Հին նմուշի անձնագրեր կտրամադրվեն ևս մեկ տարի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+19.09 oC

Հին նմուշի անձնագրեր կտրամադրվեն ևս մեկ տարի

14:22 20.09.2018

ՀՀ կառավարության նիստում այսօր քննարկվել է 1998թ. նախատեսված անձնագրերի ժամկետը երկարաձգելու հարցը: Նախատեսվում է փոփոխություններ կատարել «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքներում: Օրինագծերի նպատակն է հին նմուշի՝ 1998 թվականի դեկտեմբերի 25 թիվ 821 որոշմամբ նախատեսված, ոչ կենսաչափական տվյալներով անձնագրերը ՀՀ քաղաքացիներին տրամադրելու վերջնաժամկետը երկարաձգել երկու տարով՝ 2019 փոխարեն սահմանել 2021 թվականը:

Կենսաչափական անձնագրեր տրամադրող լեհական ընկերության հետ պայմանագրի ժամկետն ավարտվել է, սակայն նոր մատակարարի հետ նոր պայմանագիր կնքված չէ: Հին նմուշի անձնագրեր տրամադրելու ժամկետը հնարավորություն կտա մինչև կենսաչափական անձնագրի համակարգի նոր մատակարար ընկերության հետ պայմանագրի կնքումը և համակարգի լիարժեք շահագործումն անխափան կատարել ՀՀ քաղաքացիներին փաստաթղթեր տրամադրելու գործընթացը:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խոսքերով՝ հետաձգումը լուրջ խնդիրներ կարող է առաջացնել.

«Մենք ռեալ թվայնացման օրակարգ ունենք: Եթե չունենանք նույնականացման քարտերի տարածում, խնդիր է լինելու: Բացի դրանից՝ ունեք Եվրամիության գործընկերների հետ որոշակի պարտավորություններ կամ պայմանավորվածություններ առ այն, որ որոշակի քանակի քարտեր պետք է հասցնենք մեր քաղաքացիներին: Գուցե հնարավոր է ինչ-որ միջանկյալ ժամկետ պայմանավորվել, որովհետև 2 տարին շատ երկար է, դա կնշանակի, որ երկու տարի մեր պետական ծառայությունների թվայնացումը չի լինելու»,- նշեց Գրիգորյանը:

«Հարցը հիմնականում ֆինանսի հետ է պայմանավորված, և չընդունելով այս նախագծերը՝ ստիպված են պետություն բերել տարեկան 300 հազար բիոմետրիկ անձնագրի բլանկ, որի արժեքը 10 եվրո է, այսինքն՝ տարեկան 10 անգամ 300»,- պարզաբանել է ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:

«Ես կիսում եմ ձեր մտահոգությունը, բայց այդ ճանապարհով չգնալը բարեփոխումների ամբողջ շղթան է կանգնեցնում»,- արձագանքեց Գրիգորյանը:

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նկատեց, որ խնդիրները շատ են, բացի դրանից՝ չկա այն ընկերությունը, որը զբաղվելու է դրանով:

Կառավարության նիստում որոշվեց հին նմուշի անձնագրերի տրամադրումը երկարաձգել մեկ տարով, բայց գործուն քայլերով հասնել խնդրի՝ հնարավորինս կարճ ժամկետում լուծմանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը

23:59 16.06.2025

Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը

Մ-2 միջպետական ճանապարհի՝ Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբ

23:55 16.06.2025

Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբ

Իրանի զինված ուժերը սկսել են նոր հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելում գտնվող թիրախներին, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։ Հրեական պետության ուղղությամբ արձակված հրթիռների ճշգրիտ թիվը չի նշվում։ ...

Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան Ավինյան

23:49 16.06.2025

Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Որպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ցանկանում եմ կիսվել մի կարևոր նախաձեռնությամբ։ ՀԱՊՀ-ում հիմնադրվել է «Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիա»։ Պարզեցված ձևակերպմամբ՝ սա լաբորատոր միջավայր է, որտեղ կիրականացվի միկրոչիպերի և էլեկտրոնային համակարգերի նախագծում և փորձարկում՝ ժամանակակից ծրագրային ապահովման, բարձր ճշգրտությամբ […] ...

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները

23:44 16.06.2025

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 2025-ին նախատեսվում է կառուցել և բարեկարգել 12 բակային տարածք՝ ավանցիների համար ստեղծելով ավելի հարմարավետ ու կանաչ միջավայր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ը

23:37 16.06.2025

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ը

Հանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հովտային շրջաններում սկսվել է ծիրանի հասունացումը և շաքարանյութի կուտակումը, կատարվել է ընտրովի բերքահավաք։ ՀԱշնանացան ցորենը շարունակել է գտնվել կաթնային հասունացման փուլում։ Բանջարանոցային մշակաբույսերի մոտ սկսվել է ծաղիկների թառամումը։ Նախալեռնային և լեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի ձևավորումը, կարտոֆիլի […] ...

Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր

23:30 16.06.2025

Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր

Լոնդոնում անցկացված 2025 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Թիմի անդամներն են. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) Լե Քուանգ Լիեմ (Վիետնամ) Սամուել Սևյան (ԱՄՆ) Ռաուֆ Մամեդով (Ադրբեջան) Հայկ Մարտիրոսյան (Հայաստան) Ալեքսեյ Սարանա (Սերբիա) Աննա Մուզիչուկ (Ուկրաինա) Թեոդորա Ինյաց (Սերբիա) Սարբարթո […] ...

BACK_TO_TOP