01:34 11.03.2025
«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը հպարտությամբ հայտնում է, որ հիմնադրամի կրթաթոշակառու, երիտասարդ դաշնակահար Էդուարդ Գևորգյանը, տպավորելով իր հմտություններով ու տաղանդով, բացառիկ հրավեր է ստացել՝ ներկայացնելու Հայաստանը միջազգային հանրահայտ Berliner Klavierfesttage բեռլինյան դաշնամուրային փառատոնին:
Որպես տաղանդավոր պատանի երաժիշտ՝ Էդուարդ Գրոգյանը արաժանցել է 2900 եվրոյին համարժեք ամբողջական կրթաթոշակի Berliner Klavierfesttage-ի կողմից՝ փառատոնային միջոցառումներին մասնակցելու նպատակով:
Մարտի 3-10-ը Բեռլինի Արվեստի Համալսարանում անցկացվող այս հեղինակավոր միջոցառումը կնշանարվորվի մարտի 10-ին աշխարհի լավագույն համերգասրահներցի մեկում՝ Berliner Philharmoniker-ում կայանալիք մեծ գալա համերգով, որտեղ Էդուարդ Գևորգյանը ելույթ կունենան միջազգային հանդիսատեսի առջև:
Այս տարվա փառատոնը համախմբում է երիտասարդ դաշնակահարների աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում՝ Չինաստանից, Իսրայելից, Գերմանիայից, Կանադայից, Իտալիայից, Չեխիայից և Սերբիայից: Փառատոնի ծրագիրը ներառում է վարպետության դասեր, սեմինարներ, համերգներ և միջազգային կարիերայի ցանց, որոնք նախատեսված են երիտասարդ երաժիշտներին առաջնորդելու դեպի հաջողակ միջազգային կարիերա և նրանց ներկայացնելու համաշխարհային երաժշտական հանրությանը:
Հիմնադրամի կրթաթոշակառու Էդուարդ Գևորգյանի մասնակցությունը այս նշանավոր միջոցառմանը ոչ միայն արտացոլում է նրա բացառիկ երաժշտական տաղանդը, այլ նաև նշանակալի իրադարձություն է Հայաստանի համար՝ ցուցադրելով հայ տաղանդը համաշխարհային բեմում:
Էդուարդի մասնակցությունը հպարտության պահ է «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի համար, քանի որ արդեն 3 տարի հանդիսանալով Հիմնադրամի կրթաթոշաակառու և մասնակցելով Հիմնադրամի կրթական ծրագրերին, վարպետության դասերին և համերգներին՝ նա էլ ավելի է կարատելագործել իր տաղանդն ու հմտությունները: Այսօր նրա մասնակցությունը նաև վկայում է Հիմնադրամի նվիրվածությունը պատանի տաղանդներին աջակցելուն և ավելի է ընդգծում Հիմնադրամի աճող ազդեցությունը Հայաստանում դասական երաժշտության և մշակութային ժառանգության ապագայի ձևավորման և միջազգային ասպարեզում հայ երաժիշտների առաջխաղացման գործում:
Berliner Klavierfesttage-ը համախմբում է աշխարհի ամենավառ երիտասարդ դաշնակահարներին՝ խթանելով մի միջավայր, որտեղ և՛ զարգացող տաղանդները, և՛ կայացած արվեստագետները փոխանակում են մտքերը, ոգեշնչում միմյանց և կիսում իրենց երաժշտությունը աշխարհի հետ:
21:55 27.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...
21:50 27.06.2025
Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչՎահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...
21:43 27.06.2025
Պուտինը ավարտել է իր այցը ԲելառուսՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...
21:37 27.06.2025
Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...
21:30 27.06.2025
Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...