Պետությանը և համայնքին պատճառված շուրջ 40 միլիոն դրամ վնասի վերականգնում․ ամփոփվել են Լոռու մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+26.09 oC

Պետությանը և համայնքին պատճառված շուրջ 40 միլիոն դրամ վնասի վերականգնում․ ամփոփվել են Լոռու մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքները

11:14 22.02.2025

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2025 թվականի փետրվարի 20-ին ամփոփվել են Լոռու մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքները:

Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Լոռու մարզի դատախազ Արմեն Շահբազյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի մարզային կառույցների ղեկավարները, մարզի դատախազության դատախազները, այլք:

Արմեն Շահբազյանը ներկայացրել է Լոռու մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքների մասին զեկուցագիրը՝ ի թիվս այլնի անդրադառնալով 2024 թվականի ընթացքում մարզում նախաձեռնված քրեական վարույթներին, դատարան ուղարկված գործերին և այլն: Այս համատեքստում մարզի դատախազը տեղեկացրել է, որ 2024 թվականին նախաձեռնվել է 3947 քրեական վարույթ (2023 թվականին՝ 3566), դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 561 քրեական վարույթ (2023 թվականին՝ 533 քրեական վարույթ): Արմեն Շահբազյանի խոսքով՝ 2024 թվականին դատարաններում քննվել և ավարտվել է 454 քրեական գործ՝ 490 անձի վերաբերյալ (2023 թվականին՝ 532 քրեական գործ՝ 560 անձի վերաբերյալ):

2024 թվականին քրեական վարույթներով պետությանը և համայնքին պատճառվել է 131 միլիոն 671 հազար դրամի վնաս, որից վերականգնվել է 40 միլիոն 38 հազար դրամը (2023 թվականին՝ 120 միլիոն 874 հազար դրամ, որից վերականգնվել է 5 միլիոն 311 հազար դրամը):

Մարզի դատախազը, անդրադառնալով Լոռու մարզի դատախազությունում պետական և համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակում իրականացված աշխատանքներին, տեղեկացրել է, որ 2024 թվականին նախաձեռնել են 92 ուսումնասիրություն՝ 2023 թվականի 12-ի դիմաց: Դրանք վերաբերել են Վանաձորում գործած կինոթատրոնների օտարումների գործընթացներին, Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված՝ քաղաքացիներին և իրավաբանական անձանց փոխանցման ոչ ենթակա հողատարածների օտարումների գործընթացներին, կառուցապատման ենթակա հողամասերի օտարման գործընթացների օրինականությանը, գետափնյա տարածքներում մասնավոր սեփականության իրավունքով փոխանցման ոչ ենթակա հողերին։

Արմեն Շահբազյանի խոսքով՝ ուսումնասիրության արդյունքներով ներկայացվել է քրեական վարույթ նախաձեռնելու 2 հաղորդում, երկու հողամասերի (մայթի և այգու հատված) օտարման վերաբերյալ ուսումնասիրություններն ավարտական փուլում են, նախապատրաստվում են հաղորդումներ: «Կինոթատրոնների օտարման գործընթացների ուսումնասիրության արդյունքում պարզվել են «Գուգարք» կինոթատրոնի օտարման գործընթացում տեղի ունեցած առերևույթ խախտումների վերաբերյալ տվյալներ: Ուսումնասիրությունն ավարտելու համար անհրաժեշտ փաստաթղթեր են պահանջվել Ազգային արխիվից, որոնք ստանալուն և ուսումնասիրելուն պես կկիրառվեն դատախազական ներգործության անհրաժեշտ միջոցներ»,- նշել է Լոռու մարզի դատախազը՝ հավելելով, որ 2024 թվականին մարզի դատախազների կողմից դատարան է ներկայացվել պետական (համայնքային) շահերի պաշտպանության 11 հայց, հայցագնի ընդհանուր չափը՝ 15 միլիոն 900 հազար դրամ: Ընթացքում է գտնվում 76 հայց՝ բռնագանձման ենթակա գումարի ընդհանուր չափը՝ 427 միլիոն 233 հազար դրամ:

Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ի թիվս այլնի, մարզի դատախազին հանձնարարել է ակտիվացնել աշխատանքները պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում, ինչպես նաև մարզային իրավապահ գործընկերների հետ համագործակցությամբ խստացնել հանքարդյունաբերության ոլորտում հանցագործությունների բացահայտման և քննության աշխատանքները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գալուզինը մեկնաբանել է Ռուսաստանի մասնակցությունը Բաքվի և Երևանի միջև կարգավորմանը

10:45 11.07.2025

Գալուզինը մեկնաբանել է Ռուսաստանի մասնակցությունը Բաքվի և Երևանի միջև կարգավորմանը

Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը, «Իզվեստիա»-ին ասել է Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Մենք կարծում ենք, որ պետք է շարժվենք այս ուղղություններով՝ պատրաստել խաղաղության պայմանագիր, բացել տարածաշրջանի տնտեսական կապերը և տրանսպորտային հաղորդակցությունները, սահմանազատել սահմանները, հաստատել երկխոսություն քաղաքացիական հասարակությունների և Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդարանների միջև։ Եվ, իհարկե, ռուսական կողմը, որպես եռակողմ […] ...

Մեկնարկել է հ.156 մանկապարտեզի նոր շենքի շինարարությունը

10:44 11.07.2025

Մեկնարկել է հ.156 մանկապարտեզի նոր շենքի շինարարությունը

Մեկնարկել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Մինաս Ավետիսյան 4/2 հասցեում գտնվող հ.156 մանկապարտեզի նոր շենքի շինարարությունը: Գործընթացն իրականացվում է Երևանի էներգաարդյունավետության ծրագրի համաձայն: Մանկապարտեզը լինելու է 6 խմբանի՝ ամբողջությամբ համալրված հակահրդեհային, արևային ֆոտովոլտային, օդափոխության համակարգերով: ...

Սերոբյանի «Շերիֆի» վստահ հաղթանակը․ ԵԼ

10:30 11.07.2025

Սերոբյանի «Շերիֆի» վստահ հաղթանակը․ ԵԼ

Տիրասպոլի «Շերիֆը», որի կազմում խաղում է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սերոբյանը, ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում տանը 4-0 հաշվով ջախջախել է Կոսովոյի «Պրիշտինային»: Հեթ-տրիկ է գրանցել Բուրկինա Ֆասոն ներկայացնող հարձակվող Սիրիլ Բայալան: Սերոբյանը փոխարինման է դուրս եկել երկրորդ խաղակեսի մեկնարկից առաջ: Դիմակայության պատասխան խաղը տեղի կունենա մեկ շաբաթ անց: ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 11-ի 08։00 դրությամբ

10:13 11.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 11-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 11-ի 08։00 դրությամբ կազմել է 17.8°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

Թրամփը կարևոր հայտարարություն է անելու Ռուսաստանի վերաբերյալ

10:00 11.07.2025

Թրամփը կարևոր հայտարարություն է անելու Ռուսաստանի վերաբերյալ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC News-ի հետ զրույցում հայտարարել է, որ երկուշաբթի օրը կարևոր հայտարարություն կանի Ռուսաստանի վերաբերյալ, սակայն չի բացահայտել դրա բովանդակությունը։ «Ես հիասթափված եմ Ռուսաստանից, բայց կտեսնենք, թե ինչ կլինի հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում։ Կարծում եմ՝ երկուշաբթի օրը Ռուսաստանի վերաբերյալ կարևոր հայտարարություն կանեմ», – ասել է նա՝ հրաժարվելով մանրամասներ հաղորդել։ ...

Հայ բռնցքամարտիկները մեկնարկել են հաղթանակով․ պատանեկան ԵԱ

09:45 11.07.2025

Հայ բռնցքամարտիկները մեկնարկել են հաղթանակով․ պատանեկան ԵԱ

Սերբիայում մեկնարկած բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում առաաջին մրցումային օրը ռինգ են դուրս եկել Հայաստանի երկու ներկայացուցիչներ: Սուրեն Կատվալյանը (60 կգ) հաղթել է մոլդովացի Կատալին Մուստեային, Կամո Վարդանյանը (63 կգ)` հյուսիսմակեդոնացի Ալբերտ Իբրահիմիին: ...

BACK_TO_TOP