18:47 16.01.2025
Հունվարի լույս 14-ի գիշերը ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ մայրաքաղաքի հյուրանոցներից մեկի դիմաց տեղի ունեցած վրաերթի հետևանքով բուժօգնության են տեղափոխվել Աշտարակի և Երևանի բնակիչներ, 25 տարեկան երկու երիտասարդ։
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ժամը 4:20-ին նշված վայրում մի խումբ անձանց միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ընթացքում մասնակիցները քարերով ու մահակներով հարվածել են միմյանց, իսկ նրանցից մեկը դիտավորությամբ մեքենայով խփել է մեկ այլ մեքենայի, ինչի հետևանքով էլ հիվանդանոց տեղափոխված երիտասարդները ստացել են մարմնական վնասվածքներ:
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քրեական ոստիկանների և Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ու Ավան և Նոր Նորքի քննչական բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում ճշտվել են դեպքի հանգամանքները։
Պարզվել է, որ հունվարի 9-ին Երևանի ուսումնական հաստատություններից մեկում Երևանի բնակիչ 21-ամյա երիտասարդը անձնական հարցերի շուրջ վիճել է 20 ու 25 տարեկան երկու ընկերների հետ։ Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որը կանխել են ուսումնական հաստատության այլ սովորողներ ու աշխատակիցներ։ Սակայն վեճը շարունակվել է։
Իրենց անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով, նախապես ձեռք բերված պայմանավորվածությամբ, մի կողմից 24-ամյա աշտարակցին՝ ընկերների, մյուս կողմից 21-ամյա երևանցին՝ իր ընկերների հետ, մեկական մեքենայով, ժամը 4:30-ի սահմաններում հանդիպել են Քոչինյան փողոցում, որտեղ, ցուցաբերելով իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք, վիճաբանել են միմյանց հետ, հնչեցրել հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ, ծեծի են ենթարկել միմյանց, իսկ մասնակիցներից մեկը նաև սպառնացել է զենքի գործադրմամբ։
Այս ընթացքում, չհամակերպվելով իրեն և ընկերներին ծեծի ենթարկելու հանգամանքի հետ, Աշտարակի բնակիչ 25-ամյա երիտասարդը, ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու դիտավորությամբ, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով իր «Մերսեդես» մեքենան դիտավորությամբ վարել և հարվածել է մյուս՝ «Մերսեդես Բենս» մակնիշի մեքենային։ Մեքենայի հարվածից ստացած ծանր մարմնական վնասվածքներից ընկել է նաև հիվանդանոց տեղափոխված 25-ամյա աշտարակցին։ Եվ երբ «Մերսեդեսի» վարորդը փորձել է փախչել՝ հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել ընկած ընկերոջը, ինչի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում շտապօգնության մեքենայով նա տեղափոխվել է հիվանդանոց:
Հետագա միջոցառումների արդյունքում «Մերսեդես Բենսը» հյուրանոցի, իսկ «Մերսեդեսը»՝ Ավան վարչական շրջանի գերեզմանատան տարածքից տեղափոխվել են Նոր Նորքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Հանցագործության մասնակիցներից երկուսը հայտնաբերվել ու ներկայացվել են նախաքննական մարմին և տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր։
«Մերսեդեսը» վարած 25-ամյա աշտարակցու նկատմամբ սպանության փորձի և խուլիգանության հատկանիշներով հարուցվել է հանրային քրեական հետապնդում:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության մյուս մասնակիցներին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
21:21 01.05.2025
Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Համընդհանուր պարբերական դիտարկման չորրորդ շրջանի զեկույցի քննարկումըՄայիսի 1-ին Ժնևում՝ ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) աշխատանքային խմբի 49-րդ նստաշրջանի շրջանակներում, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված 4-րդ շրջանի ազգային զեկույցի քննարկումը: Զեկույցն անդրադառնում է վերջին 4.5 տարիների ընթացքում Հայաստանում մարդու իրավունքերին առնչվող զարգացումներին, խնդիրներին և հեռանկարներին: Զեկույցի նախապատրաստման աշխատանքներն իրականացվել են ՀՀ ԱԳ նախարարության համակարգմամբ՝ բոլոր շահագրգիռ գերատեսչությունների ներգրավմամբ, տեղի են […] ...
21:11 01.05.2025
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11։00-17։00 Ձորափի փ. 70/2, 74 շենքեր, Ռիգայի փ. 12-14 առանձնատներ, Քոչարի փ. 41-139 առանձնատներ, Աճառյան փ. 37/7-39/8 առանձնատներ, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝ 10:00-16:00 Լուկաշինի 1, 2, 3 փողոցներ և հյուսիս-հարավ […] ...
20:51 01.05.2025
Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներՄայիսի 1-ին, ժամը 19:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարյան փողոցի 2/2 հասցեի մոտակայքում ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն․ կան տուժածներ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ոստիկանության կարգախմբեր։ Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենայում տեղի է ունեցել գազաբալոնի պայթյուն․ […] ...
20:36 01.05.2025
Իրանը կշարունակի ԱՄՆ-ի հետ արդյունքների հասնելուն ուղղված բանակցություններըԻրանը կշարունակի վճռականորեն մասնակցել Միացյալ Նահանգների հետ արդյունքների վրա կենտրոնացած բանակցություններին՝ իր միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները լուծելու համար։ Այս մասին նշվում է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որը տարածվել է երկխոսության հաջորդ փուլը հետաձգելու որոշումից հետո։ «Բանակցությունների հենց սկզբից իրանական պատվիրակությունը բարեխղճորեն ուրվագծել է հստակ շրջանակ, որը հիմնված է մեր երկրի սկզբունքային դիրքորոշումների […] ...
20:14 01.05.2025
Բաղրամյան գյուղում թոնրատուն է այրվելՄայիսի 1-ին, ժամը 17:50-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան գյուղի Հակոբյան փողոցում այրվում է թոնրատուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։07-ին, մարվել՝ 18։26-ին: Այրվել են թոնրատունը (20 քմ), կենցաղային իրեր և հարակից խորդանոցի տանիքի փայտե […] ...