Վարկերի տոկոսները պայմանավորված են նաև դրանց նկատմամբ պահանջարկով. ԿԲ նախագահ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+39.09 oC

Վարկերի տոկոսները պայմանավորված են նաև դրանց նկատմամբ պահանջարկով. ԿԲ նախագահ

18:50 04.02.2025

Սպառողական ու հիպոտեկային վարկերի պահանջարկն այնքան մեծ է, որ վարկային տոկոսներն, ընդհանուր առմամբ, մնում են նույն մակարդակին, «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այսօրվա ասուլիսում անդրադառնալով հարցին, թե ինչու վերաֆինանսավորման տոկոսադրույքի շարունակական իջեցումը չի հանգեցնում վարկերի տոկոսների իջեցմանը՝ հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

«Ակնհայտ է, որ հստակ կապ կա մեր ֆինանսավորման տոկոսադրույքի և պետական պարտատոմսերի կորի կարճաժամկետ հատվածի միջև: Այսինքն, կորի այդ հատվածում ունենք էական նվազում: Կորի երկարաժամկետ հատվածում նվազումը շատ ավելի մեղմ է:

Այսինքն, այս պահի դրությամբ ներդրողները, որքան էլ Կենտրոնական բանկի տոկոսադրույքը ցածր է երկարաժամկետ հատվածում, որոշակի բարձր տոկոսադրույքներով են ձեռքբերում մեր պետական պարտատոմսերը, որը նաև ուղղորդիչ է մյուս բոլոր ֆինանսական պրոդուկտների տեսանկյունից: Մյուս ֆենոմենը, որի հետ գործ ունենք, դա հսկայական պահանջարկն է, որը կա վարկային պրոդուկտների նկատմամբ:

Այսինքն, թե՛ բիզնեսը, թե՛ տնային տնտեսությունները վարկերի բավականին մեծ պահանջարկ ունեն, որը թույլ չի տալիս տոկոսադրույքների էական ճշգրտում: Սպառողական ու հիպոտեկային վարկերի պահանջարկն այնքան մեծ է, որ ընդհանուր վարկային տոկոսների մակարդակը պահպանվում է նույն մակարդակին»,- նշեց ԿԲ նախագահը՝ հավելելով, որ այս պահին բիզնես վարկերի տոկոսադրույքների որոշակի նվազում կա:

Ըստ Մարտին Գալստյանի, վարկերի տոկոսների կարգավորման դեմ վարչական լծակներ չկան, իսկ տոկոսադրույքների սահմանափակումն ավելի մեծ վնաս կպատճառի տնտեսությանը:ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդն այսօրվա նիստում որոշել է 0.25 տոկոսային կետով իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ այն սահմանելով 6.75 տոկոս:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քաղցրահամ ջուրը անհետանում է տագնապալի արագությամբ

16:31 05.08.2025

Քաղցրահամ ջուրը անհետանում է տագնապալի արագությամբ

Արբանյակային դիտարկումներից ստացված տվյալները ցույց են տալիս, որ 2002 թվականից ի վեր քաղցրահամ ջրերի կորուստները աննախադեպ են, որը պայմանավորված է կլիմայի փոփոխությամբ, երաշտներով և ստորգետնյա ջրերի ոչ ռացիոնալ օգտագործմամբ: Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից: «Science Advances» ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը ահազանգում է Հյուսիսային կիսագնդում չորս «մեգա-չոր» շրջանների ի հայտ գալու մասին: Ցամաքային չորային […] ...

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում Սյունիքում

16:20 05.08.2025

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում Սյունիքում

Համայնքային ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների կողմից բնակչության շրջանում անցկացվող բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 1-ին քաղաքացին զանգահարել է 911 և հայտնել, որ Սյունիք բնակավայրի գերեզմանների սկզբնամասում զենք-զինամթերքով պարկ է թողել։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նված վայրում հայտնաբերվել է «F-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, «ՏՕԶ» տիպի ակոսափող հրացան, հրացանի փող և տարբեր տեսակի և […] ...

Փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել ափ

16:14 05.08.2025

Փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել ափ

Օգոստոսի 5-ին` ժամը 13։26-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները ջրային ներքնակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահություն իրականացնող փրկարարական խումբը։ Փրկարարներն ափից […] ...

Կոմիտասի պողոտայում բախվել են «Nissan Altima»-ն ու «FOL» տրակտորը. վարորդներից մեկը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել

16:07 05.08.2025

Կոմիտասի պողոտայում բախվել են «Nissan Altima»-ն ու «FOL» տրակտորը. վարորդներից մեկը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել

Երեկ՝ օգոստոսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:25-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում բախվել են Երևանի բնակիչ 29-ամյա Հայկ Մ.-ի վարած «Nissan Altima» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 33-ամյա Տաճատ Կ.-ի վարած, «Էկոլակ» ՍՊԸ-ին պատկանող «FOL» մակնիշի տրակտորը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում […] ...

Հնդկաստանի հյուսիսում ջրհեղեղն ավերել է գյուղերից մեկը

16:00 05.08.2025

Հնդկաստանի հյուսիսում ջրհեղեղն ավերել է գյուղերից մեկը

Երեքշաբթի օրը Հնդկաստանի հյուսիսային Ուտտարախանդ նահանգում տեղի ունեցած ուժեղ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղն ամբողջությամբ ավերել է մի գյուղ: Նախնական տվյալներով, զոհվել է առնվազն չորս մարդ, 12-ը անհետ կորած են համարվում: «The Times of India»-ն հաղորդում է, որ Ուտարկաշի շրջանում ուժեղ անձրևները ավերիչ ջրհեղեղներ են առաջացրել: Դհարալի գյուղը, որտեղ գտնվում էին զբոսաշրջային հյուրանոցներ և ծերանոցներ, անցել […] ...

Հանրային քննարկման է ներկայացվել մշակութային կազմակերպություններին կարգավիճակների շնորհման կարգի նախագիծը

15:55 05.08.2025

Հանրային քննարկման է ներկայացվել մշակութային կազմակերպություններին կարգավիճակների շնորհման կարգի նախագիծը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ-ում գործող մշակութային կազմակերպություններին hամապետական, տարածքային կամ տեղային կարգավիճակ շնորհելու, փոփոխելու և դադարեցնելու կարգի նախագիծը: Ըստ նախագծի՝ մշակութային ոչ առևտրային կազմակերպություններին համապետական կարգավիճակ շնորհում, այն փոփոխում կամ դադարեցնում է ՀՀ կառավարությունը` մշակույթի ոլորտի լիազոր մարմնի՝ ԿԳՄՍ նախարարության միջնորդությամբ: Մշակութային ոչ առևտրային կազմակերպություններին տարածքային կամ տեղային […] ...

BACK_TO_TOP