«ՀՀ-ում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում» ծրագրի շրջանակներում կամավորների վերապատրաստումները շարունակվում են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+24.09 oC

«ՀՀ-ում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում» ծրագրի շրջանակներում կամավորների վերապատրաստումները շարունակվում են

22:25 04.03.2025

Հայաստանի Հանրապետության մարզերում բնակչության պաշտպանության համակարգերի կամավոր կարողությունների միջոցով ամրապնդմանն ուղղված՝ փետրվարի 17-ից 28-ը Ավստրիական Կարմիր խաչի ընկերության հետ իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում» (VOLFIRE) ծրագրի շրջանակներում ՆԳՆ փրկարար ծառայության Խաչիկի, Շիկահողի, Մարտիրոսի, Արագածի, Երվանդաշատի, Մեծ Պարնու, Տեղի և Մեղրաձորի կամավորական հրշեջ-փրկարարական հենակետերի 43 կամավորների համար կազմակերպվել և անց են կացվել վերապատրաստման դասընթացներ։

Ավստրիական զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող (VOLFIRE) ծրագիրը շարունակում է հսկայածավալ աշխատանք կատարել հանրապետությունում կամավորական փրկարարական շարժման զարգացման ուղղությամբ։ Առաջարկելով մեխանիզմներ, տրամադրելով անհրաժեշտ ռեսուրսներ, տալով խորհուրդներ ու փոխանցելով լավագույն փորձի օրինակներ, որոնք ուղեկցում են կամավորներին՝ այս ծրագիրը մեծապես նպաստում է նրանց պատրաստակամության բարձրացմանը՝ արտակարգ իրավիճակներում առաջին արձագանքման ապահովման համար։

Վերապատրաստման դասընթացները մեկնարկեցին Լուսակերտի ուսումնական բազայում՝ տեսական և գործնական փուլերով:

Դասընթացի կազմակերպիչների և դասընթացավարների շարքերում էին ծրագրի շրջանակներում վերապատրաստողների վերապատրաստման դասընթացներին մասնակցած փրկարարական ծառայողները, ՓԾ հոգեբանական աջակցության բաժնի փրկարարական ծառայողները, ՃԿՊԱ դասախոսները, Հայկական Կարմիր խաչի ընկերության ներկայացուցիչները, ծրագրում ներգրավված փորձագետները, ինչպես նաև Ֆրանսիայից ժամանած հրահանգիչները։ Դասընթացավարների համար շատ կարևոր էր ծրագրի նշանակությունը և դրա ազդեցությունը մասնակիցների հետագա մասնագիտական զարգացման և նպատակամետ գործունեության ապահովման համար։

Վերապատրաստումների ընթացքում ուսուցանվողներին ներկայացվեցին «Անտառային և բնության մեջ հրդեհների», «Գործառնական կառավարման», «Ազդարարման համակարգման», «Կառուցվածքային և գործառնական հրդեհների», «Տեխնոլոգիական և բնական ռիսկերի», «Առաջին օգնության», «Հոգեբանական առաջին օգնության» վերաբերյալ տեսական գիտելիքներ: Ֆրանսիացի մասնագետները կամավորներին փոխանցեցին իրենց փորձը, ներկայացրեցին հրդեհաշիջման տեխնիկաների հնարավորությունները և հարցուպատասխանի միջոցով մասնակիցներին հետաքրքրող խնդիրներին տրվեցին լուծումներ։ Հաջորդիվ կամավորները ծանոթացան գործնական մոդուլներին՝ արդեն վարժանքների և տակտիկական պարապմունքների տեսքով՝ հետևելով անվտանգության կանոններին։

Ավարտին տեղի ունեցավ արդյունքների ամփոփում, վերապատրաստման մասնակիցների հավաստագրում։

ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի կողմից պատվոգրերի են արժանացել նաև Ֆրանսիայից ժամանած հրահանգիչները։

Այս վերապատրաստման դասընթացները նպատակ ունեն երկարաժամկետ ազդեցություն ունենալ ՀՀ բոլոր մարզերում կամավորական հրշեջ-փրկարարական ուժերի զարգացման վրա՝ ապահովելով անհատական պատրաստականության բարձրացում և արդյունավետ արձագանքման համակարգի ձևավորում։

Հիշեցնենք, որ 2026 թվականի օգոստոսին իր ավարտին հասնող այս ծրագրի շրջանակներում նախատեսվում է կազմակերպել մոտ 250 կամավոր հրշեջ-փրկարարների ուսուցում, սիմուլյացիոն վարժանքների անցկացում և ապահովել համայնքներին հրշեջ տեխնիկայով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 30.06.2025

SHANTNEWS

Հուսով եմ` Տոպուրիայի հաջորդ մրցակիցը կլինի Ծառուկյանը․ Վարդանյան

19:54 30.06.2025

Հուսով եմ` Տոպուրիայի հաջորդ մրցակիցը կլինի Ծառուկյանը․ Վարդանյան

Հայ մարտիկ Էդուարդ Վարդանյանը հույս ունի, որ UFC-ի թեթև քաշային կարգի նոր չեմպիոն Իլյա Տոպուրիայի հաջորդ մրցակիցը կլինի Արման Ծառուկյանը։ Այս մասին հաղորդում է Mma.metaratings.ru-ն: «Ես սպասում էի այդքան արագ նոկաուտ։ Իլյան, հավանաբար, UFC-ի գլխավոր նոկաուտիստն է։ Հուսով եմ, որ նրա հաջորդ մրցակիցը կլինի Արման Ծառուկյանը։ Չնայած ընդհանուր առմամբ անհասկանալի է, թե ինչպես է Փիմբլեթը […] ...

Արդյունավետ քաղպաշտպանությունը՝ օրակարգային․ երկփուլ ուսումնավարժանք Լոռու մարզում

19:46 30.06.2025

Արդյունավետ քաղպաշտպանությունը՝ օրակարգային․ երկփուլ ուսումնավարժանք Լոռու մարզում

Հունիսի 27-ին Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն այցելել է Լոռու մարզային փրկարարական վարչություն։ Այցի շրջանակում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որին ներկա էին մարզային վարչությունների ղեկավար կազմն ու ստորաբաժանումների պատասխանատուները։ Նախարարի տեղակալը ներկայացրել է Փրկարար ծառայության առաջնահերթությունները, վեր է հանել առկա խնդիրները՝ դրանց արդյունավետ լուծման ուղղությամբ տալով կոնկրետ հանձնարարություններ։ Ծառայության որակի լավարկման նպատակով […] ...

Վարչապետը միջազգային գիտաժողովի շրջանակում ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը

19:42 30.06.2025

Վարչապետը միջազգային գիտաժողովի շրջանակում ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ամերիկյան համալսարանում Հանրային հարցերի բարոյագիտական կենտրոնի միջազգային գիտաժողովի շրջանակում ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը: Երկրի ղեկավարը նաև պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերել են բանախոսությամբ ներկայացված թեզերին, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին և դրանց լուծման ուղղությամբ ՀՀ Կառավարության քայլերին ու տեսլականին: Գիտաժողովի ընթացքում քննարկվել են ժամանակակից աշխարհում ազգային ինքնության դերին, նշանակությանը և […] ...

Երեք տասնամյակ տևած հակամարտությունից հետո մենք պետք է վստահություն կառուցենք. Սարգիս Խանդանյան

19:38 30.06.2025

Երեք տասնամյակ տևած հակամարտությունից հետո մենք պետք է վստահություն կառուցենք. Սարգիս Խանդանյան

ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ 32-րդ տարեկան նստաշրջանի քաղաքական եւ անվտանգային հարցերի հանձնաժողովի նիստում: «Պարո՛ն նախագահ, կցանկանայի իմ երախտագիտությունը հայտնել Ձեզ գերազանց աշխատանքի, զեկույցի պատրաստման եւ բանաձեւի նախագծման համար: Այն բավականին օբյեկտիվորեն է արտացոլում ԵԱՀԿ տարածաշրջանում առկա աշխարհաքաղաքական եւ անվտանգային […] ...

Կրթության ոլորտի բարեփոխումներն այլընտրանք չունեն. Ժաննա Անդրեասյան

19:30 30.06.2025

Կրթության ոլորտի բարեփոխումներն այլընտրանք չունեն. Ժաննա Անդրեասյան

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի մասնաճյուղում մասնակցել է Հայ մշակութային և գիտական ընկերակցության (ASOF) ամենամյա չորրորդ ամենամյա համաժողովին՝ ներկայացնելով Հայաստանում կրթության ոլորտի բարեփոխումները: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով ներկաներին, կարևորել է նմանօրինակ հարթակների ձևավորումը՝ կրթական համակարգում առկա խնդիրների բարձրաձայնման, տարբեր տեսակետների փոխանակման և համագործակցության խթանման առումով։ Նախարարը նշել է, որ Հայաստանի կրթական […] ...

BACK_TO_TOP