 01:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 9-րդ կմ-ին բախվել են «Jeep» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները։ Մինչ […] ...

Այրվել է ավտոմեքենա

08:05 23.07.2025

Այրվել է ավտոմեքենա

Հուլիսի 23-ին, ժամը 00:22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևան-Մեղրի ավտոճանապարհի 5-րդ կմ-ին՝ Ազատավան գյուղում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։33-ին, մարվել՝ 00։54-ին: Այրվել է «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան։ ...

Էդուարդ Սպերցյանը՝ ՌՊԼ-ի առաջին տուրի խորհրդանշական հավաքականում

08:00 23.07.2025

Էդուարդ Սպերցյանը՝ ՌՊԼ-ի առաջին տուրի խորհրդանշական հավաքականում

Championat.com-ը ներկայացրել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջնության մեկնարկային տուրի խորհրդանշական հավաքականը՝ ընդգրկելով նաև չեմպիոն «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին։ Առաջին տուրում «Կրասնոդարը» 3:0 հաշվով հաղթել էր «Պարի Նիժնի Նովգորոդին», Սպերցյանն էլ դարձել էր գոլի և գոլային փոխանցման հեղինակ։ Դարպասապահ․ Եվգենի Ստավեր («Ռուբին»)։ Պաշտպաններ․ Խուան Կասերես («Դինամո Մոսկվա»), Նինո («Զենիթ»), Դիեգո Կոստա («Կրասնոդար»), Ռիկարդու Մանգաշ («Սպարտակ»)։ Կիսապաշտպաններ․ […] ...

Երևանը դառնում է հարմարավետ. մայրաքաղաքում այս տարի կկառուցվի շուրջ 400  թեքահարթակ

23:59 22.07.2025

Երևանը դառնում է հարմարավետ. մայրաքաղաքում այս տարի կկառուցվի շուրջ 400 թեքահարթակ

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են կառուցվել նոր ու հարմարավետ թեքահարթակներ: Դրանք հեշտացնում են հատկապես հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց զբոսանքն ու տեղաշարժը մայրաքաղաքում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ծրագրի շրջանակում նախատեսված է կառուցել 400 թեքահարթակ, որից արդեն շահագործման են հանձնվել 200-ը։ Մենք ձևավորում ենք հասանելի, ներառական և հավասար հնարավորություններով քաղաք՝ բոլորի համար։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է Թեհրանի պետական համալսարանի նորանշանակ ռեկտորի հետ

23:56 22.07.2025

Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է Թեհրանի պետական համալսարանի նորանշանակ ռեկտորի հետ

Հուլիսի 22-ին դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Թեհրանի պետական համալսարանի նորանշանակ ռեկտոր Մոհամմադ Հոսեյն Օմիդի հետ: Այս մասին հայտնել են Իրանում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում կարևորվել է Հայաստանի և Իրանի մայր բուհերի միջև համագործակցության խորացումը, ընդգծվել Թեհրանի համալսարանի և ՀՀ մյուս բուհերի միջև փոխգործակցություն հաստատելու անհրաժեշտությունը: Դեսպան Հակոբյանը և ռեկտոր Օմիդին անդրադարձել են միջբուհական համագործակցության […] ...

Այսուհետ ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները կկարողանան ստանալ բջջային ID SIM քարտ

23:53 22.07.2025

Այսուհետ ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները կկարողանան ստանալ բջջային ID SIM քարտ

Այսուհետ ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները կկարողանան ստանալ բջջային ID SIM քարտ (mID)` համաձայն ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշման ս․թ․ ապրիլի 24-ի փոփոխության։ Այս մասին հայտնում են ՀՀ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։ ՀՀ-ում բջջային ID SIM քարտ (mID) կարող են ձեռք բերել այն օտարերկրացիները, որոնք ունեն Հանրային ծառայության համարանիշ և հետևյալ […] ...

BACK_TO_TOP