TIME
Ամսաթիվ
20 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+10.09 oC

Հունաստան

Սալոնիկում բողոքի ակցիաներ են՝ ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի

15:13 04.10.2020

Ավելի քան 2 հազար հայեր և հույներ բողոքի ցույց են կազմակերպել Սալոնիկում՝ ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի: Ցույցի ընթացքում հնչել են հայկական երգեր, մասնակիցները պահանջել են ճանաչել Արցախի անկախությունը: Ակցիայի ընթացքում եղել է նաև մոմավառություն՝ ի հիշատակ մարտում զոհված հայ զինվորների: Այս մասին հայտնել է Russia Today-ը:

̰
Հունաստանում փախստականների ճամբարում կարանտին է հայտարարվել. Russia Today

13:04 03.04.2020

Հունաստանի իշխանությունները Աթենքից ոչ այդքան հեռու գտնվող փախստականների «Ռիտսոնա» ճամբարում կարանտին են հայտարարել այն բանից հետո, երբ այդտեղ բնակվող փախստականներից 23-ի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս: Հունաստանի առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ հաստատված դեպքերից ոչ մեկը չի ունեցել ախտանշաններ: «Ռիտսոնա» ճամբարում կա շուրջ 2500 փախստական: Այս մասին հայտնել է Russia Today-ը:

̰
Հրդեհ հունական Լեսբոս կղզու փախստականների ճամբարում

14:51 17.03.2020

Երեկոյան հրդեհ է բռնկվել Հունաստանի Լեսբոս կղզու փախստականների ճամբարում: Զոհվել է մեկ երեխա: Կա մի քանի վիրավոր: Հայտնի է, որ հրդեհը բռնկվել է ճամբարի բնակավայրերից մեկում և արագ տարածվել է քամու միջոցով: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Նշենք որ, Լեսբոս կղզու փախստականների ճամբարը նախատեսված է 3 հազար մարդու համար, սակայն այնտեղ այժմ ապրում է […]

̰
ԱՄՆ-ը հորդորել է նավահանգիստներին աջակցություն չցուցաբերել իրանական լցանավին

12:30 20.08.2019

Միացյալ Նահանգները զգուշացում է արել հունական, ինչպես նաև Միջերկրական ծովի բոլոր նավահանգիստներին՝ իրանական լցանավին աջակցություն չցուցաբերելու վերաբերյալ: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Վաշինգտոնի կարծիքով՝ իրանական լցանավը ներգրավված է Սիրիա նավթ տեղափոխելու գործում, ինչպես նաև կապեր ունի այն ընկերությունների հետ, որոնց նկատմամբ ԱՄՆ-ն սահմանել է պատժամիջոցներ: Միացյալ Նահանգները նշել է, որ ցանկացած աջակցություն իրանական […]

̰
Հունաստանի Նակսոս կղզու օդանավակայանում ուղևորատար ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց

18:15 13.07.2019

Հունական Նակսոս կղզու օդանավակայանը փակվել է այն բանից հետո, որբ ինքնաթիռը դուրս էր եկել թռիչքուղուց: Այս մասին հայտնել է Naxos Press-ը: Նշվում է, որ միջադեպի հետևանքով ուղևորներից ոչ ոք չի տուժել: Նրանց ավտոբուսով տեղափոխել են նավահանգիստ, որտեղից էլ արդեն նավով գնացել են մայրաքաղաք Աթենք: Greek City Times-ն էլ հավելում է, որ միջադեպի պահին հունական Sky […]

̰
ՆԱՏՕ-ն պատրաստ է Հյուսիսային Մակեդոնիային ընդունել «ընտանիք». Ստոլտենբերգ

14:35 04.06.2019

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Հյուսիսային Մակեդոնիա երկօրյա այցի ընթացքում հայտարարել է, որ իրենք պատրաստ են ընդունել Հյուսիսային Մակեդոնիային ՆԱՏՕ-ի «ընտանիք»: Սկոպյեում Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաևի հետ հանդիպումից հետո Ստոլտենբերգը նաև հայտնել է, որ անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին անվտանգություն և բարգավաճում կբերի Հյուսիսային Մակեդոնիայի ժողովրդին: Հիշեցնենք, որ Հյուսիսային Մակեդոնիայի համար ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությունը բացվել է […]

̰
Հունաստանի խորհրդարանը չկարողացավ անվստահություն հայտնել Ցիպրասի կառավարությանը

15:00 11.05.2019

Հունաստանի խորհրդարանը մայիսի 10-ին չի կարողացել անվստահություն հայտնել վարչապետ Ալեքսիս Ցիպրասի կառավարությանը: Հրաժարականի օգտին 300 պատգամավորներից քվեարկել է ընդամենը 136-ը, իսկ կառավարությանը աջակցել 153-ը: Այս մասի հայտնել է korrespondent.net-ը: Քվեարկությունը տեղի է ունեցել «Նոր դեմոկրատիա» գլխավոր ընդդիմադիր կուսակցության նախաձեռնությամբ: Աղբյուրը նշում է, որ ընդդիմադիր կուսակցությունը սկզբում բողոքել էր առողջապահության փոխնախարարին անվասայլակ ունեցող իր գործընկերներից մեկի […]

̰
Հունաստանում հզոր երկրաշարժ է եղել

21:00 30.03.2019

Հունաստանում հզոր երկրաշարժ է եղել: Ցնցումները զգացվել են նաև Աթենքում, որը էպիկենտրոնից 129 կմ հեռավորության վրա է: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Զոհերի և տուժածների մասին դեռևս տեղեկություններ չկան: Աղբյուրը նշում է, որ 5.3 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Գալակսիդիոն քաղաքի մոտակայքում:

̰
Հունաստանի խորհրդարանը հաստատել է Մակեդոնիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին

10:31 09.02.2019

Հունաստանի խորհրդարանը քվեարկությամբ հաստատել է Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության անդամակցությունը ՆԱՏՕ-ին՝ դրանով վերջ դնելով արդեն 3 տասնամյակ ձգվող խնդրին: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Խորհրդարանի 300 անդամներից 153-ը կողմ է քվեարկել Հյուսիսային Մակեդոնիայի ՆԱՏՕ-ին անդամակցելուն: Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ դաշինքի անդամները Մակեդոնիայի ԱԳՆ-ի հետ ստորագրել են անդամակցության արձանագրությունը:

̰
Հունաստանում հարյուրավոր ֆերմերներ փակել են Աթենք-Սալոնիկ ճանապարհը

12:14 29.01.2019

Հունաստանում բազմաթիվ ֆերմերներ բողոքում են երկրի տնտեսական ծանր պայմաններից: Ի նշան բողոքի՝ ֆերմերներն իրենց տրակտորներով փակել են Աթենք-Սալոնիկ ճանապարհը: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ֆերմերները դժգոհ են հարկերի բարձրացումից և ապահովագրական ոչ արդյունավետ քաղաքականությունից: Հունական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ցուցարարները պահանջում են նաև հարկերի նվազեցում և կենսաթոշակային պայմանների բարելավում:

̰
Հունաստանում ուսուցիչների բողոքի ցույցերը շարունակվում են

13:24 18.01.2019

Հունաստանի մայրաքաղաք Աթենքում արդեն մի քանի օր է՝ շարունակվում են ուսուցիչների կողմից կազմակերպված բողոքի ակցիաներն ընդդեմ աշխատանքի ընդունման նոր օրենքի: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Հազարավոր ցուցարարներ հավաքվել են խորհրդարանի և կառավարության շենքերի առջև: Նրանցից մի քանիսը նույնիսկ փորձել են մուտք գործել խորհրդարան, ինչին ի պատասխան՝ իրավապահները սկսել են հետ մղել ցուցարարներին: Հունաստանում ցույցերը […]

̰
Աթենքում բախումներ են տեղի ունեցել ուսուցիչների և ոստիկանների միջև

11:25 15.01.2019

Հունաստանի մայրաքաղաք Աթենքում շարունակվում են ուսուցիչների կողմից կազմակերպված բողոքի ակցիաները: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Հազարավոր ուսուցիչներ հավաքվել են խորհրդարանի և կառավարության շենքերի առջև՝ բողոքելով կրթական ոլորտի նոր օրենքի դեմ: Ցույցերի ընթացքում բախումներ են եղել իրավապահների հետ, քանի որ ակցիայի մասնակիցները փորձել են ներխուժել խորհրդարանի շենք: Սրան ի պատասխան՝ ոստիկանները կիրառել են արցունքաբեր գազ: […]

̰
Հունաստանում բախումներ են եղել ցուցարարների և իրավապահ մարմինների միջև

10:34 12.01.2019

Հունաստանի մայրաքաղաք Աթենքում հազարավոր ուսուցիչներ հավաքվել են խարհրդարանի և կառավարության շենքերի առջև` ի նշան ուսուցիչների աշխատանքի ընդունման նոր օրենքի դեմ բողոքի: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ցույցերի ընթացքում բախումներ են եղել իրավապահ մարմինների հետ, քանի որ ակցիայի մասնակիցները փորձել են մտնել խորհրդարանի շենք: Սրան ի պատասխան՝ ոստիկանները կիրառել են արցունքաբեր գազ: Ըստ այդ օրենքի՝ […]

̰
Աթենքի կենտրոնում պայթյուն է որոտացել. կան վիրավորներ

18:27 27.12.2018

Ռումբը դրված է եղել արկղի մեջ` եկեղեցու կենտրոնական մուտքի մոտ:

̰
Հունական լրատվամիջոցների աշխատակիցները 24-ժամյա գործադուլ են սկսել

16:59 27.11.2018

Հունաստանում չորեքշաբթի հայտարարված համազգային գործադուլին ընդառաջ, այսօր 24-ժամյա գործադուլ են սկսել հունական լրատվամիջոցների աշխատակիցները: Այս մասին հայտնել է Associated Press-ը: Այսօր դադարեցվել են ռադիոյով և հեռուստացույցով հեռարձակվող լուրերի բոլոր թողարկումները, չի աշխատում նաև լրատվական կայքերի մեծ մասը: Իսկ վաղը՝ համազգային գործադուլի շրջանակներում չեն տպագրվի թերթերը: Լրատվամիջոցների աշխատակիցների գործադուլն ընդհանուր հայտարարված գործադուլի մի մասն է, սակայն անցկացվում […]

̰
ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն ողջունել են Մակեդոնիայի խորհրդարանի հաստատած նախագիծը՝ կապված երկրի անվանափոխության հետ

17:13 20.10.2018

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ Մակեդոնիայի խորհրդարանի ընդունած որոշումը՝ կապված երկրի անվանափոխության հետ, երկրի համար ճանապարհ կբացի երկու երկրների մեջ «պատմական» համաձայնագրի իրագործման համար: ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն ողջունել են Մակեդոնիայի խորհրդարանի հաստատած նախագիծը՝ երկրի անվանումը փոխելով Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության: Այս քայլը իր «Թվիթերի» միկրոբլոգում ողջունել է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Նրա […]

̰
Մակեդոնիայի խորհրդարանը հավանության է արժանացրել երկրի անվանափոխության առաջարկը

11:09 20.10.2018

Մակեդոնիայի խորհրդարանը երեկ հավանության է արժանացրել երկրի անվանափոխության առաջարկը: Խորհրդարանի 117 անդամներց 80-ը կողմ է քվեարկել երկրի պաշտոնական անվանումը Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն դարձնելու նախագծին: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Հիշեցնենք, որ սեպտեմբերին այս հարցով կայացած հանրաքվեն համարվել էր անվավեր մասնակիցների անբավարար թվի պատճառով: Վերանվանումից հետո Մակեդոնիան կկարողանա անդամակցել ՆԱՏՕ-ին և ԵՄ-ը, նաև կլուծվի Հունաստանի […]

̰
Հունաստանում Կրետե ուղևորվող նավի վրա հրդեհ է բռնկվել. տարհանվել է ավելի քան 1000 մարդ

10:36 29.08.2018

Հրդեհի պահին նավի տախտակամածին 1016 մարդ է եղել, որոնցից 141-ը՝ անձնակազմի անդամներ:

̰
Հունաստանի Պիրա քաղաքում պայթյուն է տեղի ունեցել

13:17 22.08.2018

Ուժեղ պայթյուն է տեղի ունեցել Հունաստանի Պիրա քաղաքի իրավաբանական գրասենյակներից մեկի դիմաց: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Պայթյունի հետևանքով վնասվել են հարևան մի քանի շինությունների մոտակայքում կայանած մեքենաները։ Վնասված շենքերի թվում են ֆինանսական վերահսկողության վարչության շենքը, հյուրանոց, բանկի մասնաճյուղ ու մի շարք աշխատանքային գրասենյակներ։ Տուժածների մասին տեղեկություններ չկան: Ըստ ականատեսների՝ պայթյունից մի […]

̰
«ՌԴ-ի և Թուրքիայի համագործակցությունն ուղղված չէ երրորդ երկրների դեմ». Զախարովա

17:20 15.08.2018

Հունաստանի ԱԳՆ-ն Ռուսաստանին անվանել էր Թուրքիայի զինակիցը և նշել, որ Մոսկվան հեռացել է Աթենքի հետ բարեկամության և համագործակության իր դիրքերից:

̰
Ժան Կլոդ Յունկերը ողջունել է Անկարայի որոշումը՝ ազատ արձակել հույն զինվորականներին

16:35 15.08.2018

2 հույն սահմանապահները պարեկության ընթացքում պատահաբար անցել էին թուրքական տարածք:

̰
Հունաստանը Մոսկվայից հետ է կանչում իր դեսպանին

13:16 11.08.2018

Հաղորդվում է, որ առաջիկա օրերին Ֆրիգանասը կվերադառնա Աթենք, իսկ նրան փոխարինելու կգնա մեկ այլ դեսպան։

̰
Հրաձգություն Հռոդոս կղզում. վիրավորվել է 13 մարդ

20:04 31.07.2018

Հունական Հռոդոս կղզում 3 գնչուներ որսորդական կարաբիններից կրակ են բացել գնչուական ճամբարի վրա,  վիրավորվել է 13 մարդ: Նրանցից 7-ի վիճակը ծանր է: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Ոստիկանությունը ձերբակալել է հարձակմանը մասնակցած 17-ամյա մի երիտասարդի: Մյուս 2-ը գտնվում են հետախուզման մեջ: Տեղի ունեցածի դրդապատճառները հայտնի չեն:

̰
Հունաստանի վարչապետն այցելել է հրդեհից տուժած շրջան

18:13 30.07.2018

Ցիպրասը տեղի ունեցածի համար ընդունել է լիակատար քաղաքական պատասխանատվություն և հայտարարել է, որ մի շարք փոփոխություններ կիրականացնի

̰
ԵՄ երկրները Հունաստանին օգնություն են առաջարկել անտառային հրդեհների դեմ պայքարելու համար

17:14 25.07.2018

Իտալիան, Ռումինիան և Կիպրոսն արդեն հատուկ տեխնիկա և անձնակազմ են ուղարկել Հունաստան:

̰
Հունաստանն արտաքսել է 2 ռուս դիվանագետի

12:34 11.07.2018

Հունական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Աթենքը որոշել է հետ ուղարկել 2 ռուս  դիվանագետի և ևս 2-ի համար մուտքի արգելք սահմանել։ Ռուս պաշտոնյաներին մեղադրում են Հունաստանի ներքին գործերին և ազգային անվտանգության խնդիրներին միջամտելու մեջ։ Հունական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ ռուս դիվանագետներին նաև մեղադրում են տեղեկատվության հավաքման և տարածման, պետական աշխատողներին կաշառելու, ինչպես նաև Հունաստանի և նախկին Հարավսլավիայի մաս […]

̰
Մակեդոնիայի խորհրդարանը հաստատել է երկրի անվանափոխությունը

17:36 20.06.2018

Ընդդիմությունը բոյկոտել է խորհրդարանի նիստը:

̰
Մակեդոնիայի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ

11:10 18.06.2018

Մակեդոնիայի և Հունաստանի միջև ստորագրված համաձայնագիրը, կապված Մակեդոնիայի անվանափոխության հետ, բողոքի նոր ալիք է բարձրացրել Սկոպյեում:

̰
Հունաստանը անվտանգության խիստ միջոցառումներ է ձեռնարկել իրենց երկրում ապաստանած թուրք զինվորականների համար

19:50 11.06.2018

Զինվորականներին կալանքից ազատելուց հետո Հունաստանի պաշտպանության փոխնախարար Ֆոտիս Կուվելիսը հայտարարել է, որ նրանք շուրջօրյա վերահսկողության տակ են գտնվում, իսկ նրանց գտնվելու վայրը գաղտնի է պահվում:

̰
Աթենքը և Սկոպյեն հայտարարել են առաջընթացի մասին

11:11 01.04.2018

Հունաստանն ու Մակեդոնիան որոշակի առաջընթացի են հասել նախկին հարավսլավական հանրապետության «Մակեդոնիա» անվան շուրջ բանակցություններում:

̰
BACK_TO_TOP