14:43 11.04.2018
ԱԺ «Ելք» խմբակցության անդամներ Արարատ Միրզոյանի և Լենա Նազարյանի կողմից այսօր ԱԺ դահլիճում իրականացրած ակցիայից նեղսրտել էր «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, «Ելք» խմբակցության ներկայացուցիչ Մանե Թանդիլյանը: Նիստից հետո խորհրդարանի միջանցքում լրագրողների հետ ունեցած կարճ զրույցի ժամանակ Թանդիլյանը նշել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները դաշինքի մեջ մտնող մյուս երկու կուսակցություններին, ինչպես նաև ԱԺ «Ելք» խմբակցությանը նախապես չեն տեղեկացրել ակցիայի մասին, ինչը, ըստ Թանդիլյանի, «առնվազն գործընկերային պահվածք չէ»:
Նա հրաժարվեց գնահատական տալ ակցիային՝ նշելով, որ այդ մասին կխոսի ապրիլի 17-ից հետո:
Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 11-ին, խորհրդարանի նիստերի դահլիճում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը խորհրդարանի դահլիճում, կոչ անելով միանալ ՀՀԿ վարչապետական ծրագիրը տապալելուն ուղղված իրենց պայքարին, գրպանից հանել ու խորհրդարանի դահլիճում վառել է ծխարձակ գունավոր ֆայեր՝ հայտարարելով, որ վառում է «Ազատության ջահը»: Եվս երկու «ջահերով» նրան է միացել նույն կուսակցության անդամ Լենա Նազարյանը:
Ի դեպ, Նազարյանի ու Միրզոյանի «Ազատության ջահերի» ծխից նեղվել էր նաև «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը, որը փակել էր քիթն ու պահանջում էր բացել դահլիճի դռները օդափոխելու համար: Շարմազանովն առաջարկը չէր ընդունել, վերջում էլ հումորով նկատել էր, որ Միրզոյանն ու Նազարյանը ակցիան իրականացնելու ժամանակ կարծես «Մոսֆիլմի» արձանը լինեին:
12:14 02.08.2025
Թրամփը հրամայել է տեղակայել երկու միջուկային սուզանավ՝ ի պատասխան Մեդվեդևի հայտարարություններիԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, շարունակելով իր վեճը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ, հայտարարել է, որ իր հռետորական սպառնալիքներին ի պատասխան կուղարկի երկու ամերիկյան միջուկային սուզանավ «համապատասխան տարածաշրջաններ»։ Նա չի մանրամասնել, թե որ տարածաշրջանների մասին է խոսքը։ «Հաշվի առնելով Ռուսաստանի նախկին նախագահ, այժմ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից արված խիստ սադրիչ հայտարարությունները, […] ...
12:08 02.08.2025
Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունըՄիջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...
11:47 02.08.2025
Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքումԼոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...
11:30 02.08.2025
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարարՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...