20:45 20.09.2018
Ռուս բլոգեր Նատալյա Անոխինան իր բլոգում պատմել է, որ Արցախ կատարած ճամփորդությունը իր ամենաանսովոր բլոգ-ճամփորդություններից մեկն է եղել: Կինը սկզբում ընդհանրապես չէր էլ հավատում, որ այն կարող էր կայանալ:
«Խնդրում եմ, ասեք, ինչի՞ հետ է Ձեզ մոտ ասոցացվում Լեռնային Ղարաբաղը: Երբ ես այդ մասին հարցրի, իմ բոլոր հետևորդները պատասխանեցին, որ Լեռնային Ղարաբաղն ասոցացվում է պատերազմով, որը եղել է այնտեղ 1990-ականներին: Ցավոք, շատերի մոտ Արցախն ասոցացվում է հենց պատերազմի հետ: Եվ դա ցավալի է, որովհետև իրականում այն շատ հետաքրքիր վայր է:
Եվ մենք դա գիտեինք ոչ միայն լսելով, քանի որ երեք տարի առաջ այստեղ եղել էինք: Ւ դեպ, ժամանակները փոխվում են: Համեմատած նրա հետ, թե այդ ժամանակ որքան զբոսաշրջիկներ կային, այս անգամ նրանց թիվն ավելացել էր: Ընդ որում, այստեղ գալիս են ոչ միայն Ռուսաստանից, այլև նույնիսկ Հարավային Կորեայից, Ճապոնիայից, Սինգապուրից»,- գրել է Անոխինան իր բլոգում:
Անոխինան նաև ներկա է գտնվել Արցախում գինու փառատոնին:
«Որքան գինի այնտեղ կար, պատկերացրեք այդ փառատոնին եկել էին գինեգործներ ոչ միայն Արցախից, այլև Հայաստանից: Ես չէի պատկերացնի, որ նրանք այդքան շատ կլինեն, այցելուները ևս քիչ չէին: Մեքենաները գյուղից մի քանի կիլոմետր հեռավորության վրա էին կանգնած: Այս փառատոնը այստեղ շատ տարածված իրադարձություն է»,- գրել է բլոգերը:
Նա նաև անդրադարձել է Արցախի եկեղեցիներին` նշելով, որ հիացած է դրանցով:
15:50 04.07.2025
Թրամփը հայտարարել է օգոստոսի 1-ից տասնյակ երկրների համար նոր մաքսատուրքերի սահմանման մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վաղվանից սկսած՝ տասնյակ երկրներին նամակներ կուղարկի՝ օգոստոսի 1-ից ուժի մեջ մտնող նոր մաքսատուրքերի մասին տեղեկացնելու համար։ «Մենք սկսելու ենք նամակներ ուղարկել տարբեր երկրներ։ Վաղը, կարծում եմ, կուղարկենք 10 կամ 12 նամակ, իսկ հաջորդ մի քանի օրերին, կարծում եմ՝ մինչև հուլիսի 9-ը, մենք բոլորին կծանուցենք», – լրագրողներին ասել է […] ...
15:40 04.07.2025
Դավթաշեն 2-րդ թաղամասի Տիգրան Պետրոսյան փողոցի վերջնամասը Փիրումյաններ փողոցին միացնող նոր ճանապարհ կկառուցվիԴավթաշեն վարչական շրջանի Դավթաշեն 2-րդ թաղամասի Տիգրան Պետրոսյան փողոցի վերջնամասը Փիրումյաններ փողոցին միացնող մոտ 620 մ երկարությամբ նոր ճանապարհ կկառուցվի: Նախագծի մրցույթը կայացել է: Նոր ճանապարհը զգալիորեն կթեթևացնի Դավթաշենի կենտրոնական՝ Տիգրան Պետրոսյան փողոցի երթևեկությունը: ...
15:31 04.07.2025
39-ամյա տղամարդն ապօրինի զենք-զինամթերք է հանձնել ոստիկանությունՀամայնքային ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 2-ին բաժին է ներկայացել Պաղաղբյուր գյուղի 39-ամյա մի բնակիչ և կամավոր հանձնել «Մակարով» տիպի ատրճանակ, պահեստատուփ և 9 մմ տրամաչափի փամփուշտներ։ Հիշեք՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնած անձինք ազատվում են քրեական պատասխանատվությունից: ...
15:23 04.07.2025
ՈւԵՖԱ-ի 2024/2025 վարկանիշում Հայաստանն առաջ է Ռուսաստանից, Ուկրաինայից և Անդրկովկասի հարևաններիցՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է 2024/2025 մրցաշրջանի ակումբային վարկանիշի թարմացված աղյուսակը, որը հաշվարկվում է վերջին հինգ մրցաշրջանների (2019/20-2023/24) արդյունքների հիման վրա։ Հայաստանը զբաղեցնում է 28-րդ հորիզոնականը՝ վաստակելով 4.375 միավոր։ Այս ցուցանիշով Հայաստանը գերազանցել է Ռուսաստանին (29-րդ տեղ, 4.333 միավոր), Ուկրաինային (33-րդ տեղ, 3.600 միավոր), ինչպես նաև Անդրկովկասի հարևաններին՝ Ադրբեջանին (35-րդ տեղ, 2.875 միավոր) և Վրաստանին […] ...
15:15 04.07.2025
Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԵրևանում հուլիսի 4-ի երեկոյան ժամերին, հուլիսի 5-6-ին գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 17-21մ/վ, երեկոյան ժամերին՝ 15-18 մ/վ։ Մարզերում հուլիսի 4-ին ցերեկը, 5-6-ին գիշերը և կեսօրից հետո, 7-9-ին կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր […] ...
15:05 04.07.2025
Կալիֆոռնիայում խոշոր հրդեհ է բռնկվելԱմերիկյան Կալիֆոռնիա նահանգում խոշոր անտառային հրդեհը մեկ օրում ընդգրկել է 21 հազար հեկտար տարածք, հաղորդում է ABC-ն ։ «Կալիֆոռնիայում հրդեհը մեկ օրում կլանել է ավելի քան 52 հազար ակր (մոտ 21 հեկտար – խմբ.) տարածք», – ասվում է հեռուստաալիքի կայքում։ Նշվում է, որ սա Կալիֆոռնիայի՝ տարվա ամենամեծ հրդեհն է և հանգեցրել է 166-րդ միջպետական մայրուղու […] ...