08:45 04.02.2025
ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի հրամանի համաձայն՝ Փրկարար ծառայության ենթակա ստորաբաժանումների կողմից հունվար ամսվա ընթացքում հանրապետության ողջ տարածքում կազմակերպվել և անց են կացվել են մի շարք դասընթացներ, սեմինարներ և հանրային իրազեկման միջոցառումներ՝ ուղղված հեղեղումների առաջացման կանխարգելմանն ու դրանց վերաբերյալ բնակչության պատրաստվածության բարձրացմանը: Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։
«Հեղեղումները, որպես բնական աղետ, միշտ եղել են մարդկության առջև ծառացած մարտահրավերներից, որոնք պահանջում են հատուկ պատրաստվածություն և բնակչության շրջանում համապատասխան գիտելիքի տարածում: Դրանք հաճախ մեծ վնաս են պատճառում բնակչությանը, ենթակառուցվածքներին և նյութական արժեքներին, ուստի հատկապես կրթական հաստատություններում ուսանողների և աշակերտների գիտակցության բարձրացումը բնակչության անվտանգության վերաբերյալ համարվում է կարևոր ու առաջնային խնդիր։
Փրկարար ծառայության կողմից անցկացվող միջոցառումների հիմնական նպատակը բնակչությանը հնարավորինս կրթելն ու իրազեկելն է հեղեղումների ժամանակ, դրանց ընթացքում և հետո ճիշտ վարքականոնների վերաբերյալ` նպաստելով վերջիններիս պատրաստվածության բարձրացմանը:
Այդ նպատակով հունվար ամսին ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների կողմից շուրջ 120 կրթական հաստատութուններում կազմակերպվել և անց են կացվել դասընթացներ՝ «Հեղեղումների ժամանակ և հեղեղումներից հետո վարքականոները» և «Ազդարարման ազդանշանները» թեմաներով:
Դասընթացների նպատակներ էին՝
բնակչության շրջանում բարձրացնել գիտակցության մակարդակը հեղեղումների վտանգների և դրանցից հնարավոր ռիսկերի մասին,
ուսումնական հաստատություններում ուսանողների և աշակերտների շրջանում ձևավորել տարանջատված և ճիշտ վարքագիծ՝ հեղեղումների դեպքում,
տեղեկություն տրամադրել ազդարարման ազդանշանների, ինչպես նաև դրանց ճիշտ կիրառման եղանակների մասին,
քաղաքացիներին տրամադրել անհրաժեշտ գիտելիքներ անվտանգության միջոցառումների իրականացման, տարհանման կազմակերպման ու սթափության պահպանման վերաբերյալ,
Փրկարար ծառայության և այլ կառույցների հետ համագործակցությամբ իրականացնել պրակտիկ դասընթացներ՝ նպատակ ունենալով արդյունավետ գործողություններ կազմակերպել հեղեղումից հետո:
Շարունակելով բնակչության պատրաստվածության նպատակով իրականցվող միջոցառումների շարքը` Փրկարար ծառայության մարզային ստորաբաժանումները՝ մասնավորապես Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Տավուշի մարզային փրկարարական վարչությունների աշխատանքային խմբերը, իրականացրել են նաև մի շարք այլ միջոցառումներ, ԱԻ և ՔՊ հիմնահարցերով աշխատաժողովներ, «ՔՊ միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը ՔՊ համակարգը խաղաղից ռազմական դրության փոխադրման ժամանակ» թեմայով շտաբային ուսումնավարժություններ, «Հրդեհաշիջման և տարհանման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումն ուսումնական հաստատությունում» հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, «Օդային տագնապ ազդանշանի դեպքում անձնակազմի պատսպարման կազմակերպումը և իրականացումը» թեմաներով դասընթացներ, ինչպես նաև հնարավոր հրդեհների կանխարգելման, հողային ռեսուրսների պահպանման, շրջակա միջավայրի պաշտպանության և հրդեհային անվտանգության կանոնների, Դիլիջանի «Ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և Իջևան համայնքում անտառային գոտիներում հրդեհավտանգ տարածքների ուսումնասիրման, գյուղատնտեսական հողատարածքներում չոր խոտածածկույթի այրման վնասներն ու դրա կանխարգելման կարևորության վերաբերյալ իրազեկման աշխատանքներ»,-ասված է հաղորդագրության մեջ։
22:07 18.05.2025
Ուիթքոֆը կարծում է, որ Թրամփ-Պուտին զրույցը հաջող կլինի21:00 17.05.2025
Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում22:07 18.05.2025
Ուիթքոֆը կարծում է, որ Թրամփ-Պուտին զրույցը հաջող կլինիԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ ակնկալում է հաջող արդյունքներ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև երկուշաբթի օրը նախատեսված հեռախոսազրույցից։ «Ես կարծում եմ, որ նախագահը հաջող զրույց կունենա Վլադիմիր Պուտինի հետ։ Նրանք ճանաչում են միմյանց։ Նախագահը վճռականորեն տրամադրված է այստեղ ինչ-որ բան անել, եթե ինքը չի կարող, ապա […] ...
21:45 18.05.2025
Զելենսկին կրկին ռազմական օգնություն է խնդրել ԹրամփիցՎլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից օգնություն է խնդրում։ Նա իր առաջարկներով համապատասխան նամակ է ուղարկել Սպիտակ տան ղեկավարին։ Զելենսկու գրասենյակի տվյալներով ՝ նամակը պարունակում է պաշտպանական արդյունաբերության, ինչպես նաև առևտրի ոլորտում համագործակցության նոր առաջարկներ։ «(Զելենսկին – խմբ.) նշել է, որ նախագահ Թրամփին նամակ է ուղարկել պաշտպանական-արդյունաբերական և առևտրային ոլորտներում համագործակցության նոր առաջարկներով», – ասվում […] ...
21:25 18.05.2025
Իրաքի վարչապետը բարձր է գնահատել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վճռական դերը պաղեստինցիների իրավունքների պաշտպանության գործումԻրաքի վարչապետ Մոհամմեդ ալ-Սուդանին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կիրակի օրը հանդիպել են Բաղդադում։ Հանդիպման ընթացքում նրանք քննարկել են Իրաքի և ՄԱԿ-ի միջև համագործակցության հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների լուծման ջանքերը, հաղորդում է Իրաքի կառավարության ղեկավարի գրասենյակը։ Ալ-Սուդանին ողջունել է Գուտերեշի մասնակցությունը Բաղդադում մայիսի 17-ին կայացած Արաբական գագաթնաժողովին: Նա նշել է «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի […] ...
21:03 18.05.2025
Զելենսկին Հռոմում հանդիպել է Վենսի և Ռուբիոյի հետԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն Հռոմում հանդիպել են Վլադիմիր Զելենսկու հետ՝ Սպիտակ տանը տեղի ունեցած վեճից հետո առաջին անգամ։ Այս մասին հայտնել են ամերիկացի լրագրողները՝ հղում անելով Վենսի ներկայացուցչին։ Նրանց խոսքով՝ հանդիպումը տեղի է ունեցել փակ դռների ետևում՝ Իտալիայում ԱՄՆ դեսպանի նստավայրում։ Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը նույնպես ներկա է եղել։ […] ...
20:43 18.05.2025
Մերցը, Մակրոնը և Սթարմերը կհամաձայնեցնեն դիրքորոշումները Թրամփի հետ՝ Պուտինի հետ զրույցից առաջԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ բանակցություններ կվարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ, նախքան վերջինս կզանգահարի իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին։ «Մենք համաձայնեցինք, որ կրկին կխոսենք Ամերիկայի նախագահի հետ՝ այս հեռախոսազրույցի նախապատրաստման համար։ Մենք միայն կարող ենք հույս ունենալ, որ հետագա առաջընթաց կլինի», – […] ...
20:21 18.05.2025
Ուիթքոֆ. ԱՄՆ-ին հաջողվեց մոտեցնել Ուկրաինայի և Ռուսաստանի դիրքորոշումներըԱմերիկյան վարչակազմը կարողացավ որոշակիորեն մոտեցնել Ռուսաստանի և Կիևի իշխանությունների դիրքորոշումները ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը։ «Այս բանակցություններում մարդիկ դիրքորոշումներ են արտահայտում։ Արվեստ կայանում է նրանում, որ կողմերի միջև եղած անդունդը հաղթահարվի, և կարծում եմ՝ մենք դա որոշ չափով արել ենք», – ասել է նա ABC News-ին։ […] ...