Հայաստան-Վիետնամ բարեկամական խմբի անդամները հանդիպել են Վիետնամի Ազգային ժողովի նախագահ Չան Թան Մանի գլխավորած պատվիրակության հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+21.09 oC

Հայաստան-Վիետնամ բարեկամական խմբի անդամները հանդիպել են Վիետնամի Ազգային ժողովի նախագահ Չան Թան Մանի գլխավորած պատվիրակության հետ

16:17 03.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի եւ Վիետնամի միջեւ հաստատվել են բարեկամական հարաբերություններ, շարունակաբար զարգացող քաղաքական երկխոսություն եւ սերտ համագործակցություն բազմակողմ հարթակներում. ասել է ԱԺ Հայաստան-Վիետնամ բարեկամական խմբի ղեկավար Հասմիկ Հակոբյանը՝ ողջունելով Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Չան Թան Մանի գլխավորած պատվիրակությանը Հայաստանի Ազգային ժողովում:

Խոսելով Վիետնամում 2013 թվականից դեսպանության ունենալու կարեւորության մասին՝ բարեկամական խմբի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ Հայաստանում Վիետնամի դեսպանություն ունենալը կնպաստի երկկողմ կապերի ընդլայնմանը:

«Չնայած վերջին տարիներին երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը զգալի աճել է, բայց մենք ձգտում ենք առավել մեծացնել հայկական ապրանքների արտահանումը Վիետնամ»,- նշել է Հասմիկ Հակոբյանը:

Բարեկամական խմբի ղեկավարի խոսքով երկու երկրների միջեւ զբոսաշրջային հոսքերի խթանմանը կնպաստեն մուտքի վիզաների պահանջի փոխադարձաբար վերացմանը եւ օդային հաղորդակցություններին վերաբերող համաձայնագրերի ստորագրումը, ինչպես նաեւ Հայաստանի եւ Վիետնամի միջեւ ուղիղ չվերթների հաստատումը:

Պատգամավորը կարեւորել է Վիետնամի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամական խմբի ստեղծումը եւ երկկողմ համագործակցության օրակարգն առաջ մղելու պատրաստակամություն հայտնել: Նա խոսել է նաեւ մի շարք ոլորտներում գործակցության խորացման ներուժի իրացման անհրաժեշտության մասին:

Հասմիկ Հակոբյանը ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները, անդրադարձել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցություններին: «Չնայած մարտահրավերներին՝ Հայաստանը հետեւողականորեն հանդես է գալիս Հարավային Կովկասում եւ նրա սահմաններից դուրս խաղաղության օգտին»,- փաստել է նա:

Բարեկամական խմբի ղեկավարը բարձրաձայնել է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների եւ պահվող այլ անձանց հարցը:

«Վիետնամի կառավարությունը միշտ բարձր է գնահատել Հայաստանի աջակցությունը, հատկապես այն ժամանակ, երբ պայքարում էինք մեր անկախության համար»,- նշել է Վիետնամի ԱԺ նախագահը: Նա կարեւորել է տարբեր ուղղություններով հարաբերությունների խորացումը, բարձր մակարդակի փոխայցերը: Չան Թան Մանը հույս է հայտնել, որ Վիետնամը կկարողանա կամուրջ հանդիսանալ Հայաստանի հարաբերություններն ասիական երկրների հետ խորացնելու հարցում:

Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը՝ հյուրը նշել է, որ իրենք սերտորեն կաշխատեն՝ նպաստելու խաղաղության օրակարգի առաջմղմանը:

Վիետնամի ԱԺ նախագահը եւս կարեւորել է Հայաստանում Վիետնամի դեսպանատուն բացելու հարցը, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ ուղիղ չվերթների իրականացումը:

Խոսելով խորհրդարանական գործակցությունից՝ Չան Թան Մանն ընդգծել է, որ բարեկամական խմբերի դինամիկ աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի խորացել խորհրդարանական բարեկամությունն ու համագործակցությունը:

Ապրիլի 3-ին կայացած հանդիպմանը մասնակցել են ԱԺ Հայաստան-Վիետնամ բարեկամական խմբի անդամներ Գեղամ Նազարյանը, Մարիամ Պողոսյանը, Արուսյակ Մանավազյանը եւ պատգամավորներ Նարեկ Բաբայանը, Սոնա Ղազարյանը, Տիգրան Պարսիլյանը, Արմեն Խաչատրյանը եւ Ալխաս Ղազարյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակից

11:50 04.05.2025

Պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակից

Պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակից: Այս մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։ «Կանանց երիտասարդների պայքարում Հայաստանը կներկայացնի 81 կգ քաշային Էմմա Պողոսյանը: Այս քաշային ծանրորդների մրցաշարը կմեկնարկի մայիսի 5-ին` գիշերը 01:00-ին: Իսկ ժամը 03:30-ին տղամարդկանց պատանիների պայքարում հանդես կգա +102 կգ քաշային Հարություն Հովհաննիսյանը: Մեր մարզիկների ելույթները կցուցադրվեն […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

11:30 04.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Միկրոավտոբուսը բախվել է գազատար խողովակին․ կան տուժածներ

11:21 04.05.2025

Միկրոավտոբուսը բախվել է գազատար խողովակին․ կան տուժածներ

Մայիսի 4-ին, ժամը 09:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Ձագավանքի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ առկա է վառելիքի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ թիվ 48 երթուղին սպասարկող «GAZelle» մակնիշի միկրոավտոբուսը բախվել է […] ...

Սի Ծինփինը կայցելի Ռուսաստան Հաղթանակի օրվա կապակցությամբ

11:10 04.05.2025

Սի Ծինփինը կայցելի Ռուսաստան Հաղթանակի օրվա կապակցությամբ

Սի Ծինփինը մայիսի 7-10-ը պաշտոնական այցով կայցելի Ռուսաստան և կմասնակցի Հաղթանակի օրվա միջոցառումներին։ Պուտինն ու Սի Ծինփինը մի շարք երկկողմ միջկառավարական և միջգերատեսչական փաստաթղթեր կստորագրեն Չինաստանի ղեկավարի՝ Ռուսաստանի Դաշնություն՝ Կրեմլ այցի ընթացքում։ ...

Արագածոտնի մարզի Հացաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

10:50 04.05.2025

Արագածոտնի մարզի Հացաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մայիսի 5-ին՝ ժամը 11:00-ից մինչև 11:30-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Հացաշեն բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ, այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...

Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Վալերիկ Մովսիսյանն աշխարհի առաջնությունում 6-րդն է

10:30 04.05.2025

Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Վալերիկ Մովսիսյանն աշխարհի առաջնությունում 6-րդն է

Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Վալերիկ Մովսիսյանն աշխարհի առաջնությունում 6-րդն է: Այս մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։ «Լիմայում շարունակվող պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունում մրցեցին 89 կգ քաշային երիտասարդ ծանրորդները, որտեղ Հայաստանի ընտրանու անդամ Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում բարձրացրեց 153 կգ ու 158 կգ, իսկ հրումում նա գլխավերևում պահեց 184 կգ: Երկամարտի 342 կգ արդյունքով` […] ...

BACK_TO_TOP