17:46 02.03.2025
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ուղերձ է հղել Դիվանագետի օրվա կապակցությամբ.
«1992 թվականի մարտի 2-ին, երբ նորանկախ Հայաստանի Հանրապետության եռագույնը ծածանվեց ՄԱԿ-ի կենտրոնակայանում` խորհրդանշելով մեր երկրի մուտքն անկախ պետականություն ունեցող ազգերի ընտանիք, իրականացավ մեր ժողովրդի դարավոր երազանքն՝ ապրել և արարել սեփական պետության մեջ: Այդ օրվանից ի վեր՝ 33 տարիների ընթացքում տարբեր հանգամանքներում և զարգացումների ու առաջնահերթությունների պայմաններում, դիվանագիտական ծառայությունը դարձել է մեր ինքնիշխան պետականության կայացման ու ամրապնդման, գոյաբանական մարտահրավերների հաղթահարման, ինչպես նաև գլոբալ օրակարգի խնդիրներին համագործակցաբար դիմակայելու ջանքերի անբաժան մասը, իսկ հաճախ՝ առհավատչյան։
Այսօր Հայաստանի Հանրապետությունը կանգնած է մի յուրօրինակ խաչմերուկում. ժամանակային ու տարածական, գաղափարական ու արժեքային իմաստներով։ Այսօր, երբ աշխարհը և առանձին տարածաշրջաններ բախվում են բարդ և հաճախ անկանխատեսելի փորձությունների, անորոշությունների, երբ շարունակվում են ուժի միջոցով գերակայության ապահովման նկրտումները, դիվանագիտական ճակատում կանգնած մարտիկի աշխատանքն առավել, քան կենսական է։
Օրվա հրամայականն է մեր պետության շուրջ խաղաղ, անվտանգ և կայուն միջավայրի ձևավորումը, այդ միջավայրում տնտեսական զարգացման հնարավորությունների ապահովումը, միջազգային համագործակցության դրական օրակարգի արդյունավետ առաջ մղումը։
Առաքելության խորը գիտակցում, անմնացորդ նվիրվածություն, անսպառ եռանդ, անսասան կամք և ճկունություն, պրոֆեսիոնալիզմ. այս գործոնների արդյունավետ համադրման պարագայում է միայն հնարավոր հաջողությամբ անցնել այս ճանապարհը։
Այս խորհրդանշական օրվա կապակցությամբ շնորհավորում եմ և երախտիքս եմ հայտնում ՀՀ բոլոր դիվանագետներին անձնվեր ծառայության համար։ Վստահ եմ` միասին անպայման հաջողելու ենք։
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»։
16:45 02.07.2025
Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Բազմակողմ առևտրային համակարգի պահպանում և գիտության, տեխնոլոգիաների ու նորարարության ներուժի օգտագործում» խորագրով քննարկմանըՀուլիսի 2-ին Սևիլիայում՝ Զարգացմանն ուղղված չորրորդ միջազգային համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Բազմակողմ առևտրային համակարգի պահպանում և գիտության, տեխնոլոգիաների ու նորարարության ներուժի օգտագործում» խորագրով քննարկմանը։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկաների ուշադրությունն է հրավիրել միջազգային առևտրային համակարգի առջև ծառացած մարտահրավերներին` ընդգծելով դրանց բացասական ազդեցությունը հատկապես դեպի ծով […] ...
16:37 02.07.2025
Մարդու առևանգում և ֆիզիկական ներգործություն. քրեական ոստիկանները ձերբակալել են երկու անձիՀունիսի 28-ին 46-ամյա մի կին Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում տվել է հաղորդում, որ նախորդ օրը` ուշ երեկոյան, մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտայում իրեն և ամուսնուն են մոտեցել երկու ծանոթ և երկու անծանոթ անձինք, գումարային հարցերի շուրջ վիճաբանել ամուսնու հետ, մեկը նաև հարվածել է ամուսնուն: Որոշ ժամանակ անց ամուսինը նստել է մեքենան և նրանց հետ մեկնել […] ...
16:32 02.07.2025
Վարչապետն ընդունել է «Տրաֆիգուրա» ընկերության նախագահ Ջերեմի ՈւեյրինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Տրաֆիգուրա» ընկերության նախագահ Ջերեմի Ուեյրին: Զրուցակիցները քննարկել են հանքարդյունաբերության ոլորտում համագործակցությանը և ընկերության կողմից մեր երկրում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններին վերաբերող հարցեր: Ջերեմի Ուեյրը մանրամասներ է ներկայացրել աշխարհի տարբեր երկրներում «Տիաֆիգուրա» ընկերության գործունեության վերաբերյալ և ընդգծել իրենց շահագրգռվածությունը՝ Հայաստանում ևս ծրագրեր իրականացնելու գործում: Վարչապետ Փաշինյանը կարևորել է երկխոսության և քննարկումների […] ...
16:30 02.07.2025
Բարսեղյանի գոլը «Բանսկա Բիստրիցայի» դեմ խաղումՍլովակիայի չեմպիոն Բրատիսլավայի «Սլովանն» ընկերական խաղում 4-1 հաշվով հաղթել է «Բանսկա Բիստրիցային»։ «Սլովանից» երկրորդ խաղակեսին մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը: 52-րդ րոպեին հայ ֆուտբոլիստը գեղեցիկ գրոհից հետո գրավել է մրցակցի դարպասը։ «Սլովանը» հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հուլիսի 8-ին՝ լեհական «Վիսլայի» հետ։ ...
16:21 02.07.2025
Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 25-ից հուլիսի 1-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 25-ից հուլիսի 1-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ հունիսի 26-ին, 28-ին, 29-ին և 30-ին, ◾️ Նոր Նորքում՝ հունիսի 29-ին և 30-ին, ◾️ Շենգավիթում՝ հունիսի 28-ին և 30-ին, ◾️ Արաբկիրում՝ հունիսի 30-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ […] ...
16:13 02.07.2025
Վրաերթի ենթարկված 8-ամյա տղան հիվանդանոցում մահացել էՀուլիսի 1-ին՝ ժամը 12․30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Երևան-Մեղրի ճանապարհի 137-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և վրաերթի ենթարկել 8-ամյա Արեն Ե.-ին, որը հիվանդանոցում մահացել է: Կատարվում է նախաքննություն։ ...