Ավտովթարներ, անձի առևանգում. ոստիկանության ամփոփագիր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+24.09 oC

Ավտովթարներ, անձի առևանգում. ոստիկանության ամփոփագիր

14:40 11.04.2018

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 10-ից 11-ը ոստիկանության տարբեր ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 58 դեպք։
Բացահայտվել են յուրացման կամ վատնման 22, մարմնական վնասվածք հասցնելու 19, խարդախության 5, անձնական ունեցվածքի գողության 3, թմրամիջոցի հայտնաբերման 2, անձի առևանգման, բնակարանային գողության, շորթման, խուլիգանության, հարկերից խուսափելու, համակարգչային հանցագործության և ապօրինի ծառահատման 1-ական դեպքեր։ 

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք. հանձնվել է ինքնաշեն 4 ատրճանակ, որսորդական 1 հրացան, 1 նռնակ, գնդացրի 2 արկ և տարբեր տրամաչափի 238 փամփուշտ։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու, խարդախության, անձնական ունեցվածքի գողության 2-ական և բնակարանային գողության 1 դեպք: 

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԿԲ-ի խորհրդի որոշմամբ վերֆինանսավորման տոկոսադրույքը մնացել է անփոփոխ՝ 6.75 %

17:45 17.06.2025

ԿԲ-ի խորհրդի որոշմամբ վերֆինանսավորման տոկոսադրույքը մնացել է անփոփոխ՝ 6.75 %

Այսօր տեղի ունեցած նիստում Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.75 տոկոս: 2025թ.-ի 2-րդ եռամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճն արագացել է՝ մայիսին կազմելով 4.3 տոկոս: Այս մասին ասուլիսին հայտնել է Կենտրոնական բանկի նախագահը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

«Չելսիի» հաղթական մեկնարկը․ ԱԱԱ

17:36 17.06.2025

«Չելսիի» հաղթական մեկնարկը․ ԱԱԱ

ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի հաղթող «Չելսին» սկսել է պայքարն ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնությունում: Էնցո Մարեսկայի թիմը D խմբի առաջին խաղում 2-0 հաշվով հաղթել է ամերիկյան «Լոս Անջելեսին»: Գոլի հեղինակ են դարձել պորտուգալացի Պեդրու Նետուն և արգենտինացի Էնցո Ֆեռնանդեսը: ...

Տանիքում կանեփի բույս աճեցրած տղամարդը ձերբակալվել է

17:28 17.06.2025

Տանիքում կանեփի բույս աճեցրած տղամարդը ձերբակալվել է

Հունիսի 13-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող շենքերից մեկի տանիքում 70-ամյա բնակիչը կանեփի բույսեր է աճեցնում։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից: Նշված հասցե մեկնած օպերատիվ-քննչական խմբերը հայտնաբերել են կանեփի տասնվեց բույս, որոնք առգրավվել են։ 70-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։ Տղամարդը և կազմված […] ...

Թրամփի սպառնալիքները ցույց են տալիս, որ Իսրայելը պարտության շեմին է. ՀՀ-ում Իրանի դեսպան

17:19 17.06.2025

Թրամփի սպառնալիքները ցույց են տալիս, որ Իսրայելը պարտության շեմին է. ՀՀ-ում Իրանի դեսպան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքները Թեհրանի հասցեին վկայում են, որ Իսրայելը պարտության եզրին է: Այս մասին հայտարարեց ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով Իրան-Իսրայել հակամարտությանը: «ԱՄՆ նախագահի սպառնալիքները վկայում են, որ թշնամին պարտության շեմին է, և Թել Ավիվում իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից։ Թրամփն այժմ «մեռած ձիու» վրա է նստած», – ասաց դեսպանը Երևանում հրավիրված […] ...

Խաչանովը և Միքելսենը հաղթանակով են սկսել պայքարը Հալեի ATP-500 կարգի մրցաշարի զուգախաղում

17:11 17.06.2025

Խաչանովը և Միքելսենը հաղթանակով են սկսել պայքարը Հալեի ATP-500 կարգի մրցաշարի զուգախաղում

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը և ամերիկացի Ալեքս Միքելսենը հաղթանակով են սկսել պայքարը Հալեի ATP-500 կարգի մրցաշարի զուգախաղում: Զույգը հաղթել է իտալացիներ Յանիկ Սիներին և Լորենցո Սոնյեգոյին: Խաչանովն ու Միքելսենը քառորդ եզրափակչում կմրցեն Կևին Կրավից/Թիմ Պյաց (Գերմանիա) – Անդրե Գորանսոն (Շվեդիա)/Սեմ Վերբեկ (Նիդերլանդներ) զույգի հաղթողի դեմ: ...

Նիկոլ Փաշինյանն ու Ալեքսանդր Թիմանը քննարկել են Հայաստանի և ԱՄՀ-ի համագործակցությամբ իրականացվող ծրագրերին վերաբերող հարցեր

17:01 17.06.2025

Նիկոլ Փաշինյանն ու Ալեքսանդր Թիմանը քննարկել են Հայաստանի և ԱՄՀ-ի համագործակցությամբ իրականացվող ծրագրերին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Ալեքսանդր Թիմանին: Վարչապետը շնորհավորել է պարոն Թիմանին պաշտոնը ստանձնելու առիթով և կարևորել ԱՄՀ-ի հետ համագործակցությունը՝ ի նպաստ մեր երկրում տնտեսության զարգացման և կայունության ապահովման: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ԱՄՀ-ի համագործակցությամբ իրականացվող ծրագրերին վերաբերող հարցեր և անդրադարձ կատարել հետագա քայլերին: Մտքեր են փոխանակվել […] ...

BACK_TO_TOP