19:05 22.09.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզկենտրոնում սեպտեմբերի 22-ին հանդիպեց բնակիչների հետ: Նա նշեց, որ տպավորված է 84-ամյա Քնարիկ Մնացականյանի և նրա 90-ամյա ամուսնու հետ հանդիպմամբ: Վերջիններս 7 000 մ խաղողի այգի ունեն և արդեն քանի տարի այդ այգուց ռեկորդային՝ 25 տոննա բերք են ստանում և մթերում:
«Ես նրան հարցնում եմ` Քնարիկ մայրիկ, բա ո՞վ է օգնում ձեզ, ասում է` աշխատողներ ունենք, կազմակերպում ենք, ընդունում ենք աշխատանքի, այգին մշակում են: Վերջում պարզվեց, որ տարվա ընթացքում 84-ամյա Քնարիկ Մնացականյանը և 90-ամյա ամուսինը 20 աշխատատեղ են ապահովում: Մի գործարան, որ 20 աշխատատեղ բացելու է լինում, էլ Կառավարություն են դիմում, արտոնություններ են ուզում, շնորհակալություն են ուզում: Այս կինը և ամուսինը նույն խնդիրներն ունեն, ինչպես բոլորը` ջրի, պարարտանյութի, բերքահավաքի, մոլախոտի, ամեն պրոբլեմ, բայց էս կնոջ հետ կանգնած զրուցում եմ ու նա չի ասում` գիտես ինչ, վարչապետ ես, այս պրոբլեմը լուծիր: Ես նրա հայացքի մեջ կարդում եմ հետևյալը` «դու ով ես, որ իմ պրոբլեմը լուծես, ես ինքս իմ պրոբլեմը կլուծեմ» »,- ասաց նա:
Վարչապետը հայտնեց, որ ի դեմս Քնարիկ Մնացականյանի` գտել է մի շատ կարևոր դաշնակցի, որը չի պատրաստվում սպասել, որ ինչ-որ մեկն իր պրոբլեմը կլուծի, չի էլ պատրաստվում նստել տանը: Նրա խոսքով՝ այստեղ խնդիրը փողը չէ, այլ ինքնագնահատականը է, աշխատանքից հաճույքը, բերկրանքը ստանալը: Փաշինյանը հայտարարեց` ապագա Հայաստանի, նոր Հայաստանի դաշնակից է համարում բոլոր այն մարդկանց, ովքեր աշխատանքը համարում են մարդկային ամենաբարձր առաքինությունը, ովքեր չեն սպասում` մեկը իրենց ողորմություն կտա, այլ գիտեն` կարող են վեր կենալ, իրենց բարիքը ստեղծել իրենց աշխատանքով, կազմակերպչական ընդունակությամբ: Վարչապետն ընդգծեց՝ Հայաստանը մի երկիր է, որտեղ կարող են 20 աշխատատեղ ստեղծել` առանց գովազդելու, առանց պատվոգրերի, առանց մեդալների:
«Ես հավատում եմ, որ դուք հզոր եք, որ ուզեք, սարեր շուռ կտաք, դա է կարևոր: ՀՀ քաղաքացին ձեռք պարզող չի, որ ասի` ինձ կես կիլո բրինձ տվեք, հինգ հատիկ լավաշ, 5 հազար դրամ, որ գնամ, ձեր օգտին քվեարկեմ: ՀՀ քաղաքացին ձեռք տվող քաղաքացի է, որ ընկածին օգնի: Մենք պետք է իրար բարձրացնենք, սա է ամենակարևոր փոփոխությունը: Մեր երկրում պետք է ամենաբարձրը գնահատվի աշխատող, բարիք ստեղծող մարդը, շեշտը դրվի կրթության, աշխատանքի վրա: Աշխատելն ամոթ չէ, ժողովուրդ, չաշխատելն է ամոթ»,- նշեց Փաշինյանը:
Վարչապետն Արտաշատում հայտարարեց, որ հունվարի 1-ից կենսաթոշակի նվազագույն չափն ավելացվելու է և հավասարեցվելու է նվազագույն սպառողական զամբյուղին: Նա ընդգծեց` նվազագույն թոշակն ավելանալու է, որ մարդն իր սննդի հարցը կարողանա լուծել:
«Այսօր մեր կառավարությունը այդ հարցն է լուծում ձեզ համար: Հունվարի 1-ից 18 հազար դրամ կենսաթոշակը կդառնա 25 հազար դրամ»,- ասաց նա:
11:04 01.07.2025
Շվեյցարացի պատգամավորներն ԱՄՆ Կոնգրեսում կներկայացնեն ԼՂ-ից տեղահանված հայերի վերադարձի ուղղությամբ ջանքերըՇվեյցարացի խորհրդարանականներ Էրիխ Ֆոնտոբելը և Լուկաս Ռեյմանը Միացյալ Նահանգների Կոնգրեսի անդամներին և աշխատակազմին կտեղեկացնեն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի՝ իրենց հայրենիք արժանապատիվ և անվտանգ վերադարձն ապահովելու ուղղությամբ ձեռնարկվող շարունակական ջանքերի մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ամերիկայի հայ դատի գրասենյակը (ANCA)՝ մանրամասնելով, որ շվեյցարացի պատգամավորների ճեպազրույցն ԱՄՆ Կոնգրեսում կկայանա հուլիսի 8-ին։ Ճեպազրույցին կմասնակցեն նաև […] ...
21:34 30.06.2025
Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...
21:29 30.06.2025
Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդանԿոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...
21:22 30.06.2025
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...
21:13 30.06.2025
Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետԿանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...