16:06 04.02.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է նախարարության ենթակայությամբ գործող թանգարանների տնօրենների հետ:
Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը:
Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել տնօրեններին նախորդ տարի կատարած աշխատանքի համար և վստահություն հայտնել, որ թանգարանային ոլորտում առկա հաջողություններն այս տարի ևս կշարունակվեն:
Անդրադառնալով կատարված աշխատանքներին և ձեռքբերումներին՝ նախարարը նշել է, որ տարին ոլորտի առաջխաղացման առումով կարևոր էր. «Ձևավորվել է «Մշակույթի զարգացման» հիմնադրամը, ընդունվել է «Թանգարանների մասին» ՀՀ օրենքը, ներկայում ակտիվորեն մշակվում են ենթաօրենսդրական ակտերը, որոնք պետք է նպաստեն թանգարանների աշխատանքային գործունեության կարգավորմանը, թանգարանի այցելուների համար որակական փոփոխությունների ապահովմանը: Նախորդ տարվա կարևոր աշխատանքներից էր նաև միասնական էլեկտրոնային տոմսային համակարգի մշակումը, որն այս տարվանից պետք է ամբողջապես գործի: Տոմսային համակարգի էլեկտրոնային հարթակը բազմաբնույթ համագործակցությունների և հաշվետվողականության նոր հնարավորություն է տալիս»:
Ժաննա Անդրեասյանի նշմամբ՝ հանդիպման նպատակն է քննարկել 2025 թվականին իրականացվելիք աշխատանքները, առկա գործընթացներում թանգարաններին ներկայացվող փոփոխություններն ու առանձնահատկությունները, ինչպես նաև ֆինանսական ցուցանիշների հստակեցման, չափելիության, էլեկտրոնային տոմսային համակարգի գործարկման և հաշվետվողականության նոր համակարգին առնչվող հարցեր:
Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է թանգարանային գործունեության ակտիվացման և տեսանելիության բարձրացման կարևորությանը՝ նշելով, որ այն գործնականում կարևոր նշանակություն ունի մշակութային կյանքի բարելավման առումով: Նրա խոսքով՝ յուրաքանչյուր թանգարան ունի իր առանձնահատկությունները, որոնց միջոցով էլ ձևավորվում են թիրախային լսարանները և այցելությունները. «Թանգարանների այցելուներին տարբեր ծրագրեր, կրթամշակութային նախագծեր և ծառայություններ առաջարկելու ուղղությամբ ակտիվ նախաձեռնողականությունը պետք է զարգացնենք: Այս համատեքստում առկա են միջազգային և հայաստանյան թանգարանների բազմաթիվ հաջողված օրինակներ: Մեր թանգարանները հրաշալի վայրեր են բազմաբնույթ ծրագրերի իրականացման, տարբեր ձևաչափերով գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցելու համար, որը կնպաստի հանրության մշակութային կյանքի հարստացմանը»:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև թանգարանների կապիտալ վերանորոգումների, գույքի և սարքավորումների ձեռքբերման անհրաժեշտությանը։ Նախարարն ընդգծել է, որ պետությունը մեծ պատասխանատվությամբ է վերաբերվում այս գործընթացին՝ առաջարկելով թանգարաններին ներկայացնել առաջարկներ:
Հանդիպման ընթացքում նախարարն առանձնակի կարևորել է թանգարաններում իրականացվող գիտական աշխատանքի ակտիվացումը և դրանց համար նպաստավոր պայմանների ստեղծումը՝ նշելով, որ այս ուղղությամբ առաջիկայում կկազմակերպվի քննարկում համապատասխան ոլորտային շրջանակների հետ:
Ժաննա Անդրեասյանը շեշտել է թանգարանային ոլորտի միջազգային համագործակցության զարգացումն ու ընդլայնում՝ որպես մշակութային ժառանգության տարածման և հանրահռչակման կարևոր բաղադրիչ՝ ընդգծելով նաև թանգարանային ոլորտի մասնագետների կարողությունների զարգացման բաղադրիչը։
Թանգարանների տնօրենների հետ հանդիպմանն անդրադարձ է եղել նաև հեղինակային իրավունքի պաշտպանության, միջազգային համագործակցության ակտիվացման, պետություն-մասնավոր համագործակցության ընդլայնման, հանրահռչակման, կրթամշակութային ծրագրերի ակտիվացման, բաժանորդային ծրագրի լավարկման և ոլորտին վերաբերող մի շարք այլ հարցերի։
12:10 27.07.2025
«Բարսելոնան» Կունդեի հետ համաձայնության է հասել13:34 27.07.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 28-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Արցախի 4-րդ նրբանցքի, Բագրատունյաց, Արշակունյաց պողոտաների, Շիրակի, Շևչենկոյի փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ՓԾ-ից։ ...
13:16 27.07.2025
AP. ԱՄՆ-ում դանակահարության հետևանքով առնվազն 11 մարդ է վիրավորվելԱռնվազն 11 մարդ հոսպիտալացվել է շաբաթ օրը՝ ամերիկյան Տրավերս Սիթի (Միչիգան) քաղաքում Walmart սուպերմարկետի վրա անհայտ անձի հարձակումից հետո։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։ Իր հերթին, նահանգային ոստիկանությունը հայտնել է, որ կասկածյալը ձերբակալվել է։ «Կասկածյալը կալանքի տակ է, միջադեպի մանրամասների վերաբերյալ տեղեկատվությունն այս պահին սահմանափակ է», – նշվում է տեղական իրավապահ մարմինների X-ի գրառման […] ...
13:01 27.07.2025
Ֆլիկը դժգոհ է «Բարսելոնայի» խաղացողների չափից շատ մեդիաակտիվությունից«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խստացրել է հանդերձարանում վարքագծի կանոնները։ Այս մասին գրում է Diario Sport-ը։ Գերմանացին դժգոհ է ակումբի խաղացողների չափազանց մեդիաակտիվությունից։ 60-ամյա մարզչի որոշմամբ՝ այժմ ֆուտբոլիստները նվազագույն չափով կներգրավվեն «Բարսելոնայի» կոմերցիոն ու մարքեթինգային արշավներին։ Ֆլիկն ուզում է, որ ֆուտբոլիստները չշեղվեն իրենց առօրյայից ու անմիջական պարտականություններից։ ...
12:49 27.07.2025
Ուիտկոֆը հայտարարել է, որ կցանկանար լուծել Ուկրաինայի հարցը մինչև Թրամփի պաշտոնավարման ժամկետի ավարտըԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը հայտարարել է, որ կցանկանար հասնել Ուկրաինայի հարցի կարգավորմանը և Մերձավոր Արևելքում երկարաժամկետ խաղաղության՝ մինչև Դոնալդ Թրամփի նախագահական ժամկետի ավարտը։ Fox News-ին տված հարցազրույցում Ուիտկոֆին հարցրել են, թե ինչպիսին կլիներ նրա՝ որպես հատուկ բանագնացի պաշտոնավարման արժանի ավարտը Թրամփի նախագահական ժամկետի ավարտից հետո՝ երեքուկես տարի անց։ «Եթե մենք լուծենք Ռուսաստանի և […] ...
12:34 27.07.2025
Սևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունըՍևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունը, ուժեղացված հսկողությունից առաջ նախարարը հետևել է նաև ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության աշխատանքին: Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
12:22 27.07.2025
Al Jazeera. Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 71 պաղեստինցի է զոհվելՎերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածին Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 70 պաղեստինցի, հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը։ Շաբաթ օրը զոհվել է առնվազն 71 մարդ, այդ թվում՝ 42 մարդ, որոնք սպասում էին մարդասիրական օգնության, ևս 5 պաղեստինցի մահացել է սովից, հաղորդում է հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով զոհվածների թվում […] ...