17:54 04.03.2025
Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին մեկ տարի ժամանակահատվածի համար տրվում է 9 միավոր: Շատ հաճախ, հատկապես, որպես ձեռնարկատիրական գործունեություն, ուղեւորափոխադրմամբ եւ բեռնափոխադրմամբ զբաղվող վարորդներին տրված 9 միավորը չի բավականացնում, ինչը հանգեցնում է առավել ծանր սոցիալական խնդիրների: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը: Պատգամավորներ Ալեն Սիմոնյանի, Ռուբեն Ռուբինյանի եւ Արմեն Խաչատրյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ մարտի 4-ի հերթական նիստում:
Ներքին գործերի նախարարությունից ստացված վիճակագրական տվյալների համաձայն՝ 2020 թվականից մինչեւ 2024 թվականի մայիսի 31-ը 14.365 վարորդի տուգանային միավորները լրանալու հիմքով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցվել է, իսկ նույն տարում կրկնակի կասեցմամբ վարելու իրավունքից զրկվել է 628 անձ:
Առաջարկվող փոփոխությամբ տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձին մեկ տարվա համար հատկացվում է 13 միավոր: Մանրամասն ներկայացելով առաջարկվող փոփոխությունները՝ Արմեն Խաչատրյանը նշել է, որ վարորդին մեկ տարի ժամկետով տրվող միավորների ավելացումը կթեթեւացնի վարորդների սոցիալական բեռը:
Հիմնական զեկուցողի խոսքով իրավախախտումների համար սահմանված վարչական տույժերը համարժեք չեն դրանց հանրային վնասակարությանը: Ըստ նրա՝ տուգանային միավորի առաջարկվող խստացումները վերաբերում են այնպիսի վարչական իրավախախտումների, որոնց պարագայում իրավախախտման կատարումն ակնհայտորեն չունի սոցիալական համատեքստ, այլ՝ պայմանավորված է մարգինալ վարքագծի շարժառիթներով: Վարչական իրավախախտումների համար տուգանային միավորների խստացումը կընդգծի պետության հասցեական մոտեցումը, կկանխի ռիսկերը, կնպաստի տուգանային միավորների նպատակային կիրառմանը, որը կհանգեցնի ճանապարհային պատահարների նվազման:
Արմեն Խաչատրյանը տեղեկացրել է, որ 2024 թվականին հաշվառվել է 4814 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 333 մարդ, վիրավորվել՝ 6116-ը:
Նախագիծն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի 2025 թվականի մայիսի 1-ից:
Հիմնական զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ անդրադառնալով ապակիների լուսաթափանցելիության կանոնների խախտմանը, ամրագոտիները չամրակապելու, հեռախոսից օգտվելու, բաժանարար գոտին հատելու, հանդիպակաց երթեւեկության գոտի դուրս գալու, ոչ սթափ վիճակում վարելու դեպքերում սահմանվող տուգանքներին:
Հարակից զեկուցող, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանը ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ:
Հարակից զեկուցող, ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումը՝ նշելով, որ նախաձեռնությունը ծնվել է պետություն-քաղաքացի երկխոսության արդյունքում: Նախագիծը մշակելու ընթացքում նախարարությունը սերտ համագործակցել է օրենսդիր մարմնի գործընկերների հետ:
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթում նշել է, որ օրենսդրական նախաձեռնության գաղափարն առաջացել է վարորդների խնդրանքով: ԱԺ նախագահի խոսքով ազդանշանների հարցը եւս պետք է կանոնակարգվի՝ առաջարկելով խստացնել եւ համակարգված լուծում տալ:
Ելույթներում պատգամավորները կարեւորել են նախագծի ընդունումը` ընդգծելով, որ ոլորտն ուսումնասիրելու եւ համակարգված լուծում տալու անհրաժեշտություն կա:
Եզրափակիչ ելույթում ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալն անդրադարձել է պատգամավորների հնչեցրած հարցերին, դիտարկումներին: Նա նշել է, որ տեսահսկման համակարգի զարգացումը բավականաչափ կօգնի տվյալները հավաքագրելու հարցում:
Եզրափակիչ ելույթներում հիմնական եւ հարակից զեկուցողները եւս անդրադարձել են հնչեցրած հարցադրումներին:
15:40 05.05.2025
Առաջարկվում է խստացնել թմրամիջոցների ապօրինի շրջանառության դրսեւորում հանդիսացող որոշ հանցագործությունների համար քրեական պատասխանատվությունըԹմրամիջոցների ապօրինի շրջանառությունն այսօր լուրջ խնդիր է ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում: Պատիժը պետք է լինի հնարավորինս խիստ, որպեսզի կանխենք այն աճը, որն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում ունենք: Ես իմ ձեռքի տակ ունեմ թմրաշրջանառության ապօրինի շրջանառության ծավալները: Հինգ տարվա ընթացքում՝ 2018-2023 թվականներին, բազմապատիկ աճել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության ծավալները: Խնդրի լուծման […] ...
15:34 05.05.2025
ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքովՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է ծառայողական լիազորություններն օգտագործելով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։ Արմեն Դանիելյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Արմեն Դանիելյանն ապրիլի 30-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ազատվել էր զբաղեցրած պաշտոնից։ Արմեն Դանիելյանը ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնում նշանակվել […] ...
15:31 05.05.2025
Երկրաշարժ Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանինՂրղզստանի և Տաջիկստանի սահմանին 4.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Ղրղզստանի սեյսմոլոգիայի ինստիտուտը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Տաջիկստանում ՝ Ղրղզստանի հետ սահմանի մոտ։ «Ղրղզստանի Հանրապետության բնակավայրերում՝ Կարա-Թեյթ, Քարամիկ, Շիբե գյուղերում, երկրաշարժի ուժգնությունը կազմել է մոտ 3 բալ», – նշվում է հաղորդագրության մեջ։ Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության նախնական տվյալների համաձայն՝ Ղրղզստանում ցնցումների հետևանքով լուրջ […] ...
15:25 05.05.2025
Եվրահանձնաժողովը կներկայացնի Ռուսաստանից գազի ներմուծումը դադարեցնելու ծրագիրըԵվրոպական հանձնաժողովը մայիսի 6-ին Ստրասբուրգում Եվրախորհրդարան կներկայացնի Ռուսաստանից գազի ներմուծումը դադարեցնելու ծրագիր, Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Ստեֆան դե Քիրսմայքերը։ «Եվրահանձնաժողովի խորհուրդը վաղը կհաստատի Ռուսաստանից գազի ներմուծումից կախվածությունը վերացնելու ծրագիրը։ Եվրոպական հանձնաժողովը այս ծրագիրը կներկայացնի Ստրասբուրգում մայիսի 6-ին կայանալիք Եվրախորհրդարանի նստաշրջանում», – ասել է նա։ Ավելի վաղ Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին, հայտնել […] ...
15:17 05.05.2025
Նախորդ շաբաթվա ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է ապրիլի 28-ից մայիսի 4-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը։ Շաբաթվա ընթացքում շարունակվել է մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Հովտային շրջաններում շարունակվել է պտուղների պտղի ձևավորումը և բանջարանոցային մշակաբույսերի սածիլման աշխատանքները։ Նախալեռնային շրջաններում սկսվել է պտղատուների պտուղների ձևավորումը, կատարվել է եգիպտացորենի և լոբու ցանք։ Լեռնային շրջաններում աշնանացան ցորենը շարունակվել է գտնվել ցողունակալման, տեղ-տեղ՝ […] ...
15:11 05.05.2025
Շիրակի պարեկների պայքարը թմրամոլության դեմ. ձերբակալվածի մեքենայում «ՊՎՊ» տեսակի թմրամիջոց կարՇիրակի մարզի պարեկները մայիսի 3-ի գիշերը՝ ժամը 3.30-ին, Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկի խճուղում, ապօրինի թմրամիջոց պահելու և պատրաստելու կասկածանքով, ձերբակալել և Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժին են տարել «Մերսեդես» մակնիշի մեքենայի 27-ամյա վարորդին և 22-ամյա ուղևորին, իսկ «Մերսեդեսը», որի նստատեղի տեսանելի հատվածում կար սպիտակ փոշենման զանգված, տեղում վերցվել է պահպանության: Ուղևորի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մոխրացած […] ...