14:50 04.04.2025
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 3-4-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 89 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 20, թմրանյութի հայտնաբերման՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության` 6-ական, ֆիզիկական ներգործության` 5, խարդախության՝ 4, խուլիգանության ու բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտավորությունները չկատարելու՝ 3-ական, գույքը ոչնչացնելու և վնասելու, զենք-զինամթերքի առգրավման, թմրանյութի իրացման, փաստաթղթի կեղծիքի և աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները խախտելու՝ 2-ական, բնակարանային գողության, ավտոմեքենայի գողության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, համակարգչային հափշտակության, տրանսպորտային միջոցի նույնականացման տարրերը կեղծելու կամ ջնջելու, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու, մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու, առևտրային կամ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները օգտագործելու, գույքային վնաս պատճառելու, ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու, նոտարին սուտ տեղեկություններ հաղորդելու, անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառության, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման, ինքնակամ շենքերի, շինությունների կառուցումը չդադարեցնելու և անօրինական կառույցները չքանդելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու ու սառը զենքի հայտնաբերման՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, բնակարանային գողության փորձի, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 1-ական դեպք։
Հայատնաբերվել է 7 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է մարմնական վնասվածքներով ճանապարհատրանսպորտային 9 պատահար․14 անձ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
10:09 30.04.2025
Մ-4 միջպետական ճանապարհի՝ Սևանի տարածաշրջանով անցնող հատվածում կատարվում են գծանշման աշխատանքներՄ-4 միջպետական ճանապարհի՝ Սևանի տարածաշրջանով անցնող հատվածում ճանապարհների ընթացիկ պահպանման շրջանակում կատարվում են գծանշման աշխատանքներ։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...
10:00 30.04.2025
WSJ. ԱՄՆ-ը Եգիպտոսին հայտնել է, որ ցանկանում է ազատ անցում կատարել Սուեզի ջրանցքովԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի սկզբին իր եգիպտացի գործընկեր Աբդել Ֆաթահ ալ-Սիսիին ասել է, որ ցանկանում է ապահովել ամերիկյան նավերի ազատ անցումը Սուեզի ջրանցքով։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ վկայակոչելով աղբյուրներին։ Հրատարակությունը նշում է, որ Սպիտակ տան ղեկավարի գաղափարը հնչել է Կարմիր ծովում նավերի վրա «Անսար Ալլահ» ապստամբական շարժման կողմից Եմենի […] ...
09:52 30.04.2025
Սրբուհի Գալյանն Իտալիայի դեսպանին է ներկայացրել նախարարության բարեփոխումների օրակարգըԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից։ «Նախարարը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Սրբուհի Գալյանը ներկայացրել է Արդարադատության նախարարության բարեփոխումները՝ սահմանադրական, դատաիրավական, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում: Դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար […] ...
09:50 30.04.2025
Yonhap․Հարավային Կորեայի դատախազները խուզարկել են նախկին նախագահ Յուն Սեոկ-Յուլի տունըԴատախազները խուզարկել են Հարավային Կորեայի նախկին նախագահ Յուն Սեոկ Յոլի և նրա կնոջ՝ հարավային Սեուլի բնակելի համալիրում գտնվող բնակարանը։ Այս մասին հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը։ Խուզարկության պատճառը շաման Ջոն Սոնգ Բայի հետ կապերի կասկածներն էին, ում շուրջ սկանդալ էր ծագել։ Ենթադրվում է, որ նա ստացել է ադամանդե վզնոց և թանկարժեք պայուսակ Միասնական եկեղեցու ներկայացուցչից […] ...
09:39 30.04.2025
Մինչև 18 տարեկան պացիենտներին առողջապահության նախարարությունը տրամադրում է «Արյան մեջ գլյուկոզի քանակը չափող սարքեր և թեստ-երիզներ»«Հաղթահարենք դիաբետը միասին» ծրագրի շրջանակում մինչև 18 տարեկան պացիենտներին առողջապահության նախարարությունը տրամադրում է «Արյան մեջ գլյուկոզի քանակը չափող սարքեր և թեստ-երիզներ», այս մասին հայտնում են ԱՆ-ից։ «Ապրիլի 28-ից թեստ-երիզները շահառուներին տրամադրվել են եռամսյակային կտրվածքով 12 տուփ` նախկին 6 տուփի փոխարեն: Ծրագրի շրջանակում թեստ-երիզների ավելացումը միտված է շաքարային դիաբետի ընթացքի վերահսկման բարելավմանը, ինչը կնպաստի սուր և […] ...
09:38 30.04.2025
Գազայի հատվածին Իսրայելի հարվածների հետևանքով մեկ օրում զոհվել է ավելի քան 50 մարդԳազայի հատվածին Իսրայելի հարվածների հետեւանքով վերջին 24 ժամում ավելի քան 50 պաղեստինցի է զոհվել, 113 մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը։ Գործակալության տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում զոհվել է 51, վիրավորվել՝ 113 մարդ։ Առողջապահության նախարարությունը նաև նշել է, որ անհայտ թվով մահացած մարդիկ շարունակում են մնալ ավերված շենքերի փլատակներում։ […] ...