12:09 11.02.2025
Ադրբեջանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունները բավականին մեծ դեր են խաղում և խաղացել վերջին ժամանակների բոլոր իրադարձությունների մեջ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ հիշեցնելով, որ Հայաստանը խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկների փաթեթ է ներկայացրել Ադրբեջանին և մինչև օրս պատասխանը չի ստացել ադրբեջանական կողմից: Սիմոնյանը նշեց՝ միգուցե, դա կապ ունի Ադրբեջանի և ՌԴ-ի միջև հարաբերությունների սրման հետ:
«Տարածաշրջանում որևէ իրադարձություն տեղի չի ունենում առանց մեծ խաղացողների դրական կամ բացասական միջնորդությունների և միջամտությունների առնվազն փորձերի: Եվ ես կարծում եմ, որ Ադրբեջանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունները բավականին մեծ դեր են խաղում և խաղացել վերջին ժամանակների բոլոր գործողությունների մեջ: Օրինակ բերեմ՝ Ադրբեջանի բանակցելու պատրաստակամությունը կոնկրետ ինչ-որ տեղերում և կոնկրետ ինչ-որ տեղերում դրանից հրաժարումը և այլն»,-ասաց ԱԺ նախագահը:
Անդրադառնալով հարցին՝ Բաքուն Մոսկվայի հետ կոմունիկացնո՞ւմ է բանակցվող փաթեթը՝ Սիմոնյանն ասաց, որ չի կարող ասել, չի էլ կարող բացառել որևիցե բան:«Կարծում եմ՝ ադրբեջանական կողմը հասկանում է, որ Հայաստանի անկախությունը, Հայաստանի ինքնիշխանությունը, Հայաստանի անկախության ապագան և Ադրբեջանի ինքնիշխանությունը, դրա ապագան, այդ բոլոր հարցերը շատ փոխկապված են: Եվ դա մեր ձեռքում է: Եվ այսօր մենք պատմական շանս ունենք այդ հարցը մեկընդմիշտ լուծել և մեր ժառանգներին, սերունդներին խաղաղ համակեցություն թողնել»,–ընդգծեց խորհրդարանի ղեկավարը:
21:03 30.07.2025
Հայաստանը 3-րդ մեդալը նվաճեց հունահռոմեական ըմբշամարտի Մ17 ԱԱ-ում20:54 30.07.2025
Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը20:41 30.07.2025
ՀԱՄԱՍ. Գազայի հատվածում սովից մահացել է 154 պաղեստինցիԳազայի հատվածում վերջերս սովից մահացել է առնվազն 154 մարդ, այդ թվում՝ 89 երեխա։ Այս մասին հայտնել է արմատական ՀԱՄԱՍ շարժումը Telegram ալիքում։ «Մինչ օրս սովից մահացել է 154 պաղեստինցի, այդ թվում՝ 89 երեխա, առողջապահական համակարգի գրեթե լիակատար փլուզման ֆոնին ամեն օր հարյուրավոր մարդիկ տառապում են թերսնումից», – ասվում է հայտարարության մեջ։ ՀԱՄԱՍ-ի տվյալներով՝ սննդամթերքի, դեղորայքի […] ...
20:25 30.07.2025
Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երրորդ շրջանՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը (16-րդ ռակետ) դուրս է եկել Տորոնտոյի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երրորդ շրջան։ Մրցաշարի երկրորդ փուլում Խաչանովը 6-4, 6-2 հաշվով հաղթել է Խուան Պաբլո Ֆիկովիչին (Արգենտինա, 140-րդ ռակետ)։ Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի Էմիլիո Նավան (ԱՄՆ, 114-րդ ռակետ)։ ...
20:14 30.07.2025
Հրդեհ Եղիպատրուշ գյուղում․ տուժածներ չկանՀուլիսի 30-ին, ժամը 14:11-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղիպատրուշ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի տաներից մեկի և կից հացատան տանիքներում (ընդհանուր մոտ […] ...
19:54 30.07.2025
Կիլիան Մբապեն կլինի Մադրիդի «Ռեալի» նոր «10» համարըԿիլիան Մբապեն կլինի Մադրիդի «Ռեալի» նոր «10» համարը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ֆրանսիացին ակումբում առաջին մրցաշրջանում հանդես էր գալիս «9» համարով։ «Ռեալում» 2017 թվականից «10» համարով խաղում էր Լուկա Մոդրիչը։ Ժամանակին այդ խաղահամարով հանդես են եկել նաև Խամես Ռոդրիգեսը, Մեսութ Օզիլը, Լասանա Դիարան, Ուեսլի Սնեյդերը, Ռոբինյոն, Լուիշ Ֆիգուն, Կլարենս Զեդորֆը և այլ […] ...
19:50 30.07.2025
Առողջապահության նախարարն աշխատանքային այցով եղել է «Վանաձոր» բժշկական կենտրոնումԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով «Վանաձոր» բժշկական կենտրոնում է: Ծանոթանալով բուժկենտրոնի անընդհատ բարելավվող պայմաններին ու լավարկվող հնարավորություններին` նախարարը եղել է նորաբաց «Պրոտոն» գիտակրթական- ախտորոշիչ կենտրոնում: Նորագույն սարքավորումներով, մասնավորապես` ՄՌՏ սարքով համալրված ախտորոշիչ կենտրոնը նոր ու առավել լայն հնարավորություն է տալու Վանաձորում ներդրված Կաթվածի ազգային պիլոտային ծրագրի շարունակականությունը համակողմանի ապահովելու համար: Մինչ այս Կաթվածի ազգային […] ...