ՊԵԿ նախագահը մանրամասնել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի առանձնահատկությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+20.09 oC

ՊԵԿ նախագահը մանրամասնել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի առանձնահատկությունները

17:26 05.02.2025

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի առանձնահատկությունները մանրամասն քննարկելու նպատակով փետրվարի 5-ին կազմակերպել էր աշխատանքային քննարկում:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը կարեւորել է նման նախաձեռնությունը` ընդգծելով, որ սա եւս մեկ առիթ է հանրությանն իրազեկելու այս գործընթացի մասին: Հայկ Կոնջորյանի գնահատմամբ Կառավարությունը, քաղաքական մեծամասնությունը չափազանց կարեւոր բարեփոխում են իրականացնում: Նա վստահեցրել է, որ այս բարեփոխման օգուտները թե’ միջնաժամկետ, թե’ երկարաժամկետ հեռանկարում առավել զգալի են լինելու, քան այն տեխնիկական անհարմարությունները, որոնք նախորդում են յուրաքանչյուր ռեֆորմի:

Քննարկմանը Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը նախ սահիկաշարի միջոցով ներկայացրել է հայտարարագրման համակարգի կարեւոր դրույթները, ապա պատասխանել պատգամավորների հարցերին: Նախ` ո՞վքեր պետք է ներկայացնեն հայտարարագիր 2025 թվականին:

1. 2024 թվականի ընթացքում վարձու աշխատող համարված ՀՀ քաղաքացիները:

2. 2024 թվականի ընթացքում քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացած ՀՀ քաղաքացիները:

3. 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ` «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական եւ համայնքային ծառայողները, հանրային պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղաքացիները:

4. 2023 թվականի արդյունքներով 1 մլրդ դրամ եւ ավելի համախառն եկամուտ հայտարարագրած կազմակերպություններում մասնակից (բաժնետեր, փայատեր, անդամ) հանդիսացող ՀՀ քաղաքացիները:

5. «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով իրական շահառու համարվող ՀՀ քաղաքացիները:

6. 2024 թվականի ընթացքում 20 մլն դրամ եւ ավելի փոխառություն ստացած ՀՀ քաղաքացիները:

ՊԵԿ նախագահը հիշեցրել է, որ վերջին քննարկումների արդյունքում հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետ է սահմանվել նոյեմբերի 1-ը: Ժամկետի փոփոխությունը նախագծման փուլում է:

Խոսելով հայտարարագրի լրացման առանձնահատկությունների մասին` նա հիշեցրել է` քաղաքացին նախ պետք է ունենա նույնականացման քարտ, որից հետո պետք է ընտրի նույնականացման երկու ճանապարհ` նույնականացման քարտի եւ բջջային նույնականացման միջոցով, որը կապի օպերատորներից պետք է ձեռք բերի:

Մշակվել է ե’ւ բջջային հավելված, ե’ւ կայքէջ, որտեղ քաղաքացիները նույնականացվելուց հետո կլրացնեն իրենց հայտարարագրերը: Նշվել է, որ վարձու աշխատողների համար մեծամասամբ ինքնաշխատ եղանակով լրացվում են եկամուտները: Ինքնաշխատ լրացվում են նաեւ այն վերադարձվող գումարները, որոնք գոյանում են եկամտային հարկից, օրինակ` հիպոտեկային վարկի տոկոսների, ուսման վարձի գծով, շահաբաժինների մասով եկամտային հարկի վերադարձը: Անցած տարի ներդրվեց տաքսիների հարկման մեխանիզմը, այս հարթակում եւս առաջիկայում ինքնաշխատ լրացվելու են տվյալները: Առաջիկայում ինքնաշխատ համակարգը գործելու է նաեւ այն կուտակային հատկացումների դեպքում, որոնք պետությունը կատարում է ի լրումն կուտակային կենսաթոշակային ֆոնդերի:

Էդուարդ Հակոբյանը տեղեկացրել է, որ աշխատանքներ են տարվում հայտարարագրման համակարգը քաղաքացիների համար առավել դյուրին դարձնելու ուղղությամբ:

Նպաստները, կենսաթոշակները, սոցիալական օժանդակության առանձին գործիքներով քաղաքացիներին տրվող գումարներն առաջիկայում ավտոմատացվելու են, այդ թվում` «Զինապահ» հիմնադրամից ստացվող հատուցումները: Սրանք առաջիկա պլաններ են, եւ ներդրվելու պարագայում բազմաթիվ հայրենակիցների եկամուտների մեծ մասն ինքնաշխատ եղանակով լրացվելու է: Դրանից հետո քաղաքացին պարզապես կստուգի եւ կհաստատի հայտարարագիրը:

«2023 թվականի արդյունքներով 2024 թվականին մոտ 59,000 քաղաքացի արդեն հայտարարագիր ներկայացրել է: Այս տարի արդեն 4451 քաղաքացի ներկայացրել է»,- տեղեկացրել է ՊԵԿ նախագահն ու հավելել, որ, մասնավորապես, կրթության եւ առողջապահության գծով նախորդ տարի սոցիալական կրեդիտներ կամ սոցիալական ծախս ստացել է 3732 քաղաքացի, իսկ այս տարի արդեն 825 քաղաքացի:

Անցած տարի 340 մլն, իսկ այս տարի մոտ 79 մլն դրամ քաղաքացիները ստացել են:

Անդրադարձ է եղել վարձակալությամբ տրվող բնակարանների գծով վճարները հայտարարագրելուն: Էդուարդ Հակոբյանի խոսքով կան էական հայտարարագրումներ, այս մեխանիզմը հնարավորություն է տալիս նույնիսկ մյուս եկամուտները բերելու այս հարթակ եւ առանց էական ժամանակ ծախսելու հայտարարագրել:

ՊԵԿ նախագահը ներկայացրել է նաեւ քաղաքացիների իրազեկմանն ուղղված աշխատանքները. հոլովակներ են պատրաստվել, հայտարարագրի լրացման ուղեցույց է ՊԵԿ կայքում տեղակայված, մշակվել են տեղեկատվական թերթիկներ, հարցուպատասխանի ընթացակարգով քաղաքացիների հարցերին պատասխաններ են տրվում, բոլոր հարցերը հավաքագրվում են եւ պարբերաբար հրապարակվում ՊԵԿ սոցիալական հարթակներում: Մշակվել են հոլովակներ, որտեղ ՊԵԿ աշխատակիցները ներկայացնում են հայտարարագրերի լրացման քայլերը: Այլ խողովակներով եւս իրականացվում են իրազեկումներ. առաջիկայում մարզային այցեր են նախատեսվում: Մշակվել է ուղեցույց, որը կտրվի նաեւ քաղաքացիներին, հասանելի կլինի նաեւ սպասարկման սրահներում:

Հաջորդ կարեւոր հարցը վարչարարությանն է վերաբերում: Եթե քաղաքացին չի լրացնում կամ սխալ է լրացնում հայտարարագիրը, ՊԵԿ-ն իրազեկման աշխատանք է իրականացնում, շտկման հնարավորություն է տալիս քաղաքացուն: Չշտկելու դեպքում նախազգուշացնում է, չշտկելու պարագայում վարձու եւ քաղիրավական պայմանագրով աշխատողների համար սահմանված է 5000 դրամ տուգանք: Մեկ միլիարդից ավելի համախառն եկամուտ ունեցող կազմակերպություններում սեփականատերերի համար ավելի տուգանքը 50,000 դրամ է: Հաջորդ քայլով այդ գումարը կրկնապատկվելու է: Այդ տեսանկյունից անցած տարի աշխատանքներ են իրականացվել, մոտ 2638 վարչական վարույթներ են նախաձեռնվել:

Էդուարդ Հակոբյան պատասխանել է պատգամավորների հարցերին` անդրադառնալով հետվճարների հնարավորությանը, գործընթացին ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների մասնակցությանը, սոցիալական տարբեր խմբերի կողմից հայտարարագրում իրականացնելու դժվարություններին, համակարգի ներդրման նպատակներին, ինքնաշխատ եղանակով լրացման գործարկմանը եւ այլն:

Զեկուցողի խոսքով գործող կարգավորումներով փոխհատուցման ենթակա են կրթության գծով կատարված բոլոր վճարները: Նշվել է, որ եթե քաղաքացին ձեռք է բերել առողջության ապահովագրություն, ապա այդ մասով իրականացված վճարների համար եւս կարող է ստանալ փոխհատուցում:

Կոմիտեի նախագահի տեղեկացմամբ Կառավարությունը մշակում է նախագիծ, որով նախատեսվում է փոխհատուցել նաեւ ատամնաբուժական ծառայությունների համար կատարված վճարնեը: Սպորտային, երաժշտական, արվեստի խմբակների համար կատարված վճարների մասով եւս նախատեսվում է փոխհատուցում տրամադրել. համապատասխան որոշումն առաջիկայում կընդունվի Կառավարության կողմից:

Էդուարդ Հակոբյանը մանրամասնել է` տրանսֆերտները, նվիրատվությունները չեն հարկվում, իսկ ավանդների դիմաց հարկված տոկոսները բանկը փոխանցում է ՊԵԿ-ին: Նշվել է, որ անձի խնայողությունները չեն հայտարարագրվելու: Պատասանելով այն հարցին, թե արդյոք կոմիտեն հասանելիություն ունենալու է քաղաքացու բանկային գաղտնիքին` Էդուարդ Հակոբյանն ընդգծել է` միայն ստուգման շրջանակում սահմանափակ տեղեկատվության` համախառն մուտքերին եւ ելքերին:

Նշվել է, որ ՊԵԿ ներկայացուցիչները պարբերաբար այցեր են իրականացնում նաեւ կազմակերպություններ, բուհեր` ներկայացնելու հայտարարագրում իրականացնելու գործընթացը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 27.06.2025

SHANTNEWS

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:55 27.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

21:50 27.06.2025

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

Վահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

21:43 27.06.2025

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

21:37 27.06.2025

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

ՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

21:30 27.06.2025

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...

BACK_TO_TOP