16:52 22.09.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան գրառմամբ ազդարարել է, որ նախագահելու է ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստը, որը վերաբերելու է Իրանին և անցկացվելու է հաջորդ շաբաթ։ Կանոնադրության համաձայն՝ եթե Անվտանգության խորհրդում քննարկում են որևէ կոնկրետ երկրի հարց, ապա նիստին պետք է ներկա լինի նաև այդ երկրի ներկայացուցիչը։
I will Chair the United Nations Security Council meeting on Iran next week!
— Donald J. Trump (@realDonaldTrump) September 21, 2018
Սա հավանական է դարձնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի դեմ առ դեմ հանդիպումը այս նիստի ընթացքում, քանի որ Ռոհանին մեկնելու է Նյու Յորք՝ ՄԱԿ-ի հերթական նստաշրջանին մասնակցելու համար։
Մինչ այս ամերիկյան կողմի հայտարարությունների համաձայն՝ նախատեսված էր քննարկել միջուկային զենքի չտարածման հարցը։ Եթե Իրանի հարցը քննարկվելու է այդ շրջանակներում, ապա քննարկվելու է իրանի միջուկային ծրագիրը։
Խնդիրն այն է, որ միջուկային ռազմական ծրագիրը Իրանում կարող է վերականգնվել, եթե իրանական կողմը հրաժարվի գերտերությունների հետ միջուկային հարցով պայմանավորվածությունից։ Միացյալ Նահանգներն արդեն դուրս է եկել այդ համաձայնությունից, իսկ Իրանում հայտարարել են, որ կմնան այնքան, քանի դեռ իրենց շահավետ է այդ գործարքը պահպանելը։
21:34 30.06.2025
Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...
21:29 30.06.2025
Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդանԿոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...
21:22 30.06.2025
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...
21:13 30.06.2025
Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետԿանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...
21:06 30.06.2025
ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ ՓաշինյանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...