18:30 02.03.2025
Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանի գլխավորությամբ կայացել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի կատարումը համակարգող խորհրդի ընդլայնված երկօրյա նիստը, որին մասնակցել են պատգամավորներ, պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Հանդիպումը կայացել է հիբրիդային ձևաչափով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
Աննա Կարապետյանը կարևորել է գործողությունների ծրագրի իրականացման հարցում համակարգող խորհրդի դերը, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և պետական մարմինների արդյունավետ երկխոսությունը։ Նախարարի տեղակալը անդրադարձել է իրավահավասարության ապահովման, խտրականությունից պաշտպանության, ատելության խոսքի դեմ պայքարի, ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ոլորտում նախարարության համակարգմամբ ձեռնարկված քայլերին։
Նիստի ընթացքում ելույթներով են հանդես եկել նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի, Առողջապահության և Կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարների, Քննչական կոմիտեի նախագահի տեղակալները։
Պատասխանատու մարմինների ներկայացուցիչները ներկայացրել են գործողությունների ծրագրի 2024 թվականի տարեկան կատարողականը և գրանցած արդյունքները՝ կյանքի իրավունքի, խոշտանգման արգելքի, իրավահավասարության ապահովման, արդար դատաքննության, առողջության պահմանման, կրթության իրավունքի երաշխավորման և մի շարք այլ ուղղություններով։ Արդարադատության նախարարության կողմից անդրադարձ է կատարվել տարվա ընթացքում մշակված իրավական ակտերի նախագծերին և դրանց կարգավիճակին, իրականացված իրազեկման և կարողությունների զարգացման աշխատանքներին, մշակված ուղեցուցային փաստաթղթերին։
Կատարողականի ներկայացմանը հաջորդել է հարցուպատասխանի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից դիտարկումների և առաջարկների ներկայացման փուլը։ Քննարկումների արդյունքներով հաստատվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի 2024 թվականի տարեկան հաշվետվությունը։
Նիստի ընթացքում յուրաքանչյուր գերատեսչություն անդրադարձել է նաև 2025 թվականի ընթացքում կատարման ենթակա գործողություններին, դրանց ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկված քայլերին և իրականացման հնարավոր խոչընդոտներին։
Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, շնորհակալություն հայտնելով ընդլայնված ձևաչափով քննարկման կազմակերպման և համատեղ աշխատանքների իրականացման պատրաստակամության համար, ներկայացրել են իրենց դիտարկումներն ու հիմնական հարցերը, որոնք ի թիվս այլնի, առնչվում էին բոլոր գործընթացներում մասնակցայնության ապահոմվմանը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղել ջանքերը ոլորտային խնդիրների հասցեագրման համատեքստում։
Համակարգող խորհրդի նիստը կայացել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և ՄԱԶԾ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի աջակցությամբ։
17:25 02.07.2025
Ունեցել ենք բարեհաջող ուսումնական տարի․ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է քոլեջների և ուսումնարանների տնօրենների հետՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրեններին՝ քննարկելու ուսումնական տարվա ամփոփման և առաջիկա ընդունելությանը վերաբերող հարցերը: «Ունեցել ենք բարեհաջող ուսումնական տարի, որակավորման քննությունների շրջանն ամփոփման փուլում է, և առջևում ընդունելության փուլն է։ Նախորդ տարվա ցուցանիշներով հիմնական դպրոցի շրջանավարտների յուրաքանչյուր երրորդը դիմել էր ՄԿՈՒ […] ...
17:20 02.07.2025
40-ամյա տղամարդն ապօրինի հրազենը հանձնել է ոստիկանությունՀամայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Երևանի բնակիչ 40-ամյա տղամարդը բաժին է ներկայացրել «ՄՌ-155» տիպի որսորդական հրազեն: ՆԳՆ ոստիկանությունը հիշեցնում է` ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով […] ...
17:14 02.07.2025
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանըՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) պատվիրակությանը՝ Արևելյան հարևանության երկրների պետական հատվածի վարկային գործառնությունների հարցով ղեկավար Մատեո Ռիվելինին գլխավորությամբ: Փոխվարչապետ Գրիգորյանը կատարած աշխատանքի և արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն է հայտնել հանդիպմանը մասնակցող ԵՆԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչեյ Չուրային, ով ավարտում է իր առաքելությունը տվյալ պաշտոնում: Զրուցակիցները երկուստեք կարևորել են ԵՆԲ […] ...
17:09 02.07.2025
Գասպար Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և երեկոյան կպայքարի ոսկե մեդալի համար․ Մ20 ԵԱԻտալիայի Կաորլե քաղաքում շարունակվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Գասպար Տերտերյանը (72 կգ) դուրս է եկել եզրափակիչ։ Հայ ըմբիշը կիսաեզրափակչում 5-1 հաշվով հաղթել է ադրբեջանցի Սեյմուր Գասիմովին։ Մինչև եզրափակիչը նա հաղթել էր նաև հույն (2-1) ու հունգարացի (9-1) մրցակիցներին։ Տերտերյանը այսօր երեկոյան կպայքարի ոսկե մեդալի համար։ Եզրափակչում նրա մրցակիցը կլինի […] ...
17:05 02.07.2025
Վթարային ջրանջատում՝ Սյունիքի մարզում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 3-ին ժամը 09:00-ից մինչև հուլիսի 4-ը ժամը 09:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի՝ Գորիս քաղաքի և Իշխանասար, Սառնակունք, Սպանդարյան, Հացավան, Աշոտավան, Շաքի, Խոտ, Հարժիս, Քարահունջ, Հարթաշեն, Շինուհայր, Արավուս, Քարաշեն, Տեղ, Խնձորեսկ գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և […] ...
17:00 02.07.2025
Տրանսպորտի արտոնությունից օգտվող քաղաքացիների ծննդյան ակտային գրանցումների թվայնացման համար գործարկվել է նոր էլեկտրոնային հասցեՏրանսպորտի արտոնությունից օգտվող քաղաքացիների ծննդյան ակտային գրանցումների թվայնացման համար գործարկվել է նոր էլեկտրոնային հասցե՝ [email protected]: «Խնդրում ենք թվայնացման ենթակա ծննդյան վկայականներն ուղարկել վերոնշյալ հասցեով»,-նշված է արդարադատության նախարարության հաղորդագրության մեջ: ...