16:53 11.04.2018
«Վերջին հարցազրույցներից մեկի ժամանակ նշել էիք, որ ներկայիս կառավարման կոնֆիգուրացիայով հաջողություններ ենք արձանագրելու, կանխատեսում ենք ունենալ տնտեսական աճ, ֆունդամենտալ բարեփոխումներ անել: 2008 թվականին Սերժ Սարգսյանը աղքատության մակարդակի մասին խոսելիս նշում էր, որ այն պետք է իջեցնել մինչև 12 տոկոսի, այնինչ ունենք 30 տոկոս: 2008 թվականի այդ նույն խոստումների շարքում կար, որ մեկուկես անգամ կենսաթոշակը պետք է գերազանցի աղքատության շեմը: Այսօր ունենք այլ պատկեր: Կարելի է երկար շարունակել: Ինչքա՞ն աճ պետք է ունենա ՀՀ քաղաքացու կյանքի միջին տևողությունը, որպեսզի կարողանանք այդ կանխատեսումները, որ դուք հմտորեն անում եք, ականատես լինենք սրանց իրականացմանը»,- ահա այսպիսի հարց հնչեցրեց խորհրդարանում ընթացող հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը:
Ամբիոնին մոտեցավ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը: Նա նախ նշեց, որ հարցն ամբողջությամբ չի հասկացել, բայց կփորձի պատասխանել:
«Մենք 2017 թվականին ունենք 7․5 տոկոս տնտեսական աճ: Մոտ օրերս կհրապարակենք մեր երեք ամսվա ցուցանիշները, որոնք իրենց տեմպով ավելի առաջանցիկ ենք, քան 2017 թվականը: 7․5 տոկոսն ամենաբարձրն է բոլոր իմացած համեմատելի երկրների հետ: Երբ ես խոսում եմ, որ այս կոնֆիգուրացիան ապացուցել է, որ որոշակի աճ էլ է գրանցել, և մենք կանխատեսում ենք տնտեսական աճ, որը մեզ հիմք կտա երկար հորիզոնով ֆունդամենտալ բարեփոխումներ անել, հավատում եմ, ավելին, այս մեկուկես տարվա ընթացքում ցույց ենք տվել: Ինչքա՞ն տնտեսական աճ ապահովենք, որ յուրաքանչյուր քաղաքացուն հասնի, դա հաշվարկելի թիվ է, բայց մենք պետք է հաշվի առնենք նաև պոտենցիալը և տարածաշրջանը»,- ասաց Կարապետյանը:
Իսկ երբ պատգամավորը շարունակեց դիտարկել, որ 7․5 տոկոսը առարկայական չի ազդել քաղաքացիների վրա, վարչապետի պաշտոնակատարն այսպես արձագանքեց.
«Դուք ուզո՞ւմ եք իմ կարծիքը լսել: 7․5 տնտեսական աճը բավարա՞ր է, որ բոլոր խնդիրները լուծենք՝ ոչ: 100 տոկոս տնտեսական աճը բավարա՞ր է, որ բոլոր խնդիրները լուծենք՝ ոչ: Մեկ տարվա մեջ հնարավո՞ր է բոլոր խնդիրները լուծել որևէ երկրում՝ ոչ: Կա՞ երկիր, որ իր առջև դրված խնդիրները մեկ տարվա մեջ լուծում է՝ ոչ: Յուրաքանչյուր հայ ուզում է, որ իր կյանքի որակը փոխվի: Ինչքա՞ն տնտեսական աճ պետք է լինի, որ բոլորն իրենց վրա զգան, գոյություն չունի այդպիսին»:
12:08 02.08.2025
Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունըՄիջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...
11:47 02.08.2025
Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքումԼոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...
11:30 02.08.2025
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարարՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...