20:42 21.03.2025
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մարտի 21-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրել է նախարարության 2024 թվականի կատարողականի հաշվետվությունը՝ ընդգծելով, որ 2024 թվականին ավարտվեցին Ներքին գործերի նախարարության ձևավորման աշխատանքները։
Ներկայացնելով արձանագրված արդյունքները՝ Արփինե Սարգսյանն անդրադարձել է բարեփոխումների ընթացքին ու լավարկված աշխատանքներին։
Ոստիկանության ոլորտում իրականացված միջոցառումների շրջանակում ՆԳ նախարարը փաստել է, որ Պարեկային ծառայությունը շարունակել է ժամանակակից մոդելով աշխատանքը գրանցելով տպավորիչ արդյունքներ ոչ միայն վարչական իրավախախտումների, այլև հասարակական կարգի պահպանության և հանցագործությունների բացահայտման ուղղությամբ:
«2024 թ. ընթացքում պարեկների կողմից կամ նրանց մասնակցությամբ բացահայտվել է 3691 հանցագործության դեպք»,- նշել է Արփինե Սարգսյանը:
Նա ընդգծել է, որ 2025 թվականին խնդիրը պետք է լինի ձեռքբերումներն ամրապնդելն ու զարգացման հաջորդ փուլին հետամուտ լինելը՝ վերապատրաստումների միջոցով լավարկելով ծառայողների գիտելիքները։
Հաշվետու շրջանում գործարկվել են Քրեական և Համայնքային ոստիկանությունները ֆունկցիոնալ նոր բաշխվածությամբ:
«Քրեական ոստիկանության դեպքում իրականացվել է բաց ընդունելություն, և քաղաքացիական անձինք ևս կարողացել են ընդունելության մաս կազմել, ինչը նոր, թարմ շունչ հաղորդելու տրամաբանություն ուներ իր մեջ»,-ասել է նախարարը։
Համայնքային ոստիկանության մասով շրջանառության է դրվել օրենսդրական նախաձեռնություն, որի ընդունման արդյունքում Համայնքային ոստիկանության դեպքում ևս կգործի բաց մրցութային ընթացակարգ, կհանվի նաև ոստիկանությունում ծառայության անցնելու համար թույլատրելի վերին տարիքային շեմը։
Ազգային ժողովի հետ համագործակցության շրջանակում ընդունվել է «Ոստիկանության գվարդիայի մասին» նոր օրենքը, որը հասարակական կարգի և անվտանգության ապահովման տեսանկյունից երաշխավորում է նոր ստանդարտներ, այդ թվում՝ ուժային միջոցների գործադրման մասով։
2024 թվականին կատարվել է մեծ աշխատանք՝ կանանց ներկայացվածությունը Ոստիկանության համակարգում թիրախային շեմին հասցնելու նպատակով։
2024 թվականին արձանագրվել է գրանցված հանցագործությունների նվազում` 434-ով կամ 1,1 տոկոսով:
2023 թվականի համեմատ 299-ով նվազել են նաև ճանապարհատրանսպորտային պատահարները․ զոհերի թիվը նվազել է 45-ով, վիրավորներինը՝ 421-ով։
roadpolice.am կայքում գրանցվել և էլեկտրոնային ծանուցման արդյունքում 20 տոկոս պակաս վճարելու խրախուսական նորմից օգտվելու հնարավորություն է ունեցել շուրջ 90 000 վարորդ։ 15 օրվա ընթացքում տուգանքը վճարելու դեպքում 30 տոկոս նվազեցումից օգտվել է 403 490 քաղաքացի։
2024 թվականի ընթացքում Միգրացիայի և քաղաքացիության ոլորտում Արփինե Սարգսյանը կարևորել է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության գործընթացի գործնական փուլի մեկնարկը:
«Եվրոպական կողմը գնահատում է մինչ այս պահը Հայաստանի կառավարության ձեռնարկած բոլոր միջոցառումներն այն բոլոր ուղղություններով, որոնք պետք է հիմք հանդիսանան Եվրոպական Միության հետ վիզաների ազատականացման երկխոսությունը տրամաբանական ավարտին հասցնելու համար»,-ընդգծել է նախարարը։
Որպես նախարարության ենթակա առանձին պետական մարմին՝ ավարտվել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ձևավորումը։
Բիոմետրիկ համակարգի ներդրման մասով հայտարարվել է մրցույթ. կան որակավորված հայտատուներ, որոնց ներկայացրած առաջարկների հիման վրա արդյունքներն ամփոփման փուլում են։
Ներդրվել է շրջիկ ծառայությունը. նախարարության աշխատակիցներն այցելել են մարզեր և հանրային ծառայություններ մատուցել քաղաքացիներին։
Աղետների ռիսկի կառավարման ոլորտում 2024 թվականին Լոռու և Տավուշի մարզերում կատարվել է հետաղետային կարիքների գնահատում։
«Սա դիտարկել ենք որպես քաղած դաս և հնարավորություն, թե ինչպիսի ինստիտուցիոնալ լուծումներ պետք է տրվեն, որպեսզի աղետների ռիսկի կառավարումը առավել արդյունավետ լինի, և մենք ոչ թե կենտրոնանանք միայն Փրկարար ծառայության աշխատանքի վրա, այլ նախապես ճիշտ գնահատենք աղետային ռիսկը և հասկանանք, թե ինչ քայլեր պետք է արվեն հնարավոր վնասները նվազագույնի հասցնելու համար»,- նշել է Արփինե Սարգսյանը։
Կատարված աշխատանքի և լայնածավալ իրազեկման միջոցառումների արդյունքում անտառային հրդեհների թիվը նվազել է 41 տոկոսով։
Սևանա լճի այն լողափերում, որտեղ Փրկարար ծառայությունն ու ջրային պարեկներն իրականացրել են հերթապահություն, ջրահեղձման դեպքեր չեն արձանագրվել։
Ներքին գործերի նախարարն ընդգծել է՝ 2025 թվականը պետք է լինի Փրկարար ծառայության մոդեռնիզացման տարի։
«Հայեցակարգը պատրաստ է, և հավանության արժանանալու դեպքում կսկսենք բուն իմպլեմենտացման աշխատանքները»-,նշել է նա։
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը պատասխանել է նաև պատգամավորների հարցերին, որոնք, մասնավորապես, վերաբերում էին Ոստիկանության գվարդիային, վերջին օրերին հնչողություն ստացած դեպքին, համակարգում ծառայության անցնելու գործընթացին և այլն:
17:03 18.08.2025
Խաչանովը երկու տարվա ընդմիջումից հետո դարձյալ թոփ-10-ում էՌուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը ATP-ի` օգոստոսի 18-ին թարմացված դասակարգման աղյուսակում բարելավել է դիրքը երեք տեղով և 3240 միավորով 9-րդն է։ Նա դարձել է Ռուսաստանի առաջին համարը։ 29-ամյա թենիսիստը նախորդ անգամ լավագույն տասնյակում եղել էր 2023թ. հունիսի 12-ի թարմացումից հետո։ Խաչանովի կարիերայի լավագույն արդյունքն 8-րդ տեղն է։ Տղամարդկանց մենախաղի դասակարգման աղյուսակի առաջատարը Յանիկ Սիներն […] ...
16:53 18.08.2025
Կանեփ աճեցնող ու թմրանյութ պատրաստող մրգաշատցին ձերբակալվել է․ Արմավիրի համայնքային ոստիկանների բացահայտումըՕգոստոսի 14-ին Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Մրգաշատ գյուղի 48-ամյա բնակիչը տնամերձ հողամասում ցանել և աճեցնում է կանեփի բույսեր, ինչպես նաև դրանցից թմրամիջոց է պատրաստում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում 48-ամյա տղամարդու տնամերձ հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 2 թուփ, 3 ապակե գլանակ՝ լցված չորացված մանրացված կանեփանման զանգվածով և […] ...
16:40 18.08.2025
ԵՄ առաջնորդները Վաշինգտոնում կհանդիպեն Զելենսկու հետ մինչև նրա՝ Թրամփին այցելելըԱՄՆ ժամանած ԵՄ առաջնորդները Վաշինգտոնում կհանդիպեն Վլադիմիր Զելենսկու հետ, նախքան վերջինի՝ Սպիտակ տուն գնալը, որտեղ կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այս մասին լրագրողներին հայտնել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը: «Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և ԵՄ պետությունների ու կառավարությունների ղեկավարները Վաշինգտոնում նախապատրաստական հանդիպում կանցկացնեն Զելենսկու հետ՝ Թրամփին այցելելուց առաջ», – հայտնել է Եվրահանձնաժողովը։ Ավելի […] ...
16:29 18.08.2025
Նարեկ Հովհաննիսյանը հաղթել է պրոֆեսիոնալ առաջին մենամարտումԲռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ Նարեկ Հովհաննիսյանը (65 կգ) պրոֆեսիոնալ ռինգում նորամուտը նշանավորել է հաղթանակով։ Հովհաննիսյանն ԱՄՆ-ի Փլանթ Սիթի քաղաքում կայացած բռնցքամարտի երեկոյի ընթացքում 6-ռաունդանոց մենամարտում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է Քենեթ Սենեին (ԱՄՆ, 4-3)։ 27-ամյա հայ բռնցքամարտիկը 43 մենամարտ է անցկացրել սիրողական բռնցքամարտում։ Նա Հայաստանի հավաքականում վերջին մեդալը նվաճել է հունիսին` դառնալով Վրաստանի Բաթում քաղաքում […] ...
16:20 18.08.2025
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստըՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման և բարելավման, քաղաքային կայուն զարգացման ներդրումային և հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը։ Նիստի ընթացքում ներկայացվել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքները, մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել մի շարք հարցերի, որոնք վերաբերում են Սիսիան-Քաջարան […] ...
16:13 18.08.2025
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի օգոստոսի 11-17-ըՍևանա լճի մակարդակը 2025 թվականի օգոստոսի 11-17-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.56 մ (17.08.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 9 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 17 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի օգոստոսի 11-17-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.735 մլն.մ³, […] ...