20:52 16.02.2025
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը կարծում է, որ Եվրոպան պետք է լինի Ուկրաինայի հարցով բանակցությունների սեղանի շուրջ: Այս մասին կառավարության ղեկավարը հայտարարել է Kathimerini թերթին տված հարցազրույցում։
«Խոսելով ընդհանուր մարտահրավերների մասին՝ ես կցանկանայի ընդգծել, որ Եվրոպան չի կարող բացակայել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների սեղանից: … Ես կասեի, որ ժամանակն է, որ այն աշխարհաքաղաքականորեն մեծանա և իր ուրույն տեղը փնտրի համաշխարհային հարաբերությունների նոր քարտեզի վրա»,- ասել է Միցոտակիսը:
Վարչապետին նաև հարցրել են, թե արդյո՞ք նա մտահոգված է մաքսատուրքերի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններով և Հունաստանի տնտեսության վրա դրանց ազդեցությամբ:
«Ես բազմիցս ասել եմ, որ հավատում եմ եվրատլանտյան համագործակցությանը: … Մենք պետք է համագործակցենք շատ ոլորտներում, որտեղ մեր շահերը համընկնում են և լուծումներ փնտրենք։ Վերջին հաշվով, մաքսատուրքեր սահմանելը չի բխում ոչ ԵՄ-ի, ոչ ԱՄՆ-ի շահերից։ Ուստի Եվրոպան կպատասխանի հավաքականորեն՝ անհրաժեշտության դեպքում պաշտպանելու իր շահերը: Ակնհայտ է, որ կլինեն հետևանքներ, բայց ավելի փոքր Հունաստանի համար՝ նրա փոքր ծավալի (խմբ. առևտրի) և արտահանման մասնաբաժնի պատճառով»:
22:25 01.08.2025
Ադրբեջանական լոբբիի առաջնորդ, Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռաշիդա Դաթին կնստի ամբաստանյալի աթոռին․ ինչո՞ւմ է նա մեղադրվումՔննչական մարմինը դատարան է փոխանցել Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռաշիդա Դաթիի դեմ հարուցված քրեական գործը: Դաթին, ով Ֆրանսիայում ադրբեջանական լոբիի առաջնորդներից մեկն է համարվում, մեղադրվում է կաշառքներ ստանալու մեջ: Ինչո՞ւմ է նա մեղադրվում: Ինչպե՞ս է վերաբերվում այս ամենին Մակրոնը: Ինչո՞ւմ է դրսևորվել Ռաշիդա Դաթիի անօրինական կաշկանդվածությունը Ադրբեջանից: Այս հարցերին է «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել Արտյոմ Երկանյանը։ Հարցազրույցն […] ...
22:12 01.08.2025
ՄԻՊ ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկՄարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները օգոստոսի 1-ին արագ արձագանքման այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Այս մասին հայտնել են ՄԻՊ-ի աշխատակազմից: Նպատակն էր տեսակցել կալանավորված անձ Ստեփան Սամվելյանին, ում առողջական վիճակի մասին հրապարակումներ էին տարածվել սոցիալական մեդիայում և լրատվամիջոցներում, ինչպես նաև ահազանգեր էին ներկայացվել Պաշտպանին: Այցի մանրամասները խորհրդապահական են՝ հրապարակման ենթակա չեն: […] ...
21:53 01.08.2025
Լավրով. Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ուկրաինական թեմայի քննարկումը արդյունքներ է տալիսՄոսկվայի և Վաշինգտոնի միջև տարեսկզբից ընթացող ուկրաինական թեմաների բովանդակային քննարկումը շատ օգտակար է և արդյունքներ է տալիս։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «ԱՄՆ ներկայիս վարչակազմի կողմից ուղիղ երկխոսության վերսկսումը լիովին համապատասխանում է նորմալ դիվանագիտական պրակտիկային, որից հրաժարվելը Ջո Բայդենի օրոք հակասում էր առողջ բանականությանը։ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև տարեսկզբից ընթացող […] ...
21:42 01.08.2025
Իսրայելը որսացել է Եմենից արձակված հրթիռըԻսրայելի ռազմաօդային ուժերը որսացել են եմենական հրթիռ, որը արձակվել էր հրեական պետության ուղղությամբ։ Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության ուժերի մամուլի ծառայությունը։ «Որոշ ժամանակ առաջ երկրի մի քանի շրջաններում հնչել են օդային տագնապի ազդանշանները, ՀՕՊ ուժերը որսացել են Եմենի տարածքից արձակված մեկ հրթիռ», – ասվում է հայտարարության մեջ։ ...
21:28 01.08.2025
ՄԻՊ-ը և Գերմանիայի դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն օգոստոսի 1-ին ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Կլաուդիա Բուշին և փոխդեսպան Լարս Հեննիգին։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ-ի աշխատակազմից: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Դեսպան Կլաուդիա Բուշը շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ջերմ ընդունելության և արդյունավետ քննարկման համար։ ...