Ինչպե՞ս Հայաստան ժամանակավոր ներմուծել ԵԱՏՄ անդամ այլ երկրում գրանցված ավտոմեքենան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+21.09 oC

Ինչպե՞ս Հայաստան ժամանակավոր ներմուծել ԵԱՏՄ անդամ այլ երկրում գրանցված ավտոմեքենան

11:22 06.03.2025

Եթե անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները գրանցված են ԵԱՏՄ անդամ այլ պետության տարածքում, ապա այդ տրանսպորտային միջոցները Հայաստան ներմուծելիս չեն հայտարարագրվում։
Հարց 𝟮
​​​​Ինչպե՞ս ժամանակավոր ներմուծել երրորդ երկրում գրանցված ավտոմեքենան
ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետությունում, այսինքն երրորդ երկրում գրանցված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցը ԵԱՏՄ մաքսային տարածք, այս դեպքում՝ Հայաստանի Հանրապետություն ժամանակավոր ներմուծելիս, պետք է պարտադիր լրացնել և մաքսային մարմնին ներկայացնել ուղևորային մաքսային հայտարարագիր։ Ընդ որում, հայտարարագրման պահանջը վերաբերում է թե՛ ԵԱՏՄ անդամ պետությունների, թե՛ օտարերկրյա ֆիզիկական անձանց։
Հարց 𝟯
Ի՞նչ ժամկետով է թույլատրվում անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծումը Հայաստան
Երրորդ երկրում գրանցված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներն ինչպես օտարերկրյա, այնպես էլ ԵԱՏՄ ֆիզիկական անձինք ԵԱՏՄ մաքսային տարածք, այս դեպքում՝ Հայաստան, կարող են ժամանակավոր ներմուծել ոչ ավելի, քան 1 տարի ժամկետով:
Հարց 𝟰
Ովքե՞ր են համարվում ԵԱՏՄ ֆիզիկական անձինք, իսկ ովքեր՝ օտարերկրյա ֆիզիական անձինք
Անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներ ներմուծողներին օրենսդրությունը տարանջատում է ոչ թե Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա քաղաքացիություն ունենալու, այլ ԵԱՏՄ անձ կամ օտարերկրյա անձ լինելու հանգամանքով։
Եթե ֆիզիկական անձը ԵԱՏՄ մաքսային տարածքում, այս դեպքում՝ Հայաստանում ունի մշտական բնակության վայր, ապա համարվում է ԵԱՏՄ անձ։ Իսկ, եթե ֆիզիկական անձը ԵԱՏՄ-ում, այդ թվում՝ Հայաստանում չունի մշտական բնակության վայր, ապա անկախ ՀՀ քաղաքացիություն ունենալու կամ չունենալու հանգամանքից, տվյալ ֆիզիկական անձը համարվում է օտարերկրյա անձ։
Օրինակ, եթե Դուք ՀՀ քաղաքացի եք, բայց բնակվում եք ՌԴ-ում, ապա անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներ ներմուծելիս Դուք համարվում եք ԵԱՏՄ անձ, իսկ, եթե ՀՀ քաղաքացի եք, բայց ունեք մշտական բնակություն Վրաստանում, ապա համարվում եք օտարերկրյա անձ։ Մեկ այլ օրինակով, եթե օտարերկրյա քաղաքացի եք (չունեք ՀՀ քաղաքացիություն), բայց Հայաստանում ունեք մշտական բնակություն, ապա համարվում եք ԵԱՏՄ անձ։
Հարց 𝟱
Ի՞նչ պարտավորություններ են առաջանում անձնական օգտագործման ավտոմեքենաները ժամանակավոր ներմուծելիս
Եթե երրորդ երկրում գրանցված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները Հայաստան ներմուծում եք ժամանակավոր, այսինքն ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով, ապա դրանց ներմուծման համար առաջանում է մաքսատուրքերի և հարկերի վճարման պարտավորության ապահովման պարտադիր պահանջ, ընդ որում, միայն դրամական միջոցների տեսքով։
Հարց 𝟲
Ի՞նչ է դրամական ապահովումը
Դրամական ապահովումը ենթադրում է ֆիզիկական անձի կողմից ժամանակավորապես ներմուծված տրանսպորտային միջոցի գծով միասնական դրույքաչափով վճարման ենթակա մաքսատուրքերի և հարկերի փոխանցում (ներմուծման պահին) պետական բյուջեի 900008000755 գանձապետական հաշվին։ Ժամանակավոր ներմուծման համար սահմանված ժամկետում ավտոմեքենան վերաարտահանվելու դեպքում գումարը կվերադարձվի՝ քաղաքացու դիմումի հիման վրա:
Հարց 𝟳
Ի՞նչ պետք է անեն ԵԱՏՄ անձինք ավտոմեքենան ժամանակավոր ներմուծելիս
Հայաստանի կամ ԵԱՏՄ անդամ այլ երկրների ֆիզիկական անձինք՝ երրորդ երկրում գրանցված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները Հայաստան ժամանակավոր ներմուծելիս բոլոր դեպքերում, այսինքն և՛ առաջին, և հաջորդող տրանսպորտային միջոցների ներմուծման ժամանակ, պետք է ներկայացնեն մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորությունների կատարման դրամական ապահովում։
Հարց 𝟴
Ի՞նչ պետք է անեն օտարերկրյա անձինք ավտոմեքենան ժամանակավոր ներմուծելիս
Օտարերկրյա ֆիզիկական անձինք՝ երրորդ երկրում գրանցված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներն առաջին անգամ Հայաստան ժամանակավոր ներմուծելիս չունեն մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորությունների դրամական ապահովման պարտադիր պահանջ։
Դրամական ապահովման պահանջը կառաջանա միայն այն դեպքում, երբ նախկինում Հայաստան ժամանակավոր ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները դեռ չարտահանած՝ Հայաստան են ներմուծում երկրորդ և հաջորդ տրանսպորտային միջոցները։ Ի դեպ, օտարերկրյա անձը նման պարտավորություն կունենա նաև մշտական բնակության նպատակով Հայաստան ժամանելու դեպքում։
Հարց 𝟵
Ո՞վ կարող է տիրապետել և օգտագործել ժամանակավոր ներմուծված ավտոմեքենան
Ժամանակավոր ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցը ՀՀ սահմանը հատելու պահից գտնվում է մաքսային հսկողության ներքո և Հայաստանում պետք է գտնվի հայտարարատուի (ներմուծողի) փաստացի տիրապետման և օգտագործման տակ։ Այսինքն, ժամանակավոր ներմուծված ավտոմեքենան չի կարող փոխանցվել այլ անձի, բացառությամբ՝ օրենսդրությամբ սահմանված դեպքերի:
Օրինակ, եթե Դուք օտարերկրյա անձ եք և անձնական օգտագործման նպատակով Հայաստան ժամանակավոր ներմուծում եք երրորդ երկրում գրանցված ավտոմեքենան, ապա այն շահագործման նպատակով չեք կարող հանձնել այլ անձանց, այդ թվում` Հայաստանում մշտական բնակության վայր ունեցող քաղաքացիներին, և լքել երկիրը` այդպիսով շրջանցելով վճարումն ապահովելու պահանջը:
Մեկ այլ օրինակով, եթե Դուք ունեք մշտական բնակություն Վրաստանում և անձնական օգտագործման նպատակով Հայաստան ժամանակավոր ներմուծում եք երրորդ երկրում գրանցված ավտոմեքենան, ապա շահագործման նպատակով չեք կարող այն հանձնել Հայաստանում մշտական բնակության վայր ունեցող քաղաքացուն և լքել երկիրը` այդպիսով շրջանցելով վճարումն ապահովելու պահանջը:
Հարց 𝟭𝟬
Ի՞նչ պատասխանատվություն է սահմանված օրենքը խախտելու դեպքում
Ֆիզիկական անձանց կողմից մաքսային հսկողության ներքո գտնվող ժամանակավոր ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներն առանց մաքսային մարմնի գրավոր թույլտվության այլ անձանց հանձնելն առաջացնում է տուգանք` այդ տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի 20 տոկոսի չափով:
Հարց 𝟭𝟭
Արդյո՞ք ավտոմեքենաների ժամանակավոր ներմուծման դեպքում առաջանում է բնապահպանական հարկ
Հայաստանի Հանրապետությունում չգրանցված և ՀՀ մուտք գործող անձնական օգտագործման ավտոտրանսպորտային միջոցներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման դիմաց` յուրաքանչյուր մուտքի համար, գանձվում է բնապահպանական հարկ՝ համապատասխան դրույքաչափերով։
Հարց 𝟭𝟮
Արդյո՞ք ժամանակավոր ներմուծման դեպքում պետք է ունենալ ԱՊՊԱ պայմանագիր
Այո, ցանկացած տրանսպորտային միջոց՝ վարելու միջոցով Հայաստան տեղափոխելիս հարկավոր է կնքել ԱՊՊԱ պայմանագիր: Հիշեք, առանց ԱՊՊԱ պայմանագրի վարելու համար սահմանված է տուգանք՝ 100 հազար դրամի չափով։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավար կազմը պաշտոնանկ է արվել

00:05 30.06.2025

Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավար կազմը պաշտոնանկ է արվել

Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնանկ է արել մրցավարական կոմիտեի (CTA) ղեկավար կազմին, հայտնում է El Partidazo de COPE-ն: Հեռացվածների ցանկում են կոմիտեի նախագահ Լուիս Մեդինա Կանտալյեխոն, նրա տեղակալ Անտոնիո Ռուբինոս Պերեսը, VAR բաժնի ղեկավար Կառլոս Կլոս Գոմեսն ու 3 փոխնախագահները: Նոր ղեկավար կազմը հայտնի կդառնա հաջորդ շաբաթ: ...

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարները կլինեն թուրքական կաբինետի թեմաներից մեկը

23:59 29.06.2025

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարները կլինեն թուրքական կաբինետի թեմաներից մեկը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 30-ին կանցկացնի կառավարության նիստ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկի ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլի հեռանկարները, հաղորդում է A haber հեռուստաալիքը։ Հանդիպման ներքին օրակարգի հիմնական թեմաներից մեկը, ինչպես սպասվում է, կլինեն երկրի տարբեր շրջաններում անտառային հրդեհները: Պատասխանատու նախարարները Էրդողանին կզեկուցեն ստեղծված իրավիճակի և ձեռնարկված միջոցառումների մասին: Կառավարությունը նաև կքննարկի […] ...

ՀՀ-ում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն․ Անդրանիկ Շամիլյան

23:45 29.06.2025

ՀՀ-ում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն․ Անդրանիկ Շամիլյան

Հանրապետությունում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն. հարցազրույց ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան ծառայության գծով փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանի հետ: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։   ...

Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկինը՝ Սպերցյանի մասին

23:30 29.06.2025

Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկինը՝ Սպերցյանի մասին

Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դմիտրի Բուլիկինը РБ Спорт-ի հետ զրույցում կիսվել է իր կարծիքով «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին։ «Կարծում եմ, որ Սպերցյանը չափազանց երկար մնաց ՌՊԼ-ում: Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ: Հավանաբար, «Կրասնոդարում» նրան խնդրել են մնալ՝ թիմի չեմպիոնության համար: Ստացվեց գեղեցիկ պատմություն: Հիմա նա պետք է լքի ակումբը: […] ...

Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումը

23:18 29.06.2025

Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումը

Իրանի իշխանությունները մինչև հունիսի 30-ը երկարաձգել են երկրի հյուսիսում, արևմուտքում և հարավում ներքին և միջազգային չվերթների արգելքը, հայտարարել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մաջիդ Ախվանը։ «Երկրի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև վաղը ժամը 14:00-ը (Մոսկվայի ժամանակով 13:30-ին)», – ասել է նա, մեջբերում է Mehr գործակալությունը։ ...

Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները

23:00 29.06.2025

Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները՝ պայմանով, որ Թեհրանը խաղաղ քաղաքականություն վարի։ «Եթե նրանք կարողանան խաղաղ լինել և ցույց տալ մեզ, որ այլևս վնաս չեն հասցնելու, ես կվերացնեմ պատժամիջոցները», – ասել է նա։ Նախագահն ասել է նաև, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը «մեծ նշանակություն կունենա»։ NBC […] ...

BACK_TO_TOP