14:38 02.04.2025
Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կանաչ գյուղատնտեսություն նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրի շրջանակում Ասիական զարգացման գործակալության և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ համատեղ Երևանում մեկնարկել է Կանաչ գյուղատնտեսության միջազգային երկօրյա կոնֆերանսը: Բացման արարողությանը մասնակցել և ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:
Ընդգծելով, որ գյուղատնտեսական ուղղությամբ կրթության կազմակերպումը ոլորտի զարգացման առաջնային նախադրյալներից է և համարվում է ՀՀ կառավարության առաջնահերթություններից մեկը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է. «Կանաչ գյուղատնտեսության զարգացման համատեքստում կրթության ոլորտում իրականացվող ծրագրերն ու համապատասխան մասնագետների պատրաստումն իսկապես առանցքային նշանակություն ունեն»:
Անդրադառնալով հանրակրթության ոլորտում իրականացվող ծրագրերին՝ Արաքսիա Սվաջյանը նշել է՝ Պարենի համաշխարհային կազմակերպության հետ համագործակցությամբ ՀՀ բոլոր մարզերում ներդրվել է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը, որի շրջանակում մի շարք դպրոցներում ստեղծվել են նաև ինտենսիվ այգիներ, ջերմատներ: Դպրոցների այգիներում և ջերմատներում աշակերտները հնարավորություն ունեն ուսումնասիրելու ժամանակակից գյուղատնտեսությունը, իսկ դպրոցները՝ ունենալու գյուղատնտեսական տարբեր ուղղություններով խմբակներ, ինչը կարևոր է հատկապես մասնագիտական կողմնորոշման տեսանկյունից:
«Խմբակի ակայությունը կարևոր նախադրյալ է դպրոցականներին ուղղորդելու առումով, որպեսզի նրանք հետագայում ընտրեն գյուղատնտեսական մասնագիտություններ»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:
Անդրադառնալով նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը տեղեկացրել է՝ 2 տարի է՝ ինչ քոլեջներում գյուղատնտեսական մասնագիտությունները պետության կողմից ճանաչվել են գերակա, և այդ ուղղություններով սովորող ուսանողները 50 հազար դրամ կրթաթոշակ են ստանում: Արաքսիա Սվաջյանի փոխանցմամբ՝ պետությունը ուշադրության կենտրոնում է պահում առաջնահերթ մասնագիտություններով ընդունելության գրավչության բարձրացման և առավել պահանջարկ ունեցող աշխատատեղերի համալրման խնդիրը՝ ձեռնարկելով համապատասխան քայլեր, որոնցից մեկն էլ վերը նշված կրթաթոշակների հատկացումն է:
«Այս տարվա ընդունելության ցուցանիշների վրա սա արդեն իսկ իր ազդեցությունն ունեցել է: Նաև այլ մեխանիզմների միջոցով ենք փորձում առավել շահեկան պայմաններ առաջարկել այն ուսանողներին, որոնք գյուղատնտեսության ոլորտի մասնագիտություններ կընտրեն: Հուսով եմ՝ մի քանի տարվա ընթացքում այս նպատակային ծրագրերն իրենց արդյունքը կտան: Վստահ եմ՝ կունենանք բավարար թվով ուսանողներ, որոնք համալրելու են առկա բացն ու լրացնելու են այն մասնագետների ցանկը, որոնք իրապես կարողանալու են վարել կանաչ գյուղատնտեսություն»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը հավելել է, որ բարձրագույն կրթության ոլորտում ևս կրթաթոշակի տրամադրման նոր մոտեցումներ են սահմանված: Մասնավորապես՝ այս ուսումնական տարվանից Հայաստանի ագրարային համալսարանի՝ պետության համար առաջնահերթ մասնագիտություններով սովորող ուսանողներն ամսական 70 հազար դրամ կրթաթոշակ ստանալու հնարավորություն ունեն:
Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը, ԵՄ «Կանաչ գյուղատնտեսություն նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրի ղեկավար Պասկալ Բոկկերսը, այլ ներկայացուցիչներ Եվրոպական միությունից և Ասիական զարգացման գործակալությունից:
Միջազգային կոնֆերանսի շրջանակում Հայաստան են ժամանել գիտնականներ, հետազոտողներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ, գյուղատնտեսներ, ֆերմերներ, արտադրողներ աշխարհի տարբեր երկրներից: Համաժողովի առանցքում կանաչ գյուղատնտեսությունն է՝ որպես Հայաստանում կայուն զարգացման խթան:
23:59 25.05.2025
Նախաձեռնություն՝ տարեցների համար. նրանք մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացներիԵրևանը բոլորի քաղաքն է։ Կարևոր է, որ յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ տարիքից, ունենա ակտիվ, ստեղծագործ և իմաստալից առօրյա։ Տարեցների աշխույժ ժամանցն ապահովելու նպատակով «Արժանավայել ծերություն» տարեցների շահերի պաշտպանություն ՀԿ-ն նախաձեռնել է մի ծրագիր, որի ընթացքում մեծահասակները մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացների: Նախագծին աջակցում է Կենտրոն վարչական շրջանը: Մանրամասները՝ քաղաքապետարանի տեսանյութում: ...
23:34 25.05.2025
Երեք ֆուտբոլիստ լքում է ՄՅՈւ-նԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբը իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ պաշտպաններ Վիկտոր Լինդելոֆը և Ջոնի Էվանսը, ինչպես նաև դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը, ընթացիկ մրցաշրջանի ավարտին կհեռանան ակումբից։ Այսօր՝ մայիսի 25-ին, երեք ֆուտբոլիստներն էլ մասնակցել են Անգլիայի Պրեմիեր լիգայի 38-րդ տուրի՝ «Աստոն Վիլլայի» հետ խաղին (2-0): ...
23:10 25.05.2025
Առողջապահության նախարարի տեղակալը ներկայացրել է ակնաբուժական ոլորտում մեր երկրի ձեռքբերումներըԱկնաբուժական ոլորտի ամենամյա միջոցառմանն այս տարի մասնակցում են առաջատար մասնագետներ ու պրոֆեսորներ ԱՄՆ-ից, Եվրոպայից, ԱՊՀ երկրներից: «Շատ կարևոր է գիտակրթական, համահայկական այս հարթակի դերը, որն աշխարհի տարբեր երկրների անվանի ակնաբույժների փորձառությունն ու գիտելիքը մեկտեղելու հրաշալի հնարավորություն է ընձեռում»,- ողջունելով Հայկական միջազգային ակնաբուժական կոնֆերանսի մասնակիցներին՝ նշել է առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը։ Նախարարի տեղակալը ներկայացրել է […] ...
22:40 25.05.2025
Ճապոնիան առանց նախազգուշացման կրակ է բացել Ռուսաստանի սահմանի մոտՃապոնիայի առափնյա պահպանությունը սխալմամբ առանց նախազգուշացման կրակ է բացել Կունաշիրի մոտ՝ հրաձգության ուսումնավարժանքի ժամանակ, հայտնում է Yomiuri թերթը։ «Մայիսի 23-ին Հոկայդո նահանգապետության Նեմուրո առափնյա պահպանությունը հայտնել է, որ «Կավագիրի» պարեկային նավի անձնակազմը սխալ է թույլ տվել՝ կրակային վարժություններ անցկացնելով Շիրետոկո հրվանդանի ափերի մոտ՝ առանց մոտակա նավերին նավիգացիոն նախազգուշացում տալու», – ասվում է հաղորդագրությունում: Ըստ հրապարակման՝ […] ...
22:07 25.05.2025
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն պաշտոնական այցով ժամանեց ՀայաստանԵրկօրյա պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն: Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Ռոբերտ Ֆիցոն կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Սլովակիայի վարչապետը կմասնակցի նաև «Երևանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովին։ ...
22:01 25.05.2025
Մեքենավարը անմիջապես կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել. ՀԿԵ-ն մանրամասներ է հայտնել ողբերգական դեպքից«Հարավկովկասյան երկաթուղի»-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «2025 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 14:35-ին, Էջմիածին–Մասիս երկաթուղային հատվածում տեղի է ունեցել դժբախտ պատահար մահվան ելքով։ Գյումրի–Երևան երթուղով ընթացող էլեկտրագնացքի մեքենավարական անձնակազմը, շարժվելով սահմանված արագությամբ, նկատել է երկաթուղային գծերի վրա կանգնած անձի, որը գտնվել է գնացքից մոտ 130 մետր հեռավորության վրա՝ մեջքով դեպի գնացքը։ Մեքենավարը անմիջապես կիրառել […] ...