Լուկաշենկո. Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում հակամարտությունները կավարտվեն 2025 թվականին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+27.09 oC

Լուկաշենկո. Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում հակամարտությունները կավարտվեն 2025 թվականին

08:30 05.03.2025

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում հակամարտությունները կավարտվեն այս տարի։

«Ուկրաինան շատ փոքր է, որպեսզի կործանի աշխարհը, որտեղ մենք բոլորս ապրում ենք՝ ԱՄՆ-ը, Չինաստանը, Ռուսաստանը և Ուկրաինան, ուստի, մենք պետք է ավարտենք Ուկրաինայի հետ։ Ավելի հեշտ կլինի վերջ տալ Մերձավոր Արևելքին, եթե դա ցանկանան ամերիկացիները, ինձ թվում է, որ այս տարի մենք կլուծենք այդ խնդիրները»,- մեջբերում է Բելտա գործակալությունը Լուկաշենկոյի հայտարարությունները ամերիկացի բլոգեր Մարիո Նաուֆալի հետ հարցազրույցից։

Լուկաշենկոն լավատեսորեն է գնահատել նաև Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի աշխատանքը՝ նշելով Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում հակամարտությունը դադարեցնելու նրա ցանկությունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին

16:03 30.06.2025

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 30-ին ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանն ու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր: Կարեւորվել են Հարավային Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում խաղաղությունն ու կայունությունը ...

Ջերմաստիճանի կտրուկ բարձրացում  Եվրոպա մայրցամաքի մեծ մասում

15:59 30.06.2025

Ջերմաստիճանի կտրուկ բարձրացում Եվրոպա մայրցամաքի մեծ մասում

Անցյալ շաբաթվա վերջին ջերմաստիճանի կտրուկ բարձրացում է արձանագրվել Եվրոպա մայրցամաքի մեծ մասում և շատ երկրների իշխանություններ արտակարգ նախազգուշացումներ են տվել, քանի որ ջերմաստիճանը շարունակում է բարձրանալ և կարող է նոր ռեկորդներ սահմանել ։Իսպանիայի պետական ​​օդերևութաբանական գործակալությունը հայտնել է, որ շաբաթ օրը երկրի հարավ-արևմուտքում գտնվող  Էլ Գրանադո քաղաքում ջերմաստիճանը հասել է 46 աստիճան Ցելսիուսի։ Պորտուգալիայի, Իտալիայի […] ...

Իրանն ի վիճակի կլինի վերսկսել հարստացված ուրանի արտադրությունը մի քանի ամսվա ընթացքում,

15:28 30.06.2025

Իրանն ի վիճակի կլինի վերսկսել հարստացված ուրանի արտադրությունը մի քանի ամսվա ընթացքում,

Իրանն ի վիճակի կլինի վերսկսել հարստացված ուրանի արտադրությունը մի քանի ամսվա ընթացքում, չնայած ԱՄՆ-ի և Իսրայելի վերջերս իրականացրած օդային հարվածների հետևանքով իր միջուկային օբյեկտներում պատճառված զգալի վնասին։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսին։ «Նրանց կարողություններն առկա են»,- ասել է Գրոսին CBS News-ին տված հարցազրույցում։   նա նշել է, որ Ֆորդոյի, […] ...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները

15:26 30.06.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները, եթե Թեհրանը խաղաղ քաղաքականություն վարի։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված  բացառիկ հարցազրույցում։  ԱՄՆ նախագահի խոսքով՝ Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը «շատ կարևոր կլինի»։ Միևնույն ժամանակ, Թրամփը փաստացի խոստովանել է, որ Իրանն ունի գաղտնի միջուկային օբյեկտ։«Մենք գիտեինք, որ Իրանն ունի բազմաթիվ միջուկային օբյեկտներ, […] ...

Ադրբեջանի Միլի մեջլիսի առաջին փոխնախագահ Ալի Ախմեդովի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 23-րդ նիստին

15:16 30.06.2025

Ադրբեջանի Միլի մեջլիսի առաջին փոխնախագահ Ալի Ախմեդովի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 23-րդ նիստին

Ադրբեջանի Միլի մեջլիսի առաջին փոխնախագահ Ալի Ախմեդովի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 23-րդ նիստին, ի նշան բողոքի, հայտնել են Ադրբեջանից ։ Նախօրեին ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Եկատերինբուրգում հատուկ գործողություն էր իրականացրել , որի ընթացքում երկու ադրբեջանցի սպանվել էր, մի քանիսը՝ ձերբակալվել։ Զոհերը կասկածվում էին 2001 թվականին տեղի ունեցած սպանությանն առնչություն […] ...

Եկատերինբուրգում տեղի ունեցած իրադարձությունները չպետք է Բաքվի կողմից նմանատիպ դեմարշների պատճառ դառնան.Պեսկով

15:11 30.06.2025

Եկատերինբուրգում տեղի ունեցած իրադարձությունները չպետք է Բաքվի կողմից նմանատիպ դեմարշների պատճառ դառնան.Պեսկով

«Եկատերինբուրգում տեղի ունեցած իրադարձությունները չպետք է Բաքվի կողմից նմանատիպ դեմարշների պատճառ դառնան», – այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Բաքվի կողմից ռուսական մշակութային միջոցառումների չեղարկումը։ «Մենք կարծում ենք, որ կատարվող ամեն ինչ առնչություն ունի իրավապահների գործողությունների հետ և չի կարող ու չպետք է նման արձագանքի պատճառ դառնար», – նշել […] ...

BACK_TO_TOP