Սենտ-Էտիենի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+22.09 oC

Սենտ-Էտիենի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

13:22 01.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Սենտ-Էտիենի քաղաքապետ Գաել Պերդրիոյի գլխավորած պատվիրակությունը մարտի 1-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Կապանի փոխքաղաքապետ Գոռ Թադևոսյանի ուղեկցությամբ: Պատվիրակության կազմում էին Սենտ-Էտիենի հայկական ասոցիացիայի նախագահ Վրեժ Խոսրովյանը, Սենտ-Էտիենի քաղաքապետի խորհրդական, Հայոց ցեղասպանությունը վերապրածի ժառանգ Ժան Պիեռ Կոտչյանը և այլք:

Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը:

Սենտ-Էտիենի քաղաքապետ Գաել Պերդրիոն ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Ֆրանսիայից ժամանած հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ-ի ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացել են մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո Սենտ-Էտիենի քաղաքապետ Գաել Պերդրիոն և նրա խորհրդական Ժան Պիեռ Կոտչյանը գրառումներ են կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ-ի տնօրեն Էդիտա Գզոյանը պատվավոր հյուրին նվիրել է Հայոց ցեղասպանության մասին գրքեր: Սենտ-Էտիենի քաղաքապետի խորհրդական, Հայոց ցեղասպանությունը վերապրածի ժառանգ Ժան Պիեռ Կոտչյանն էլ իր հերթին Հայոց ցեղասպանության թանգարանին է հանձնել իր հեղինակած «Սատանայի գործը» կտավը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դասընթացների մասնակցության հրավեր՝ Հնդկաստանի տեխնիկական և տնտեսական համագործակցության ծրագրի շրջանակում. ԿԳՄՍՆ

16:18 08.05.2025

Դասընթացների մասնակցության հրավեր՝ Հնդկաստանի տեխնիկական և տնտեսական համագործակցության ծրագրի շրջանակում. ԿԳՄՍՆ

Հնդկաստանի տեխնիկական և տնտեսական համագործակցության (ITEC) ծրագրի շրջանակում 2025-2026 թթ. կիրականացվեն ոլորտային դասընթացներ: Մասնակցության համար անհրաժեշտ է ներբեռնել և լրացնել առցանց դիմումը՝ կցելով անհրաժեշտ փաստաթղթեր (անձնագրի պատճեն, բժշկական տեղեկանք, լեզվի մասին տեղեկանք, տվյալ թեկնածուին գերատեսչության կողմից տրվող երաշխավորագիր)։ Դասընթացների մասնակցության նպատակով լրացված հայտադիմումները (այդ թվում նաև բնօրինակները) գերատեսչության կողմից տրված երաշխավորագրի հետ միասին անհրաժեշտ է […] ...

Արարատի մարզում «BMW»-ն բախվել է «KamAZ» մակնիշի բետոնախառնիչին. կա տուժած

16:12 08.05.2025

Արարատի մարզում «BMW»-ն բախվել է «KamAZ» մակնիշի բետոնախառնիչին. կա տուժած

Այսօր՝ մայիսի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Երևան-Արտաշատ ավտոճանապարհի Մասիսի վարչական տարածքում բախվել են «BMW» մակնիշի ավտոմեքենան և «KamAZ» մակնիշի բետոնախառնիչ բեռնատարը: Բախման հետևանքով «BMW»-ն հայտնվել է ճանապարհի մեջտեղում, և երթևեկությունը դարձել է դանդաղընթաց: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վթարի փաստով […] ...

Քննարկվել է 2026-2028 թթ. ՄԺԾԾ հարկաբյուջետային և ծախսային շրջանակը

16:06 08.05.2025

Քննարկվել է 2026-2028 թթ. ՄԺԾԾ հարկաբյուջետային և ծախսային շրջանակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի Հանրապետության 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի (ՄԺԾԾ) հարկաբյուջետային և ծախսային շրջանակը: Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը մանրամասն տեղեկատվություն է ներկայացրել ընթացիկ տնտեսական զարգացումների, մակրոտնտեսական կանխատեսումների սցենարների, հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղությունների և ծախսային շրջանակի վերաբերյալ։ Նախարարը ներկայացրել է մակրոտնտեսական միջավայրի հիմնարար ցուցանիշները, այդ թվում՝ […] ...

Հայտնաբերվել է ՌԴ իրավապահների կողմից գողության մեղադրանքով հետախուզվող

16:00 08.05.2025

Հայտնաբերվել է ՌԴ իրավապահների կողմից գողության մեղադրանքով հետախուզվող

Մայիսի 7-ին` ժամը 6.37-ին, սահմանային անցակետերից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և Համայնքային ոստիկանության Աշոցքի բաժին է տեղափոխվել օտարերկրյա քաղաքացի 40-ամյա տղամարդ: Այս տարվա փետրվարի 13-ից ՌԴ իրավապահների կողմից նա հետախուզվում էր գողության մեղադրանքով, խափանման միջոցը` կալանք: Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղեկացվել է նախաձեռնողը: ...

Հայաստանը կմիանա տարանցիկ միջանցքի ստեղծման մասին Աշգաբաթի համաձայնագրին

15:57 08.05.2025

Հայաստանը կմիանա տարանցիկ միջանցքի ստեղծման մասին Աշգաբաթի համաձայնագրին

Գործադիրը հավանություն է տվել «Իրանի Իսլամական Հանրապետության, Օմանի Սուլթանության, Կատարի Պետության, Թուրքմենստանի և Ուզբեկստանի Հանրապետության կառավարությունների միջև միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցք ստեղծելու մասին» համաձայնագիրը և դրա անբաժանելի մասը կազմող «Իրանի Իսլամական Հանրապետության, Օմանի Սուլթանության, Կատարի Պետության, Թուրքմենստանի և Ուզբեկստանի Հանրապետության կառավարությունների միջև միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցք ստեղծելու մասին» համաձայնագրի (Աշգաբաթի համաձայնագիր) իրագործման վերաբերյալ […] ...

Ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու մեջ մեղադրվող 3 անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան

15:53 08.05.2025

Ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու մեջ մեղադրվող 3 անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան

ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանությունից և Ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդումների հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ 2025 թվականի մարտի 30-ին նշանակված՝ Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությանը մասնակցող կուսակցությունների դաշինքներից մեկի կողմից առաջադրված թեկնածուի ազգականը և նշված դաշինքի ավագանու երկու թեկնածուները նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, բարեգործության անվան տակ ընտրողներին մատուցել են […] ...

BACK_TO_TOP