Գեղարքունիքի մարզում կայանված «Nissan»-ում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+27.09 oC

Գեղարքունիքի մարզում կայանված «Nissan»-ում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմին

21:38 26.03.2025

Մարտի 24-ին առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։40-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Գեղարքունիքի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ից դեպի Գոմաձոր թաղամաս տանող հատվածում կայանված ավտոմեքենայում դի կա։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է. Գոմաձոր գյուղի սկզբնամասում՝ ճանապարհի աջակողմյան հատվածում «Nissan» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 32-ամյա Գրիգոր Գ․-ի դին։

Տեղում աշխատել է նաև քննչական կոմիտեի փորձաքրեագետը։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարբեր սցենարային իրավիճակներում կգնահատվեն ոստիկանության ծառայողների գործողությունները. ՆԳ նախարարի տեղակալը մասնակցել է սիմուլյացիոն հրաձգարանի բացմանը

13:15 20.06.2025

Տարբեր սցենարային իրավիճակներում կգնահատվեն ոստիկանության ծառայողների գործողությունները. ՆԳ նախարարի տեղակալը մասնակցել է սիմուլյացիոն հրաձգարանի բացմանը

Հունիսի 17-ին ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը և Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Դեյվիդ Ալենը ՆԳՆ կրթահամալիրում մասնակցել են ժամանակակից սիմուլյացիոն հրաձգարանի բացմանը։ Կարևորելով Հայաստանի և ԱՄՆ-ի իրավապահ մարմինների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը` փոխնախարարը նշել է, որ կրթության գործնական ուսուցման արսենալի արդիականացումն ու վերազինումը ոստիկանության ծառայողների կարողությունների զարգացման երաշխիք են։ Դեյվիդ Ալենը նշել է, որ նորագույն տեխնոլոգիաների […] ...

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

13:07 20.06.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Երևանում հունիսի 20-ի ցերեկը, 24-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 21-23-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ ​​​​​ Մարզերում հունիսի 20-ի ցերեկը, 24-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 21-23-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, […] ...

Գունկոն հեռացել է «Ուրարտուից» և գլխավորել Տուլայի «Արսենալը»

12:59 20.06.2025

Գունկոն հեռացել է «Ուրարտուից» և գլխավորել Տուլայի «Արսենալը»

Դմիտրի Գունկոն լքել է «Ուրարտուի» գլխավոր մարզչի պաշտոնը։ Նա «Ուրարտուն» մարզում էր 2022 թ. հունիսից։ Ակումբը նրա գլխավորությամբ 119 խաղում 66 հաղթանակ է տարել, գրանցել 22 ոչ-ոքի, կրել 31 պարտություն, դարձել Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր։ 49-ամյա մասնագետը այժմ գլխավորել է Տուլայի «Արսենալը»։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որի մանրամասները չեն հաղորդվում։ «Արսենալը» հանդես է գալիս Ռուսաստանի […] ...

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբ

12:51 20.06.2025

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբ

Հունիսի 20-ին՝ ժամը 08:00-09:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։ Տուժածներ չկան: Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Ներքին Հանդի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ ...

Օվերչուկ. Հայաստանի եվրաինտեգրումը խոչընդոտում է նրա համագործակցությունը ԵԱՏՄ-ի հետ

12:47 20.06.2025

Օվերչուկ. Հայաստանի եվրաինտեգրումը խոչընդոտում է նրա համագործակցությունը ԵԱՏՄ-ի հետ

Հայաստանի մերձեցումը Եվրամիության (ԵՄ) երկրների հետ բացասաբար է անդրադառնում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ նրա համագործակցության վրա, Ռուսաստանը ուշադիր հետևում է իրավիճակին և գնահատում ռիսկերը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում (ՍՄՏՀ): «Մենք չենք կարող անտեսել և չմտածել այս հարցերի մասին։ Մենք մտածում ենք այս մասին և գնահատում […] ...

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Թուրքիա

12:40 20.06.2025

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Թուրքիա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա: Ստամբուլի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Բերրիս Էքինջին: Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Երեկոյան կկայանա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: ...

BACK_TO_TOP