20:06 21.09.2018
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը քաղաքացիներին են ներկայանում ամենատարբեր ծրագրերով, որոնք խոստանում են կյանքի կոչել ընտրվելու դեպքում:
SHANTNEWS.am-ն արդեն ներկայացրել է քվեաթերթիկի առաջին վեց համարների ներքո հանդես եկող ուժերի նախընտրական ծրագրերը, այժմ ներկայացնում ենք երկրորդ մասը:
7. «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքն առաջարկում է քաղաքային օրակարգի հանրային մեծ հնչեղություն ունեցող հարցերը որոշել տեղական հանրաքվեներով, կարևորում է փողոցների մաքրման, աղբահանության, ձնամաքրման աշխատանքների կազմակերպման գործընթացի վերանայումն ու երկրորդ օպերատորի ներգրավումը: Դաշինքը մտադիր է հիմնել աղբի վերամշակման գործարան, արդիականացնել տրանսպորտային ցանցը, վերանորոգել վթարային վերելակները, անհրաժեշտության դեպքում փոխարինել նորերով, կառուցել մետրոյի առնվազն մեկ նոր կայարան, վերանորոգել պոլիկլինիկաների և նախադպրոցական հաստատությունների շենքային և բակային տարածքները:
«Իմ քայլը» ուշադրության կենտրոնում է պահում ոռոգման համակարգը և կանաչապատումը, զբոսայգիների բարեկարգումը, չգործող շատրվանների վերագործարկումն ու նորերի կառուցումը, թափառող շների գլխաքանակի կառավարման համար առաջարկվում է կիրառել միայն ստերջացման մեթոդը: Դաշինքի նախընտրական ծրագրում քաղաքի զարգացման ռազմավարությունն է, ապօրինի շինարարության բացառումը, վերգետնյա ու ստորգետնյա ավտոկայանատեղիների կառուցումը, հաշմանդամություն ունեցող անձանց համար շենք-շինությունների, ենթակառուցվածքների մատչելիությունը: «Իմ քայլը» ցանկանում է ստեղծել Երևանի զբոսաշրջային ինքնություն, զարգացնել «Սմարթ սիթի» գաղափարը, ստեղծել միասնական տվյալների բազա, ուշադրություն դարձնել երթևեկության հոսքերի կառավարմանը:
«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի քաղաքապետի թեկնածուն Հայկ Մարությանն է, կարգախոսը` «Քայլ արա, Երևան»:
8. «Լույս» կուսակցությունների դաշինքի նախընտրական ծրագրում կարևորվում է ուղևորափոխադրման նոր ցանցի ստեղծումը, արդիականացված ավտոբուսային պարկի, տոլեյբուսային պարկի առկայությունը, ուղևորափոխադրման ցանցի բաղկացուղիչ մաս է կազմելու նաև նոր ճոպանուղին, որը ծառայելու է թե որպես փոխադրման միջոց, թե ունենալու է զբոսաշրջային գրավչություն, մինչև 2022 թ. գործարկելու են Մետրոպոլիտենի առնվազն մեկ նոր կայարան, մայրաքաղաքի ճանապարհների բեռնաթափումը կկատարվի շրջանցիկ ճանապարհների կառուցման միջոցով։ Դաշինքը մտադիր է կառուցել ստորգետնյա, վերգետնյա, ինչպես նաև վերելակային ավտոկայանատեղիներ, քաղաքային լուսավորության ապահովումն իրականացվելու է այլընտրանքային էներգիայի աղբյուրներից, այդ թվում` արևային մարտկոցների միջոցով, վերանայելու են Երևանի փողոցների այն անվանակոչումները, որոնք հակասում են անկախ պետականություն ունեցող երկրի մայրաքաղաքին։
«Լույս»-ը խոստանում է բարեկարգել բազմաբնակարան շենքերի շքամուտքերը, կատարել ջերմամեկուսացման աշխատանքներ, հարթ և թեք տանիքների կապիտալ վերանորոգում, բարեկարգվելու են բազմաբնակարան շենքերի աղբատար խողովակները, կատարվելու է Երևան քաղաքի բոլոր գետնանցումների կապիտալ վերանորոգում և պահպանում։ Դաշինքի ծրագրային դրույթներից են թափոնների կառավարումը, նոր աղբավայրի ստեղծումը, սպորտի զարգացման կարևորումը, գերժամանակակից պոլիկլինիկաների ստեղծումը: Այս ուժն ապահովելու է թափառող կենդանիների ստերջացումը և վնասազերծումը։ Քաղաքաշինական միջավայրում ապահովելու են հաշմանդամություն ունեցող անձանց ազատ և անարգել տեղաշարժվելու հնարավորությունը: Դաշինքը խոստանում է ապահովել «Հին Երևան» ծրագրի իրականացումը, բացառել մասնավոր սեփականության իրավունքի ոտնահարումը հանրային գերակա շահի ճանաչման գործընթացում։ Ուշադրություն է դարձվելու կրթական ոլորտի խնդիրներին, ստեղծելու են քաղաքային տեխնոպարկ ուսանողների համար, մշակելու են շարժական կրպակների միասնական տեսք, որը կտրամադրվի բացոթյա առևտուր իրականացնողներին՝ կարգավորելով փողոցային առևտուրը։
«Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածուն Արտակ Զեյնալյանն է, կարգախոսը` «Երևան լույսի քաղաք»:
9. «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունն առաջարկում է միասնական տրանսպորտային համակարգ, անվտանգ երթևեկության մեխանիզմներ, երթևեկության բեռնաթափում, էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոցների ցանցի վերականգնում, մետրոյի կայարանների թվի ավելացում, ինչպես նաև կարգավորել վթարային շենքերի հիմնախնդիրը, ամրապնդել սեյսմիկ անվտանգության մեխանիզմները, ներդնել բնակֆոնդի արդյունավետ կառավարման մեխանիզմներ, վերազինել վերելակները, կարգավորել վերելակային տնտեսության անվտանգ շահագործման հետ կապված խնդիրները, ստեղծել մայրաքաղաքի հասարակական կարգը և քաղաքային գույքը պահպանող համայնքային (մունիցիպալ) ոստիկանություն:
Կուսակցության նախընտրական ծրագրում կարևորվում է կանաչ գոտիների, ջրավազանների, շատրվանների ավելացումն ու պահպանումը, Հրազդանի կիրճը, Հաղթանակի այգին և նրան հարող տարածքը բնապահպանական գոտի սահմանելը, կանաչ տարածքների կրկնապատկումը, ճարտարապետաշինարարական գործունեության նկատմամբ վերահսկողության սահմանումը, տրանսպորտային էստակադաների, շրջանցող ճանապարհային հանգույցների, կենտրոնացված բազմահարկ ավտոկայանատեղիների կառուցումը, ապօրինի հողօգտագործման կասեցում:
Աղբահանության խնդրի կարգավորում, բացօթյա տարածքներում առևտրի հարմարավետ պայմանների ստեղծում, կրթական և մշակութային մի շարք խնդիրների լուծում, սոցիալական բնակֆոնդի հայեցակարգի ներդրում, երիտասարդ և բազմազավակ ընտանիքներին անհատույց կամ ցածր վարձավճարով բնակարանների տրամադրում: ՀՅԴ-ն ցանկանում է ստեղծել տարեցների խնամքի և ժամանցի կենտրոններ, տեղաշարժվելու սահմանափակ հնարավորություն ունեցողների համար ապահովել լիարժեք միջավայր, վերանորոգել և վերազինել պոլիկլինիկաները, բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը և մատչելիությունը, ստեղծել անօթևանների գիշերային կենտրոններ։
ՀՅԴ քաղաքապետի թեկնածուն Միքայել Մանուկյանն է, կարգախոսը` «Միասին` հանուն Երևանի»:
10. «Հայք» (Հայկազուններ) կուսակցությունը ցանկանում է արգելել կանաչ տարածքներում ցանկացած շինարարություն, ետ վերցնել անօրինական տրամադրված կամ վաճառված տարածքները, արգելել ծառահատումները, օդն աղտոտող շինարարական նյութերի վաճառքը: Կուսակցության նախընտրական ծրագրում ներառված դրույթներից են էլեկտրական ավտոբուսների և տրոլեյբուսների աշխատանքի ներդրումը, բոլոր հնարավոր ուղղություններով ճոպանուղային ցանցի ընդլայնումը, մետրոպոլիտենի նոր կայարանների շինարարությունը, «Մաքուր Երևան» ծրագրի իրականացումը, աղբահանության կազմակերպումն ու աղբավերամշակման գործարանի կառուցումը:
«Հայք»-ն առաջարկում է վերակառուցել և վերազինել Երևանի վերելակային տնտեսությունը, կարգի բերել անփույթ տեղադրված էլեկտրական լարերը, համացանցի, հեռախոսի և այլ մալուխները, իրականացնել պատմամշակութային հուշարձանների պահպանություն, աջակցել համատիրությունների կայացմանը, մշակութային օջախների, պուրակների, հանգստի գոտիների, լողավազանների կառուցում, հայի ինքնությունը խաթարող ցուցանակների, գովազդների, ինքնակոչ քարոզիչների գործունեության արգելում: Կուսակցությունը խոստանում է կենցաղից հեռացնելու են խաղատները, գիշերային ակումբները, մարիհուանան, ԼԳԲՏ-ն Հայաստանից դուրս պիտի շպրտվի, պետք է ոչնչացնել փողից փող սարքող համակարգերը, Երևանը պետք է ոչնչացնի օլիգարխիան:
«Հայք» (Հայկազուններ) կուսակցության քաղաքապետի թեկնածուն Հրաչյա Սարգսյանն է, կարգախոսը` «Երևանը մարդկայնության մայրաքաղաք»:
11. «Ռեֆորմիստների» կուսակցությունը հայտարարել է, որ գալիս են Հայաստանի ժողովրդի պատմական, նվիրական իղձերի իրականացմանն ուղղված ծրագրերին աջակցելու, քաղաքացիների բարեկեցության համար պայքարելու։ Կուսակցության ծրագրային առաջնահերթություններից են քաղաքի կանաչապատումը, այգիների, շատրվանների, հանգստի անվճար գոտիների ավելացումը, վերգետնյա նոր ավտոկայանատեղիների կառուցումը, խցանումները բացառող էլեկտրոնային համակարգի ներդրումն ու համաքաղաքային խելացի լուսաֆորների կիրառումը:
«Ռեֆորմիստներ»-ը քաղաքային պոլիկլինիկաները ցանկանում են արդիականացնել, դարձնել մրցունակ բժշկական կենտրոններ, քաղաքային տնտեսությունում նրանք ցանկանում են այլընտրանքային էներգետիկան օգտագործել: Գույքահարկի կրճատում, հուշարձանների թույլտվությամբ զբաղվող նոր մարմնի ստեղծում, հեծանվուղու ընլայնում, աղբահանություն, վերելակային տնտեսություն, ինչպես նաև կենդանիների սիրահարների համար նախատեսված կանաչապատ գոտիների ստեղծում. այս ամենը ևս ներառված է կուսակցության նախընտրական ծրագրում:
«Ռեֆորմիստներ»-ի քաղաքապետի թեկնածուն Արտակ Ավետյանն է, կարգախոսը` «Կանաչ Երևան»:
12. «Օրինաց երկիր» կուսակցությունը մտադիր է քաղաքային կառավարմանը քաղաքացիների ակտիվ մասնակցություն ապահովել, առաջարկում է համայնքային և սոցիալական բնակարանաշինության իրականացում, անավարտ շենքերի, վթարային շենքերի գույքագրում, բազմաբնակարանային շենքերի շինարարության խթանում, քաղաքային տնտեսության զարգացում և արդիականացում, նոր աշխատատեղերի ստեղծում, կրթության և առողջապահության համակարգերի արդիականացում, որակյալ բժշկություն, ծերապարտեզների ցանցի ընդլայնում, պայմանների բարելավում, հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար կենսագործունեության բարենպաստ միջավայրի ստեղծում, առաջին դասարանից երկու օտար լեզվի և համակարգչային գիտելիքների ուսուցանում, ուսանողական հանրակացարանների բարելավում:
ՕԵԿ նախընտրական ծրագրում ներառված է ժամանակակից բժշկական մասնագիտական կենտրոնների ստեղծումը, կոմունալ-բնակարանային տնտեսության բարեփոխումը, տանիքների, ջրհորդանների, նկուղների և աստիճանավանդակների, մուտքային դռների, աղբատար խողովակների վերանորոգումը, վերելակների վերանորոգումը կամ փոխարինումը, աղբահանության վիճակի բարելավումը, Երևանում անվճար WiFi համակարգի ապահովումն ու հասարակական տրանսպորտի գործունեության համակարգի բարելավումը` ավտոբուսների և տրոլեյբուսների քանակի ավելացում, Երևանի մետրոպոլիտենի կիսակառույց կայարանների շինարարություն:
Հեծանվային սպորտի զարգացում, ստորգետնյա ու վերգետնյա ավտոկայանատեղիների և հետիոտնի համար նախատեսված անցուղիների կառուցում, Երևանի համալիր և հավասարաչափ զարգացում, կանաչ ճարտարապետության սկզբունքի ներդրում բոլոր թաղամասերում, երևանցիներին պատկանող բնակելի տներն ու տնամերձ հողատարածքների օրինականացում, շենքերի ու փողոցների գույքագրում, անձնագրավորում, փողոցների ու նրբանցքների բարեկարգում, կանաչապատում, ասֆալտապատում, լուսավորում, քաղաքային այգիների ու զբոսանքի վայրերի բարեկարգում, ջրային ռեսուրսների խնայողական օգտագործման համար պատասխանատվության խստացում, երիտասարդական քաղաքականություն, ուսանողների համար հանրային տրանսպորտից օգտվելու զեղչերի սահմանում, արտաքին կապերի ընդլայնում և սփյուռքի հետ համագործակցության ամրապնդում. այս ամենը ևս ՕԵԿ նախընտրական ծրագրից է:
«Օրինաց երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Մհեր Շահգելդյանն է, կարգախոսը` «Մենք ենք ու Երևանը»:
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...
23:17 01.08.2025
Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարըՕգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...