Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու և կաշառք տալու մեջ մեղադրվող դատավորի օգնականի ու համայնքի վարչական ղեկավարի վերաբերյալ վարույթով նախաքննությունն ավարտվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+27.09 oC

Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու և կաշառք տալու մեջ մեղադրվող դատավորի օգնականի ու համայնքի վարչական ղեկավարի վերաբերյալ վարույթով նախաքննությունն ավարտվել է

16:24 04.04.2025

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում Ազգային անվտանգության ծառայությունից ստացված նյութերի հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ ընդհանուր իրավասության դատարանի դատավորի օգնականը օժանդակել է ՀՀ դատական իշխանության ներկայացուցչի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն՝ նույն մարզի համայնքի վարչական ղեկավարի մատնանշած անձի օգտին բարենպաստ վճիռ կայացնելու համար:

Մասնավորապես՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ դատական իշխանության պաշտոնատար անձը, համայնքային հողամասի վրա գտնվող շինությունների նկատմամբ վերը նշված վարչական ղեկավարի մատնանշած անձի սեփականության իրավունքը ճանաչելու համար դատավորի օգնականի օժանդակությամբ 2024թ. վարչական ղեկավարից պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերի՝ 2.000.000 ՀՀ դրամի և 8.500 ԱՄՆ դոլարի կաշառք:  Դրանից հետո հայցվորի դիմումը դատարանի վճռով բավարարվել է, և համայնքի հաշվեկշռում գտնվող հիշյալ շինությունները ձեռքբերման վաղեմության ուժով դարձել են վերջինիս սեփականությունը:

Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու համար դատավորի օգնականին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, իսկ վերը նշված համայնքի վարչական ղեկավարին՝ 436-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), կաշառք տալու համար:

Մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, որը նախաքննության ընթացքում փոխարինվել է այլընտրանքային խափանման միջոցներով (այդ թվում՝ պաշտոնավարման կասեցում):

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրաձգության վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունում Աիդա Ազատյանը ոսկե մեդալ է նվաճել

23:50 26.07.2025

Հրաձգության վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունում Աիդա Ազատյանը ոսկե մեդալ է նվաճել

Հրաձգության վազող թիրախ նորմալ վազք, երիտասարդներ, անհատական պայքարում Աիդա Ազատյանը՝ լավագույնն է երիտասարդների պայքարում, նա ոսկե մեդալակիր է, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ արծաթե։ Այս մասին հայտնել են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից: Որակավորման փուլում Ազատյանը խոցեց 533, իսկ Մկրտչյանը՝ 528 միավոր, և համապատասխանաբար 3-րդ և 4-րդ տեղերով անցան կիսաեզրափակիչ փուլ։ Կիսաեզրափակչում մեր մարզուհիները հաղթեցին մրցակիցներին և դուրս եկան […] ...

Ծառուկյանը ոչ մեկին չի հետաքրքրում․ Փիմբլեթ

23:47 26.07.2025

Ծառուկյանը ոչ մեկին չի հետաքրքրում․ Փիմբլեթ

UFC-ի բրիտանացի մարտիկ Փեդի Փիմբլեթը կարծում է, որ Արման Ծառուկյանն անհետաքրքիր մրցակից է, հաղորդում է One on One-ը: «Արմանը շատ լավ մարտիկ է, բայց նա ոչ մեկին չի հետաքրքրում։ Բոլորը գիտեն, որ Ջասթին Գեյջին արյունարբու մարտիկ է։ Նա լեգենդ է, իսկ Արմանը՝ ոչ։ Այնպես որ, ես ցանկանում եմ մենամարտել լեգենդի հետ»,- ասել է բրիտանացին: Փիմբլեթը, […] ...

Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ վերջինը կոտրել է գազատար խողովակները․ 4 վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա

23:36 26.07.2025

Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ վերջինը կոտրել է գազատար խողովակները․ 4 վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա

Հուլիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Սուրենավան-Արմաշ գյուղերի միջև ընկած հատվածում բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց  բախվել գազատար խողովակներին և խողովակների հենասյուների վրայից պոկել այն։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական […] ...

Թրամփ. Թաիլանդը և Կամբոջան համաձայնել են անհապաղ հանդիպել՝ քննարկելու հրադադարը

23:22 26.07.2025

Թրամփ. Թաիլանդը և Կամբոջան համաձայնել են անհապաղ հանդիպել՝ քննարկելու հրադադարը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կամբոջայի և Թաիլանդի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել անհապաղ հանդիպել՝ հրադադարի հարցը քննարկելու համար։ «Նրանք համաձայնել են անհապաղ հանդիպել և արագ աշխատել հրադադարի և, ի վերջո, խաղաղության հասնելու համար», – գրել է նա իր Truth Social – ում։ Թրամփը զգուշացրել է, որ ԱՄՆ-ն առևտրային բանակցություններ չի վարի Թաիլանդի կամ […] ...

«Կրասնոդարի» սանը կարիերան կշարունակի «Ալաշկերտում»

23:14 26.07.2025

«Կրասնոդարի» սանը կարիերան կշարունակի «Ալաշկերտում»

Երևանի «Ալաշկերտը» հայտարարել է ռուսական «Կրասնոդարի» նիգերիացի կիսապաշտպան Իֆեանի Դավիդ Նդուկայի տրանսֆերի մասին: 21-ամյա ֆուտբոլիստը ռուսական «Վիստայի» ակադեմիայի սան է, խաղացել է նաև Տուլայի «Արսենալում», Սարատովի «Սոկոլում»։ Նիգերիացին մեկ խաղ է անցկացրել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում, իսկ հիմնականում հանդես է եկել Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» երկրորդ թիմում: ...

Կրեմլը հարվածում է ադրբեջանական լոբբիին․ Միշուստինն աշխատանքից ազատել է Բաքվի ազդեցության գործակալին

23:07 26.07.2025

Կրեմլը հարվածում է ադրբեջանական լոբբիին․ Միշուստինն աշխատանքից ազատել է Բաքվի ազդեցության գործակալին

Ադրբեջանի ազդեցության գործակալի համբավ ունեցող հայտնի ռուս լրագրող Միխայիլ Գուսմանն ազատվել է Ռուսաստանի պետական ՏԱՍՍ լրատվական գործակալության առաջին փոխտնօրենի պաշտոնից։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Ինչի՞ հետ է կապված այս որոշումը, արդյո՞ք ճիշտ են ռուսական մամուլում ու տելեգրամ-ալիքներում տարածվող տեղեկություններն այն մասին, որ Ռուսաստանի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները սպասարկում են Ուկրաինայի հատուկ ծառայություններին: Իսկ […] ...

BACK_TO_TOP