17:17 02.04.2025
Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում քվեարկության դրվեցին ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության ու ԵՄ ընդհանուր անվտանգության և պաշտպանական քաղաքականության վերաբերյալ տարեկան զեկույցները։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ ընդունված զեկույցները վերահաստատում են իրենց սկզբունքային դիրքորոշումը Հայաստանի վերաբերյալ ու ողջունում Հայաստանին խաղաղության պայմանագիրը վերջնական տեսքի բերելու ջանքերի համար։
Զեկույցներն Ադրբեջանից պահանջում են պաշտպանել Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ու կրոնական ժառանգությունն ու ազատ արձակել 23 հայ պատանդներին։ Եվրոպական խորհրդարանի պատգամավորները կոչ են անում պատժել բոլոր նրանց, ովքեր սպառնում են Հայաստանի տարածքային ամբողջականությանը։
ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության զեկույցի հեղինակ, եվրախորհրդարանական Դեյվիդ Մքալիսթերը քվեարկությունից հետո X-ի իր միկրոբլոգում գրել է, որ այս զեկույցի ընդունումն ընդգծում է աշխարհաքաղաքական մարտահրավերներին դիմակայելու համար ԵՄ վճռական ու հաստատակամ արտաքին քաղաքականության կարևորությունը։
«ԵՄ-ն պետք է ի վիճակի լինի պաշտպանել իր ռազմավարական նպատակները»,- նշել է նա։
Ընդունված երկու զեկույցն էլ անդրադառնում են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, արձանագրում ու ողջունում երկկողմ հարաբերություններում առկա մոմենտումը։ Զեկույցները ողջունում են նաև Եվրոպական խաղաղության հիմնադրամից Հայաստանին տրամադրված օժանդակությունն ու կարևորում Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության դերը։ Եվրոպական խորհրդարանի պատգամավորները ողջունում են Հայաստանի որոշումը ՀԱՊԿ-ում աշխատանքները սառեցնելու վերաբերյալ, ինչպես նաև հիշեցնում Բաքվում ապօրինաբար պահվող 23 հայ պատանդների ու ռազմագերիների անհապաղ ազատ արձակման անհրաժեշտության մասին։
ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության ու ԵՄ ընդհանուր անվտանգության և պաշտպանական քաղաքականության վերաբերյալ տարեկան զեկույցները կարևորություն են տալիս նաև արցախահայության վերադարձին իրենց տներ։ Զեկույցները ողջունում են հարաբերությունների կարգավորմանն ուղղված Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը և հիշեցնում, որ հարաբերությունների նորմալացումն ու սահմանազատումը պետք է իրականացվեն Ալմա-Աթայի հռչակագրին համահունչ։
Քվեարկության դրված զեկույցներով ԵԽ պատգամավորները պահանջում են ԵՄ-ից դադարեցնել Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցության հուշագիրը, ԵՄ անդամ երկրներին կոչ անում դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող տեխնիկական, անվտանգային ու ֆինանսական աջակցությունը։
Զեկույցները ԵՄ-ին կոչ են անում ամրապնդել իր դերը միջազգային ասպարեզում՝ դառնալով ավելի անկախ ու համախմբված ուժ՝ դիմակայելու գլոբալ մարտահրավերներին։ ԵԽ պատգամավորները համոզված են, որ պատերազմները, էներգետիկ ու հումանիտար ճգնաժամերը պահանջում են ավելի համարձակ և հետևողական արտաքին քաղաքականություն՝ հիմնված ժողովրդավարական արժեքների վրա։ Զեկույցների համաձայն՝ Ուկրաինայի պատերազմը մնում է ԵՄ-ի առաջնահերթություններից մեկը։ Նշվում է, որ Եվրոպական խորհրդարանը շարունակաբար աջակցում է Կիևին և պահանջում է Ռուսաստանի զորքերի անհապաղ դուրսբերում օկուպացված տարածքներից։Զեկույցներում նշվում է, որ Բալկանների ու Արևելյան Եվրոպայի երկրների հետ հարաբերությունները ևս ԵՄ-ի օրակարգում են։ Ուկրաինայի ու Մոլդովայի հետ անդամակցության բանակցությունների մեկնարկը գնահատվում է որպես կարևոր քայլ։
Ըստ զեկույցների՝ Թուրքիայի հետ հարաբերությունները մնում են բարդ՝ չնայած լարվածության որոշակի նվազմանը։ ԵԽ-ն քննադատում է Անկարայի աջակցությունը ՀԱՄԱՍ-ին և ԵՄ-ին կոչ է անում ավելի համընթաց արտաքին քաղաքականություն վարել։
14:40 04.05.2025
SpaceX-ի Տեխասի բազան կդառնա անկախ քաղաք10:14 04.05.2025
Երկրաշարժ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք23:26 03.05.2025
Երևանում «Volkswagen ID.4»-ը բախվել է կայանված «BMW»-ին15:40 04.05.2025
Bloomberg. Իսրայելը կարող է մի քանի օրում ընդլայնել Գազայում գործողությունըԻսրայելական բանակն առաջիկա օրերին կարող է ուժեղացնել իր ռազմական հարձակումը Գազայի հատվածում և դրա համար տասնյակ հազարավոր պահեստազորայիններ կհրավիրի։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանց տվյալներով՝ օպերացիան ընդլայնելու որոշումն ընդունվել է մայիսի 3-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կաբինետի նիստի ժամանակ։ Ինչպես նշում է գործակալությունը, ռազմական գործողությունների ինտենսիվացումը տեղի կունենա արտերկրում և երկրի […] ...
15:18 04.05.2025
Ռուսաստանը և Կուբան նշել են դիվանագիտական հարաբերությունների վերականգնման 65-ամյակըՀավանայի Հեղափոխության պալատում Ռուսաստանի և Կուբայի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման 65-ամյակին նվիրված արարողություն է կայացել Կարիբյան ավազանի երկրի ողջ բարձրագույն ղեկավարության մասնակցությամբ, հայտնում է Կուբայում Ռուսաստանի դեսպանությունը։ «Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի մեր գործընկերների շարքում Կուբան առանձնահատուկ տեղ է զբաղեցնում՝ այն մեր առանցքային դաշնակիցն է տարածաշրջանում։ Չնայած հակառակորդների ճնշմանը՝ Հավանան աջակցում է մեզ ներկայիս անհանգիստ […] ...
15:00 04.05.2025
Երկրաշարժ է տեղի ունեցել Նյու Մեքսիկո նահանգում5,3 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Նյու Մեքսիկո նահանգի հարավում, հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS): Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Մոսկվայի ժամանակով 04:47-ին Ուայթս Սիթի քաղաքից 57 կիլոմետր հարավ ընկած հեռավորության վրա: Աղբյուրը գտնվել է 6,3 կիլոմետր խորության վրա։ Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ...
14:40 04.05.2025
SpaceX-ի Տեխասի բազան կդառնա անկախ քաղաքTexas Starbase բազան, որտեղ տեղակայված է ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկի SpaceX ընկերության շտաբը, կդառնա անկախ քաղաք, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով քվեարկության նախնական արդյունքները։ Ավելի վաղ Տեխաս նահանգի Քեմերոն շրջանի պաշտոնյաները հաստատել են մայիսի 3-ին կայանալիք հանրային քվեարկությունը Starbase-ը նոր քաղաքի վերածելու հնարավորության վերաբերյալ: Ըստ ABC-ի՝ տեղի ավելի քան 70 բնակիչ անցած դեկտեմբերին ստորագրել է՝ խնդրելով […] ...
14:20 04.05.2025
Բրիտանիայում ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով հինգ մարդ է ձերբակալվելԲրիտանիայում ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով հինգ մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ չորս իրանցի, հայտնել է Լոնդոնի ոստիկանությունը։ «Ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանումը նախաձեռնողական հետաքննության շրջանակում ձերբակալել է հինգ մարդու՝ ահաբեկչական հանցագործությունների կասկածանքով։ Բոլոր հինգ տղամարդիկ ձերբակալվել են ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով։ Տղամարդկանցից չորսը իրանցիներ են»,- ասվում է մայրաքաղաքի ոստիկանության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ հաստատվում է հինգերորդ […] ...
14:00 04.05.2025
Բեռլինում գերմանացի ռեփերի համերգի ժամանակ տուժել է 13 մարդԲեռլինում գերմանացի ռեփեր Սամրայի անվճար համերգի ժամանակ տուժել է 13 մարդ, որոնցից չորսը ծանր վիճակում են, հայտնում է NTV-ն՝ վկայակոչելով հրշեջներին։ «Բեռլինի ռեփեր Սամրայի՝ Նոյկյոլն թաղամասում համերգի ժամանակ 13 մարդ վիրավորվել է, որոնցից չորսը ծանր վիճակում են», – ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ՝ վկայակոչելով հրշեջ ծառայությանը։ Ծառայության ներկայացուցչի խոսքով՝ համերգին անհայտ անձը արցունքաբեր գազ է […] ...