ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը ուսումնասիրել է քաղպաշտպանության և ԱԻ կառավարման ոլորտում ֆրանսիական փորձը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+24.09 oC

ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը ուսումնասիրել է քաղպաշտպանության և ԱԻ կառավարման ոլորտում ֆրանսիական փորձը

12:45 01.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
Մարտի 23-ից 29-ը Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայում էր: Այցի նպատակն էր քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում փորձի փոխանակումը և համագործակցության ընդլայնումը։
Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի ՆԳՆ Քաղաքացիական պաշտպանության և ճգնաժամային կառավարման գլխավոր տնօրինության (DGSCGC) ներկայացուցիչների, ինչպես նաև տարբեր քաղաքներում գործող հրշեջ-փրկարարական և արտակարգ իրավիճակների կառավարման ստորաբաժանումների ղեկավարների հետ։
Հարավ-արևելյան գոտու միջգերատեսչական գլխավոր վարչակազմում կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են Ֆրանսիայում Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների ծառայությունների ընդհանուր կազմակերպման սկզբունքներն ու առաքելությունները, ինչպես նաև Ֆրանսիայի ՆԳՆ կառուցվածքը։ ՆԳ նախարարի տեղակալը հանդիպել է նաև Ֆրանսիայի հրշեջների ազգային ֆեդերացիայի նախագահ, ավագ կամավոր հրշեջ, փոխգնդապետ Ժան-Պոլ Բոսլանդի, ինչպես նաև Անսի, Գրենոբլ և Վալանս քաղաքների վարչական հրշեջ-փրկարարական ծառայությունների ներկայացուցիչների հետ։
Հանդիպումների ընթացքում ուսումնասիրվել է կամավորական հրշեջ-փրկարարական ջոկատների փորձը, ինչպես նաև ներդրված ծառայությունների և անձնակազմի կառավարման մեխանիզմները՝ Հայաստանում կամավորական համակարգի զարգացման նպատակով։ Միաժամանակ, անդրադարձ է կատարվել ճգնաժամային կառավարման և հաղորդակցման մեխանիզմներին, սպառնացող աղետների ռիսկերին և դրանց արձագանքման միջոցառումներին, արտակարգ իրավիճակների կառավարման գործողությունների շղթային, հրշեջ-փրկարարական օպերատիվ կենտրոնների աշխատանքի կազմակերպմանը։
Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև Ֆրանսիայի հրշեջ սպաների ազգային ակադեմիայի (ENSOSP) ղեկավար կազմի հետ, ծանոթացել մոդուլային սրահներին, հրշեջ-փրկարարների և կամավորների վերապատրաստման գործընթացին։ Այցելել են նաև գերատեսչական և քաղաքային հրշեջ-փրկարարական ծառայության գլխավոր շտաբ, ինչպես նաև սիմուլյացիոն կենտրոններ, մասնագիտական ուսումնական հաստատություններ։ Մի շարք քննարկումներ տեղի են ունեցել ուսուցման նորարարական մեթոդների, ճգնաժամային կառավարման, INSARAG ՔՈՓ թիմերի և շինարարական ռիսկերի կառավարման վերապատրաստման գործընթացների վերաբերյալ։
Այցի ավարտին պատվիրակության անդամները եղել են ջրափրկարարական ջոկատում, տեղում ուսումնասիրել տեխնիկական հագեցվածությունը, հետևել ջրափրկարարական աշխատանքների կազմակերպման և անօդաչու թռչող սարքերով հետախուզական աշխատանքների իրականացման ընթացքին։
Փորձի փոխանակման շրջանակում նման միջոցառումները նպաստում են ոչ միայն երկու երկրների համապատասխան ծառայությունների միջև կապերի ամրապնդմանը, այլև՝ Հայաստանում արտակարգ իրավիճակների կառավարման համակարգի զարգացմանը, արդիականացմանը և միջազգային լավագույն փորձի կիրառմանը։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուսաստանը և Կուբան նշել են դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնման 65-ամյակը

15:18 04.05.2025

Ռուսաստանը և Կուբան նշել են դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնման 65-ամյակը

Հավանայի Հեղափոխության պալատում Ռուսաստանի և Կուբայի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնման 65-ամյակին նվիրված արարողություն է կայացել Կարիբյան ավազանի երկրի ողջ բարձրագույն ղեկավարության մասնակցությամբ, հայտնում է Կուբայում Ռուսաստանի դեսպանությունը։ «Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի մեր գործընկերների շարքում Կուբան առանձնահատուկ տեղ է զբաղեցնում՝ այն մեր առանցքային դաշնակիցն է տարածաշրջանում։ Չնայած հակառակորդների ճնշմանը՝ Հավանան աջակցում է մեզ ներկայիս անհանգիստ […] ...

Երկրաշարժ է տեղի ունեցել Նյու Մեքսիկո նահանգում

15:00 04.05.2025

Երկրաշարժ է տեղի ունեցել Նյու Մեքսիկո նահանգում

5,3 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Նյու Մեքսիկո նահանգի հարավում, հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS): Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Մոսկվայի ժամանակով 04:47-ին Ուայթս Սիթի քաղաքից 57 կիլոմետր հարավ ընկած հեռավորության վրա: Աղբյուրը գտնվել է 6,3 կիլոմետր խորության վրա։ Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ...

SpaceX-ի Տեխասի բազան կդառնա անկախ քաղաք

14:40 04.05.2025

SpaceX-ի Տեխասի բազան կդառնա անկախ քաղաք

Texas Starbase բազան, որտեղ տեղակայված է ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկի SpaceX ընկերության շտաբը, կդառնա անկախ քաղաք, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով քվեարկության նախնական արդյունքները։ Ավելի վաղ Տեխաս նահանգի Քեմերոն շրջանի պաշտոնյաները հաստատել են մայիսի 3-ին կայանալիք հանրային քվեարկությունը Starbase-ը նոր քաղաքի վերածելու հնարավորության վերաբերյալ: Ըստ ABC-ի՝ տեղի ավելի քան 70 բնակիչ անցած դեկտեմբերին ստորագրել է՝ խնդրելով […] ...

Բրիտանիայում ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով հինգ մարդ է ձերբակալվել

14:20 04.05.2025

Բրիտանիայում ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով հինգ մարդ է ձերբակալվել

Բրիտանիայում ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով հինգ մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ չորս իրանցի, հայտնել է Լոնդոնի ոստիկանությունը։ «Ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանումը նախաձեռնողական հետաքննության շրջանակում ձերբակալել է հինգ մարդու՝ ահաբեկչական հանցագործությունների կասկածանքով։ Բոլոր հինգ տղամարդիկ ձերբակալվել են ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով։ Տղամարդկանցից չորսը իրանցիներ են»,- ասվում է մայրաքաղաքի ոստիկանության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ հաստատվում է հինգերորդ […] ...

Բեռլինում գերմանացի ռեփերի համերգի ժամանակ տուժել է 13 մարդ

14:00 04.05.2025

Բեռլինում գերմանացի ռեփերի համերգի ժամանակ տուժել է 13 մարդ

Բեռլինում գերմանացի ռեփեր Սամրայի անվճար համերգի ժամանակ տուժել է 13 մարդ, որոնցից չորսը ծանր վիճակում են, հայտնում է NTV-ն՝ վկայակոչելով հրշեջներին։ «Բեռլինի ռեփեր Սամրայի՝ Նոյկյոլն թաղամասում համերգի ժամանակ 13 մարդ վիրավորվել է, որոնցից չորսը ծանր վիճակում են», – ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ՝ վկայակոչելով հրշեջ ծառայությանը։ Ծառայության ներկայացուցչի խոսքով՝ համերգին անհայտ անձը արցունքաբեր գազ է […] ...

Երեւանի եւ Հայաստանի մի շարք մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները հյուրընկալվել են Ազգային ժողովում

13:45 04.05.2025

Երեւանի եւ Հայաստանի մի շարք մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները հյուրընկալվել են Ազգային ժողովում

Երեւանի եւ Հայաստանի մի շարք մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներն այս շաբաթ հյուրընկալվել են Ազգային ժողովում: «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի սաներին ընդունել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։ Պատգամավորը հանդիպել է նաեւ Երեւանի Սերո Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների հետ:Այս մասին ահյտնում են ԱԺ-ից։ «Խորհրդարանական Լիլիթ Ստեփանյանը հանդիպել է լսողության խանգարումներ […] ...

BACK_TO_TOP