150 դրամ՝ մեկ ուղևորության համար և անսահմանափակ փաթեթների երկարացում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+27.09 oC

150 դրամ՝ մեկ ուղևորության համար և անսահմանափակ փաթեթների երկարացում

15:10 29.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երևանի քաղապապետարանից հայտնում են, որ 2025 թվականի ընթացքում մեկ ուղևորության արժեքը կկազմի 150 դրամ։

«Մեր նպատակը ձեզ ծառայելն է, մեր նպատակը մեր քաղաքը ձեզ համար ավելի մատչելի և բարեկեցիկ դարձնելն է։

Սրան են միտված մեր նախաձեռնած բոլոր բարեփոխումները, հատկապես տրանսպորտային համակարգի բարեփոխումը։ Քանի որ այդ ռեֆորմի հիմքում հենց ձեր՝ երևանցու շահն է, մենք լսում ենք ձեզ: Ես լսում եմ ձեզ, դիտել եմ բազմաթիվ հարցումներ, կարդացել եմ ձեր բազմաթիվ նամակներն ու մեկնաբանությունները։

Մենք միասին արդեն անցել ենք ահռելի ճանապարհ տրանսպորտային համակարգի կայացման գործում։

Երևանից վերացրել ենք հուսահատության գազելները, բոգդանները, պազիկները, ծխացող հյունդայիները։ Նոյեմբերի 1-ից վերացրել ենք վարորդների հետ կանխիկ գործարքների հնարավորությունը, իսկ հունվարի 1-ից առհասարակ վերացրել ենք որևէ կանխիկ գործարք տրանսպորտի ներսում։ Կարող եմ վստահորեն ասել, որ ձեր վճարած գումարները չեն կորչում, չեն փոշիանում, այլ ծառայում են տրանսպորտային համակարգի բարելավմանը։

Հաշվի առնելով ձեր տասնյակ հազարավոր զանգերը, բողոքներն ու առաջարկները՝ ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունների, ինչպես նաև մեր որոշ ընդդիմադիր ավագանու անդամների հետ քննարկումների արդյունքում որոշել ենք փետրվարի 1-ից ներդնել նոր ուղևորատոմս, որի արժեքը մեկ ուղևորության համար կկազմի 150 դրամ։ Այս փոփոխությունը գործելու է ամբողջ 2025 թվականի ընթացքում։

Մեր նպատակն է ստեղծել տոմսային համակարգ, որը մի կողմից կլինի հարմարավետ և մատչելի բոլորի համար, իսկ մյուս կողմից հնարավորություն կտա լուծելու կանգառներում երկար սպասելու, ավտոբուսների բեռնվածության, ավտոբուսային պարկի շարունակական թարմացման, նոր կանգառների տեղադրման և այլ խնդիրներ։

Առաջարկվող մեկ ուղևորության համար սահմանված 150 դրամը հնարավոր է ենթարկվի փոփոխության՝ յուրաքանչյուր տարվա համար առավելագույնը 10 դրամով, միմիայն շարունակական բարեփոխումների արդյունքում։

Սրան զուգահեռ, քանի որ մենք ցանկանում ենք, որ դուք փորձարկեք տոմսային համակարգը, տեսնեք դրա հարմարավետությունը և տեղեկացնեք մեզ դրա հետ կապված խնդիրների մասին, նախատեսում ենք հունվար և փետրվար ամիսներին ձեռք բերված անսահմանափակ փաթեթների ժամկետները երկարացնել ևս մեկ ամսով։

Սա նշանակում է, որ եթե դուք գնել եք մեկամսյա փաթեթ հունվար-փետրվար ամիսներին, ապա այն կգործի երկու ամիս։ Եթե գնել եք եռամսյա կամ տարեկան փաթեթ, կստանաք հավելյալ մեկ ամիս։

Անսահմանափակ փաթեթի օգտագործմամբ դուք այլևս ստիպված չեք լինելու սպասել միայն մեկ կոնկրետ ավտոբուսին։ Այս փաթեթը հնարավորություն է տալիս մի քանի տրանսպորտային միջոցներից օգտվելով հեշտությամբ և արագ հասնել ձեր նպատակակետին»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալկարասը հաղթել է Սիներին և նվաճել Հռոմի «Մասթերսի» գավաթը

13:38 19.05.2025

Ալկարասը հաղթել է Սիներին և նվաճել Հռոմի «Մասթերսի» գավաթը

Աշխարհի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասը նվաճել է Հռոմի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի գավաթը։ Իսպանացի թենիսիստը մրցաշարի եզրափակչում 7-6, 6-1 հաշվով հաղթել է աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիներին։ 22-ամյա Ալկարասը կարիերայի 19-րդ մրցաշարն է հաղթել, ATP-ի դասակարգման աղյուսակում վաստակել 1000 միավոր և թարմացումից հետո դարձել աշխարհի երկրորդ ռակետը։ ...

Մշտադիտարկման այցեր Արագածոտնի և Արմավիրի մարզերի մի շարք  հուշարձաններ

13:30 19.05.2025

Մշտադիտարկման այցեր Արագածոտնի և Արմավիրի մարզերի մի շարք հուշարձաններ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության միջոցներով վերականգնման աշխատանքներ են կատարվում Արագածոտնի մարզի «Ագարակ» պատմամշակութային արգելոցում, Փարպիի Ծիրանավոր, Բյուրականի Սբ Հովհաննես և Արմավիրի մարզի Թարգմանչաց եկեղեցիներում: Կատարվող աշխատանքների վերահսկողության նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության մասնագետներն այցելել են նշված տարածքներ։ «Ագարակ» պատմամշակութային արգելոցում շարունակվում են վաղբրոնզեդարյան կացարանների […] ...

Մայիսի 24-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

13:22 19.05.2025

Մայիսի 24-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևանում մայիսի19-ի ցերեկը, 20-ին, 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 21-ի երեկոյան հնարավոր է, 24-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։ ​​ Մարզերում մայիսի 19-ի ցերեկը, 20-21-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 24-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 22-23-ին սպասվում է առանց տեղումների […] ...

«Բարսելոնան» ստացել է Լա լիգայի չեմպիոնական գավաթը

13:15 19.05.2025

«Բարսելոնան» ստացել է Լա լիգայի չեմպիոնական գավաթը

«Վիլյառեալի» դեմ 37-րդ տուրի հանդիպումից (2-3) հետո «Բարսելոնան» ստացել է Իսպանիայի Լա լիգայի չեմպիոնական գավաթը։ «Բարսելոնան» 36-րդ տուրում մրցակցի դաշտում «Էսպանյոլին» 2-0 հաշվով հաղթելուց հետո էր դարձել երկրի չեմպիոն։ Սա կատալոնական ակումբի 28-րդ չեմպիոնությունն է։ ...

Ապօրինի շինարարությունը Երևան քաղաքում տեղ չունի. Ավինյան

13:07 19.05.2025

Ապօրինի շինարարությունը Երևան քաղաքում տեղ չունի. Ավինյան

Ապրիլ ամսվա ընթացքում ապօրինի շինությունների կառուցման և հողազավթումների դեպքերով ընդհանուր առմամբ կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 81 արձանագրություն: Անդրադառնալով ապօրինի շինարարության դեմ պայքարին՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ որևէ տեսակի ապօրինի շինարարություն Երևանում ընդունելի չէ: «Այս վերահսկողական մեխանիզմները, այս պայքարը, այս արձանագրումները, քանդումները, որոնք իրականացվում են, վստահորեն, մեր մշակույթում և վարվելակերպում […] ...

Անընդունելի է 2025թ-ին նման դրսևորումներ տեսնելը. Անիտա Դիմիտրիուն՝ Բաքվում հայ գերիների շինծու դատավարության մասին

13:00 19.05.2025

Անընդունելի է 2025թ-ին նման դրսևորումներ տեսնելը. Անիտա Դիմիտրիուն՝ Բաքվում հայ գերիների շինծու դատավարության մասին

Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուն անընդունելի է համարում 2025 թվականին ադրբեջանական կողմի դրսևորումները, հայ գերիների շինծու դատավարությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Անիտա Դիմիտրիուն նման դիրքորոշում հայտնեց Հայաստանի ԱԺ նախագահի հետ համատեղ ասուլիսում՝ անդրադառնալով Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների ու Բաքվող ընթացող շինծու դատավարության վերաբերյալ հարցին: Նա ընդգծեց, որ այդ չափազանց զգայուն հարցի վերաբերյալ Կիպրոս դիրքորոշումը […] ...

BACK_TO_TOP