14:52 15.03.2025
Մարտի 14-ին Արտաշատ քաղաքում՝ Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, տեղի է ունեցել Հայաստանում Ֆրանկոֆոնիայի ավանդական երկամսյակի մեկնարկի հանդիսավոր միջոցառումը, որի շրջանակներում ցուցադրվել է «Մանուշյան…» թատերական ներկայացումը: Միջոցառումը կազմակերպվել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության և կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարության համատեղ նախաձեռնությամբ:
Միջոցառման բացման արարողությանը ելույթներով հանդես են եկել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Հայաստանում ֆրանկոֆոն պետությունների դեսպանների խմբի նախագահ, ՀՀ-ում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցը:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր ելույթում նշել է, որ Հայաստանի ամբողջ տարածքում, ձևավորված երկարամյա ավանդույթի համաձայն, տեղի են ունենալու հարյուրավոր միջոցառումներ՝ Հայաստանի ֆրանկոֆոն դերակատարների, պետական գերատեսչությունների և Հայաստանում հավատարմագրված ֆրանկոֆոն պետությունների դեսպանությունների մասնակցությամբ: ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ երկամսյակի մեկնարկն Արտաշատում իրականացնելու հանգամանքը խորհրդանշական է և վկայում է Հայաստանի մարզերում ֆրանսախոսության տարածման մասին:
Ռոբերտ Աբիսողոմոնյանը շեշտել է, որ Ֆրանկոֆոնիայի օրերի այս բացառիկ տոնն այն միջմշակութային կապի ուժն է, որը միավորում է Հայաստանը ֆրանսախոս միջազգային հանրության հետ՝ երկխոսության, խաղաղության և ստեղծագործ զարգացման արժեքների շուրջ։ Այդ ճանապարհի տրամաբանական շարունակությունն են լինելու Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերը, որոնք հյուրընկալելու է Հայաստանը 2027թ. ամռանը՝ մեկ վայրում համախմբելով ամբողջ ֆրանսախոս աշխարհի երիտասարդությանը:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում նաև անդրադարձել է օրվա գլխավոր մշակութային իրադարձությանը՝ «Մանուշյան…» ներկայացմանը, որը նվիրված է ֆրանսիական դիմադրության հերոս Միսաք Մանուշյանին: ԱԳ նախարարի տեղակալը, մասնավորապես, ընդգծել է. «Միսաք Մանուշյանը՝ լինելով գրականության և խաղաղության մարդ, աննկուն պայքար է մղել հանուն ազատության ու մարդկային արժանապատվության: Նրա սխրանքը պարունակում է համընդհանուր եղբայրության ուղերձ՝ ի ցույց դնելով, որ համընդհանուր արժեքների պաշտպանությունը վեր է ծագումից ու հակամարտություններից, և որ յուրաքանչյուրն իր ներդրումը պետք է ունենա համերաշխության և մարդկային արժանապատվության վրա հիմնված աշխարհի կառուցման գործում»։
21:46 25.06.2025
ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներ21:37 25.06.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր։ Նախարար Միրզոյանը և շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերի […] ...
21:30 25.06.2025
38-ամյա Հրայր Մկոյանն ու ևս 5 ֆուտբոլիստներ հեռացել են «Շիրակից»Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան Հրայր Մկոյանը, սերբ դարպասապահ Դարկո Վուկաշինովիչը, աֆրիկացիներ Մաջիկո Տրաորեն, Մորի Կոնեն, Սեդրիկ Դոն և Ալի Կուլիբալին հեռացել են Գյումրիի «Շիրակից»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ավարտվել է նրանց պայմանագրերի ժամկետը: 38-ամյա Մկոյանն իր հարազատ ակումբ էր վերադարձել 2023 թվականի հուլիսին: Պաշտպանը Գյումրիի թիմում խաղացել էր նաև 2004-2007, 2012-2013, […] ...
21:20 25.06.2025
Էրդողանը հայտարարել է, որ S-400-ի հարցը փակված էԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ չի քննարկել ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգը, սակայն նրա հետ խոսել է F-35 ինքնաթիռների մասին։ «Մենք Թրամփի հետ մեր հանդիպման ժամանակ չենք քննարկել S-400-ը։ Այն մեր օրակարգում չէր։ Եվ այս հարցն արդեն փակված է, հարցը որոշված է։ Մենք քննարկել ենք F-35-ի հարցը», […] ...
21:10 25.06.2025
Ադրբեջանի թշնամական քաղաքականությունը, Հայաստանի հետ կապված, նոր թափ է ստանում․ Արաքս Փաշայան«Հեռանկարն» այսօր հեռավար զրուցել է արաբագետ Արաքս Փաշայանի հետ։ Անդրադարձ է եղել Իրան-Իսրայել կոֆլիկտի վերջին զարգացումներին և մեր՝ ավելի նեղ տարածաշրջանում դրանց հնարավոր ազդեցություններին։ Իրան-Իսրայել գլոբալ կոնֆլիկտի այս փուլը ավարտվա՞ծ կարող ենք համարել, թե՞ սա ընդամենը հրադադար է, որը չի բացառում նոր հարձակումները։ Հետագա զարգացումների ո՞ր սցենարն է ավելի հավանական։ Այս թեմաներից է խոսել արաբագետը, […] ...
20:58 25.06.2025
Սպերցյանը «Մանչեսթեր Յունայթեդի», ՊՍԺ-ի, «Ատալանտայի», «Բրենթֆորդի» և «Այաքսի» ուշադրության կենտրոնում էՀայաստանի ազգային հավաքականի ու «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հայտնվել է եվրոպական մի շարք թոփ ակումբների ուշադրության կենտրոնում, գրել է Tutto Atalanta-ն՝ հղում կատարելով L’Eco di Bergamo-ին։ 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։ Այստեղ Սպերցյանին դիտարկում են որպես թիմի ավագ Բրունու Ֆեռնանդեշին փոխարինող։ Պորտուգալացի ֆուտբոլիստը, չնայած մերժել է կարիերան Սաուդյան Արաբիայում շարունակելու առաջարկը, ամառային տրանսֆերային […] ...
20:48 25.06.2025
ԱՄՆ-ը կքննարկի Ուկրաինային լրացուցիչ ՀՕՊ համակարգերի մատակարարման հարցըՄիացյալ Նահանգները կքննարկի Կիևի իշխանություններին լրացուցիչ ՀՕՊ համակարգեր, մասնավորապես՝ Patriot, մատակարարելու հնարավորությունը, սակայն այդ համակարգերն անհրաժեշտ են հենց Վաշինգտոնին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո Հաագայում կայացած մամուլի ասուլիսում։ «Կիևի իշխանությունները ուզում են հակահրթիռային համակարգեր, Patriot համալիրներ, մենք կուսումնասիրենք, թե արդյոք կարող ենք դրանցից մի քանիսը տրամադրել։ Գիտեք, դրանք չափազանց […] ...