19:00 20.09.2018
Թուրքիայում ծեծկռտուք է տեղի ունեցել «ազգայնական հողի վրա»: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել այդ երկրի «Ազգայնական շարժում կուսակցության» Ալանիա քաղաքի տարածքային կառույցի ղեկավար Մուստաֆա Թյուրքդողանի և Թուրքիայի ավիացիայի ասոցիացիայի Ալանիայի մասնաճյուղի ղեկավար Մեթին Աքդենիզի միջև:
Հաղորդվում է, որ միջադեպը ծագել է այն բանից հետո, երբ հանրային միջոցառումներից մեկի ժամանակ Թյուրքդողանը մոտեցել է Աքդենիզին ու ապտակել է նրան այն բանի համար, որ նա թվիթերյան իր էջում ազգայնական կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելիին հայկական ծագում է վերագրել:
Միջադեպից կարճ ժամանակ անց Թուրքիայի ավիացիայի ասոցիացիայից հայտարարություն է տարածվել՝ Աքդենիզլիին Ալանիայի մասնաճյուղի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին: Այստեղ հատուկ նշվել է, որ ազատման պատճառը տեղի ունեցած ծեծկռտուքն ու Աքդենիզլիի թվիթերյան գրառումն են եղել:
Ստորև ներկայացնում ենք այն.
«Ծնվել է (Բահչելին-EH) 1948 թվականին Օսմանիյե նահանգի Բահչե շրջանում: Սիվերեքի հայերից սերող մի ընտանիքի զավակ է: Ավելի ուշ մուսուլմանացած ընտանիքը Սիվերեքից գաղթել ու հաստատվել է Բահչեում»,- ասված է գրառման մեջ:
15:15 04.07.2025
Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԵրևանում հուլիսի 4-ի երեկոյան ժամերին, հուլիսի 5-6-ին գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 17-21մ/վ, երեկոյան ժամերին՝ 15-18 մ/վ։ Մարզերում հուլիսի 4-ին ցերեկը, 5-6-ին գիշերը և կեսօրից հետո, 7-9-ին կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր […] ...
15:05 04.07.2025
Կալիֆոռնիայում խոշոր հրդեհ է բռնկվելԱմերիկյան Կալիֆոռնիա նահանգում խոշոր անտառային հրդեհը մեկ օրում ընդգրկել է 21 հազար հեկտար տարածք, հաղորդում է ABC-ն ։ «Կալիֆոռնիայում հրդեհը մեկ օրում կլանել է ավելի քան 52 հազար ակր (մոտ 21 հեկտար – խմբ.) տարածք», – ասվում է հեռուստաալիքի կայքում։ Նշվում է, որ սա Կալիֆոռնիայի՝ տարվա ամենամեծ հրդեհն է և հանգեցրել է 166-րդ միջպետական մայրուղու […] ...
14:55 04.07.2025
Այսօր Մհեր Մկրտչյանի 95-ամյակն էԱյսօր թատրոնի և կինոյի դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի ծննդյան 95-ամյակն է: Օրվա կապակցությամբ ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, Թբիլիսիի հայկական թատրոնի, ինչպես նաև մշակույթի ոլորտի մի խումբ ներկայացիցչներ և արվեստասերներ […] ...
14:48 04.07.2025
ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Շվեդիայի դեսպանին առաքելության ավարտի կապակցությամբՀուլիսի 4-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության դեսպան Պատրիկ Սվենսոնին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Նախարար Միրզոյանն ընդգծել է դեսպան Սվենսոնի՝ որպես ՀՀ-ում Շվեդիայի առաջին ռեզիդենտ դեսպանի, նշանակալի ներդրումը Հայաստան-Շվեդիա հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում՝ հավելելով, որ նրա պաշտոնավարումը համընկել է աշխարհում և հատկապես Հայաստանի համար բարդ ժամանակաշրջանի հետ: […] ...
14:40 04.07.2025
«Արարատի» գլխավոր մարզիչ Տիգրան Եսայանը հեռացել է պաշտոնիցԵրևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Տիգրան Եսայանը հեռացել է պաշտոնից։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Եսայանի պայմանագրի ժամկետն ավարտվել է: Կողմերը որոշել են չշարունակել համագործակցությունը: 53-ամյա մասնագետը թիմը գլխավորել էր 2024-ի փետրվարին: Նրա օրոք «Արարատը» 47 պաշտոնական խաղում տարել է 16 հաղթանակ, գրանցել 9 ոչ-ոքի, կրել 22 պարտություն: ...