17:11 23.01.2025
Հանրակրթության նոր չափորոշչի ներդրման շրջանակում դպրոցների 8-րդ դասարանում գործում են մասնագիտական կողմնորոշման խմբակներ. այս մասին նշել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը «Կարիերայի ուղղորդումը՝ պետության կայուն ապագայի ձևավորման հիմքում» միջոցառման ընթացքում։
«Շատ կարևոր է, որ մասնագիտական կողմնորոշման աշխատանքները սկսվում են հենց հիմնական դպրոցից, ինչը բազմաթիվ խնդիրների լուծման նախապայման է»,- ասել է նախարարի տեղակալը՝ հավելելով, որ խմբակները ներդրվել են 2024-25 ուսումնական տարվանից։
Արաքսիա Սվաջյանը նշել է, որ այս տարի միջին մասնագիտական կրթության հանդեպ հետաքրքրության աճ է գրանցվել․ ընդունելության ցուցանիշները գոհացուցիչ են և գերազանցել են անգամ բուհական ընդունելության արդյունքներին: Մասնագիտական ուսումնական հաստատություններում՝ քոլեջներում և ուսումնարաններում, ընդունելության բարձր ցուցանիշներ ապահովելու նպատակով բազմաթիվ ծրագրեր են իրականացվում, այդ թվում՝ պետության համար գերակա համարվող մասնագիտությունների գծով բարձր կրթաթոշակի տրամադրմամբ.
«Ներդրված ծրագրերը տալիս են իրենց արդյունքը, սակայն կարևոր է, որ սովորողի մասնագիտական ընտրության հարցում կողմնորոշիչ գործոն հանդիսանան ոչ միայն բարձր կրթաթոշակը, այլև հետաքրքրվածությունն ու կողմնորոշումը, աշխատաշուկայում տվյալ մասնագիտության պահանջարկը: Կարևոր է նաև ՄԿՈւ հաստատություններում սովորողների հետագա գործունեության, մասնավորապես՝ մասնագիտությամբ աշխատելու խնդիրը»,- ասել է նախարարի տեղակալը:
Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է նաև ավագ դպրոցներում կրթության կազմակերպմանը․
«Ավագ դպրոցը պետք է ինքնանպատակ չլինի, ուստի շատ կարևոր է, որ յուրաքանչուր երեխա կրթությունը շարունակելու և մասնագիտություն ընտրելու հարցում ճիշտ որոշում կարողանա կայացնել: 10-րդ դասարանից սկսած՝ աշակերտները հնարավորություն են ունենում ընտրելու նպատակային ուսուցման ծրագրի այն առարկաները, որոնցով պետք է բուհական քննությունների մասնակցեն: Սա ավագ դասարաններում կրթության կազմակերպումն առավել արդյունավետ կդարձնի»։
ԿԳՄՍ նախարարի տեղակալը խոսել է նաև ցկյանս կրթության համակարգի և խորհրդատվական ծառայությունների, ճիշտ ուղղորդման մեխանիզմների կարևորության մասին:
«Մենք պետք է վստահ լինենք, որ յուրաքանչյուր քաղաքացի, անկախ իր տարիքից, մասնագիտական ճիշտ կողմնորոշում և դրանով նաև հաջողություններ գրանցելու պայմաններ և հնարավորություն է ունի»,- խոսքը եզրափակել է Արաքսիա Սվաջյանը:
«Կարիերայի ուղղորդումը՝ պետության կայուն ապագայի ձևավորման հիմքում» խորագրով միջոցառմանը ներկա է եղել նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը: Շնորհակալություն հայտնելով ԿԳՄՍ նախարարության գործընկերներին արդյունավետ համագործակցության համար՝ նա հույս է հայտնել, որ համատեղ ծրագրերը կլինեն շարունակական:
ԱՍՀՆ աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրեն Վանանդ Կարապետյանը ներկայացրել է Մասնագիտական կողմնորոշման և կարողությունների զարգացման կենտրոնի վերջին տարիների գործունեությունը, կատարած աշխատանքը և ձեռքբերումները՝ հատկապես ԿԳՄՍ նախարարության հետ ակտիվ համագործակցության շրջանակում:
Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել նաև պանելային քննարկում «Կարիերայի ուղղորդումը՝ պետության կայուն ապագայի ձևավորման հիմքում» թեմայով, որին մասնակցել է նաև ԿԳՄՍՆ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը:
22:11 16.06.2025
Տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 370 բույս21:49 16.06.2025
Ջենարո Գատուզոն` Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ«Միլանի», «Նապոլիի», «Վալենսիայի», «Մարսելի» և «Հայդուկի» նախկին մարզիչ Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։ Այս մասին հաղորդում է հավաքականի մամուլի ծառայությունը: Գատուզոյի պայմանագրի ժամկետը հայտնի չէ: Իտալացին այս պաշտոնում փոխարինել է Լուչանո Սպալետիին, որն օրեր առաջ հեռացվել էր հավաքականի ղեկից: ...
21:27 16.06.2025
Ընթացքի մեջ են Վերիշեն-Խոզնավար 18.3կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներըՎերիշեն-Խոզնավար 18.3կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Երեսուն և ավելի տարիներ անմխիթար վիճակում գտնվող ճանապարհը վերականգնվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Այժմ ընթանում են մայթերի, հողային պաստառի կառուցման, երկաթբետոնե արհեստական կառուցվածքների նորոգման, և այլ աշխատանքներ։ Կառուցվում են նաև ջրահեռացման համակարգեր։ Ճանապարհի մի մասը գտնվում է Գորիս […] ...
21:18 16.06.2025
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ամփոփել է Բրյուսել կատարած աշխատանքային այցը․ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններՀունիսի 10-ից 12-ը ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվում էր Բելգիայի Թագավորությունում։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Նախարարը բրյուսելյան այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել Եվրոպական Միության հանձնակատարների և Բելգիայի պաշտոնակիցների հետ՝ քննարկելով Ներքին գործերի նախարարության, ենթակա կառուցվածքային միավորների գործունեությանն ու համագործակցությանը վերաբերող հարցեր։ Հանդիպումների ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել փորձագիտական պատվիրակության Հայաստան […] ...
21:12 16.06.2025
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված նախաձեռնություններինՊետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 16-ին գումարած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է Քրեական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող օրենսդրական նախաձեռնություններ: Այս մասին հայտնել են ԱԺ-ից: «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը: Նախատեսվում է տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունը դիտարկել որպես գողության հանցակազմի […] ...
21:04 16.06.2025
Հունիսի 17-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11։00-17։00 Գրիբոյեդովի փ. 21/5-60 շենքեր, Ադոնցի փ. 21/2-21/3 շենքեր, Արղության փ. 29-40 շենքեր, Քանաքեռ ՀԷԿ թաղ. «Արփա Սևան» ԲԲԸ, Շրջանցիկ Թունել՝ «Ջերմատնային տնտեսությունների վարչություն» ոչ բնակիչ-բաժանորդ, «Հայ արիներ» Հայկազունների ազգային […] ...