14:20 04.02.2025
Գեղարքունիքի մարզի պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 55-րդ կմ-ին չամրակապված երթևեկելու համար կանգնեցրել են «Հյունդայի Սոնատա» մակնիշի ավտոմեքենան։ Փաստաթղթերի ստուգման ժամանակ պարզվել է, որ Երևանի բնակիչ 32-ամյա վարորդը մեքենան վարել է կասեցված վարորդական իրավունքի վկայականով։ Նաև իրավապահների պահանջով նա մեքենայի սրահի ակնհայտ տեսանելի հատվածից ներկայացրել է փաթեթ, որում եղել է դեղնականաչավուն զանգված։
Հաջորդ բացահայտումը ջրային պարեկներինն է։ Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 57-րդ կմ հատվածում ծառայություն իրականացնելիս պարեկները, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, կանգնեցրել են «Օպել» մակնիշի մեքենան։ Փամբակ համայնքի բնակիչ 38-ամյա վարորդը, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է Համայնքային ոստկանության Սևանի բաժին, որտեղ նա գրպանից ներկայացրել է մոխրացված հետքերով ապակյա գլանակ։ Հայտնել է, որ գլանակի մեջ եղել է մարիխուանա, որը անձնական օգտագործման համար պատրաստել է կանեփի վայրաճ թփերից։
Պարեկները նույն կասկածանքով Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 58-րդ կմ հատվածում կանգնեցրել են Գեղհովիտ գյուղի 20-ամյա մի բնակչի վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենան։ Վարորդը, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է Սևանի բաժին, որտեղ գրպանից ներկայացրել է կիսամոխրացած դեղնականաչավուն զանգվածով ծխամորճ։
Ժամեր անց նույն ճանապարհահատվածում չամրակապված վարելու համար պարեկները կանգնեցրել են 32-ամյա երիտասարդի վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան։ Ստուգման ընթացքում վարորդը իրավապահներին է ներկայացրել դեղնականաչավուն զանգվածով փաթեթ, իսկ 23-ամյա ուղևորը՝ սպիտակ փոշենման զանգվածով փաթեթ և հայտնել, որ այն կոկաին տեսակի թմրանյութ է։
Ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով վարորդը և ուղևորը տեղափոխել են Համայնքային ոստիկանության Սևանի բաժին։
Բաժնում 32-ամյա վարորդը իրավապահներին է ներկայացրել դեղնականաչավուն զանգված։ Իսկ 23-ամյա ուղևորը ներկայացրել է ծխախոտի տուփ, որի մեջ տարբեր թմրամիջոցներով երեք փաթեթներ էին:
Երիտասարդները, կազմված թղթերը և փաթեթները ներկայացվել են նախաքննական մարմին:
Երևանի բնակիչ 23-ամյա երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։
Պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 60-րդ կմ հատվածում, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, կանգնեցրել են «Կիա» մակնիշի մեքենան։ Արարատի մարզի Դարակերտ գյուղի բնակիչ 36-ամյա վարորդը, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Սևանի բաժին։ Նա մեքենայի սրահից ներկայացրել է մոխրացած հետքերով ծխամորճ, իսկ գրպանից՝ դեղնականաչավուն զանգվածով փաթեթ: Հայտնել է, որ փաթեթում թմրամիջոց է, անձնական օգտագործման համար պատրաստել է կանեփի վայրաճ թփերից:
Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։
23:47 06.08.2025
Ներքին Չարբախի տներից մեկում բռնկված հրդեհը մարվել էՆերքին Չարբախի տներից մեկում բռնկված հրդեհը մարվել է: Այս մասին հայտնել են ՆԳՆ փրկարար ծառայությունից: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։18-ին, մարվել՝ 21։44-ին։ Ավելի վաղ, SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 6-ին, ժամը 20։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան […] ...
23:44 06.08.2025
Ընդգծվել է Հայաստանի և Համաշխարհային բանկի միջև համագործակցության խորացման և այն նոր, ավելի արդյունավետ մակարդակի բարձրացնելու կարևորությունըՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսին և Համաշխարհային բանկի Հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Ֆաբրիցիո Ձարկոնեին։ Այս մասին հայտնել են ֆինանսների նախարարությունից: Նախարարը շնորհավորել է պարոն Ձարկոնեին նշանակման կապակցությամբ՝ ընդգծելով Հայաստանի և Համաշխարհային բանկի միջև համագործակցության խորացման և այն նոր, ավելի արդյունավետ մակարդակի բարձրացնելու կարևորությունը։ Հանդիպման ընթացքում […] ...
23:38 06.08.2025
ՇՄ նախարարը մասնակցել է «Հայկական ազդեցության ընդլայնումն աշխարհում․ երիտասարդության առանցքային դերը» խորագրով պանելային քննարկմանըՇրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի նախաձեռնությամբ կազմակերպված Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի «Հայկական ազդեցության ընդլայնումն աշխարհում․ երիտասարդության առանցքային դերը» խորագրով պանելային քննարկմանը։ Այս մասին հայտնել են շրջակա միջավայրի նախարարությունից: Միջոցառումը միավորել էր Հայաստանի և Սփյուռքի տաղանդավոր, առաջադեմ ու նախաձեռնող երիտասարդներին՝ քննարկելու համահայկական ներկայության և ազդեցության ամրապնդման ուղիները։ Իր […] ...
23:32 06.08.2025
Կրծքով կերակրման սկզբունքները և առավելությունները մոր և մանկան համարԱռողջապահության նախարարությունը ներկայացրել է կրծքով կերակրման սկզբունքները և առավելությունները մոր և մանկան համար` երեխային բացառապես կրծքով կերակրել մինչև 6 ամսականը մինչև 6 ամսական երեխան բացի կրծքի կաթից այլ սննդի կամ ջրի կարիք չունի երեխան կրծքով պետք է կերակրվի ըստ պահանջի` առանց ռեժիմի կերակրումները շարունակել մինչև 2 տարեկան և ավելի 6 ամսականից ներմուծել տարիքին համապատասխան հավելյալ […] ...
23:23 06.08.2025
Օգոստոսի 7-ին կդադարեցվի Երևան քաղաքի և Շիրակի մարզի մի շարք հասցեների գազամատակարարումը«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 7-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Անի համայնքի Ձորակապ բնակավայրի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 7-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Կիևյան, Օրբելու, Ն․Դումանի, Բարբյուսի, Սեպուհի, […] ...
23:16 06.08.2025
Վերաբացվել են Սպիտակի ԲԿ վերանորոգված և նորովի վերազինված վերականգնողական կաբինետը և զգայական սենյակըՍպիտակի բժշկական կենտրոնի վերականգնողական բժշկական օգնության ծառայությունը համալրվել է անհրաժեշտ նորագույն բժշկական սարքերով, ինչպես նաև վերազինվել է հատուկ կարիքներ ունեցող, մասնավորապես` աուտիզմով երեխաների համար զգայական սենյակը: Այս մասին հայտնել են առողջապահության նախարարությունից: Վերականգնողական կենտրոնի վերաբացման պաշտոնական արարողությանը մասնակցել է առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև Լոռու մարզպետի պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանը, ԱՄՆ […] ...