11:32 05.04.2025
Քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) շուրջ 450 մարտիկ ուրբաթ օրը լքել են Սիրիայի Հալեպ քաղաքի հյուսիսում գտնվող Աշրաֆիա և Շեյխ Մակսուդ շրջանները՝ համաձայն Սիրիայի անցումային կառավարության հետ ձեռք բերված պայմանավորվածության։ Այս տվյալները աղբյուրներին հղումով հաղորդում է Al Arabiya հեռուստաալիքը։
Նրանց տվյալներով՝ SDF-ի մոտ 450 մարտիկ լքել է Հալեպը՝ տարհանված աշխարհազորայինների առաջին խմբի կազմում։ Համաձայնագիրը նախատեսում է, որ Աշրաֆիա և Շեյխ Մաքսուդ շրջաններում մնացած քրդական ստորաբաժանումները կներառվեն հասարակական անվտանգության ուժերի կառույցներում։
Բացի այդ, ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, բանտից կազատվեն SDF-ի 170 ներկայացուցիչներ և սիրիական անվտանգության ուժերի մոտ 400 կալանավորված անդամներ։ Նրանցից մի քանիսն արդեն ազատ են արձակվել վերջին օրերին։
SANA լրատվական գործակալությունը ուրբաթ օրը հաղորդել է, որ քուրդ զինյալների առաջին շարասյուները Սիրիայի անվտանգության ուժերի ուղեկցությամբ լքել են Հալեպը դեպի Եփրատ գետի արևելյան ափ:
12:10 04.05.2025
Իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ10:14 04.05.2025
Երկրաշարժ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք23:26 03.05.2025
Երևանում «Volkswagen ID.4»-ը բախվել է կայանված «BMW»-ին11:50 04.05.2025
Պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՊատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակից: Այս մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։ «Կանանց երիտասարդների պայքարում Հայաստանը կներկայացնի 81 կգ քաշային Էմմա Պողոսյանը: Այս քաշային ծանրորդների մրցաշարը կմեկնարկի մայիսի 5-ին` գիշերը 01:00-ին: Իսկ ժամը 03:30-ին տղամարդկանց պատանիների պայքարում հանդես կգա +102 կգ քաշային Հարություն Հովհաննիսյանը: Մեր մարզիկների ելույթները կցուցադրվեն […] ...
11:30 04.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
11:21 04.05.2025
Միկրոավտոբուսը բախվել է գազատար խողովակին․ կան տուժածներՄայիսի 4-ին, ժամը 09:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Ձագավանքի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ առկա է վառելիքի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ թիվ 48 երթուղին սպասարկող «GAZelle» մակնիշի միկրոավտոբուսը բախվել է […] ...
11:10 04.05.2025
Սի Ծինփինը կայցելի Ռուսաստան Հաղթանակի օրվա կապակցությամբՍի Ծինփինը մայիսի 7-10-ը պաշտոնական այցով կայցելի Ռուսաստան և կմասնակցի Հաղթանակի օրվա միջոցառումներին։ Պուտինն ու Սի Ծինփինը մի շարք երկկողմ միջկառավարական և միջգերատեսչական փաստաթղթեր կստորագրեն Չինաստանի ղեկավարի՝ Ռուսաստանի Դաշնություն՝ Կրեմլ այցի ընթացքում։ ...
10:50 04.05.2025
Արագածոտնի մարզի Հացաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՄայիսի 5-ին՝ ժամը 11:00-ից մինչև 11:30-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Հացաշեն բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ, այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...
10:30 04.05.2025
Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Վալերիկ Մովսիսյանն աշխարհի առաջնությունում 6-րդն էՀայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Վալերիկ Մովսիսյանն աշխարհի առաջնությունում 6-րդն է: Այս մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։ «Լիմայում շարունակվող պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունում մրցեցին 89 կգ քաշային երիտասարդ ծանրորդները, որտեղ Հայաստանի ընտրանու անդամ Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում բարձրացրեց 153 կգ ու 158 կգ, իսկ հրումում նա գլխավերևում պահեց 184 կգ: Երկամարտի 342 կգ արդյունքով` […] ...