15:29 06.04.2025
Այս շաբաթ ճանաչողական այցի շրջանակում խորհրդարան են այցելել Հայաստանի մարզերի եւ Երեւանի մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ։ Այս մասին հայտնում են ԱԺ-ից։
«Պատգամավոր Արթուր Խաչատրյանը հանդիպել եւ զրուցել է Երեւանի Վահագն Դավթյանի անվան թիվ 37 հիմնական դպրոցի աշակերտների հետ։
Արարատի մարզի Ավշարի միջնակարգ դպրոցի աշակերտներին հյուրընկալել է խորհրդարանական Տիգրան Պարսիլյանը։
Պատգամավոր Հռիփսիմե Հունանյանն ընդունել է Երեւանի Ռուբեն Սեւակի անվան թիվ 151 հիմնական դպրոցի մի խումբ աշակերտների:
Լոռու մարզի Վանաձորի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 15 հիմնական դպրոցի աշակերտների հետ «Բաց դաս» են անցկացրել խորհրդարանականներ Արփինե Դավոյանը եւ Շիրակ Թորոսյանը։
Պատգամավոր Սոնա Ղազարյանը զրուցել է Լոռու մարզի Մեծ Պարնու ակադեմիկոս Մհեր Մելքոնյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտների հետ:
Երեւանի Գեւորգ Չաուշի անվան թիվ 188 հիմնական դպրոցի սաների հարցերին պատասխանել է խորհրդարանական Ալխաս Ղազարյանը:
Պատգամավոր Էդգար Հակոբյանը հանդիպել է Երեւանի թիվ 109 ավագ դպրոցի աշակերտների հետ։
Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի Մուրացանի անվան միջնակարգ դպրոցի ներկայացուցիչներին հյուրընկալել է ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը։
Պատգամավորներ Լիլիթ Ստեփանյանն ու Արմենուհի Ղազարյանը զրուցել են Արարատի մարզի Արեւաբույրի միջնակարգ դպրոցի մի խումբ աշակերտների հետ եւ պատասխանել նրանց հարցերին:
Հանդիպումների ընթացքում դպրոցականներին են ներկայացվել օրենսդիր, գործադիր եւ դատական մարմինների գործառույթները, պատգամավորի իրավունքներն ու պարտականությունները։
Քննարկումներ են ծավալվել կրթական ոլորտում առկա խնդիրների, Հայաստանի տարբեր մարզերում մշակութային կյանքի զարգացմանն ուղղված ծրագրերի, գյուղատնտեսական ոլորտում իրականացվող բարեփոխումների, երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների, տնտեսական եւ արդյունաբերական ոլորտների զարգացման հեռանկարի վերաբերյալ:
Այցելուները եղել են օրենսդիր մարմնի գրադարանում եւ թանգարանում»,-ասված է հաղորդագրության մեջ:
15:44 01.05.2025
Ստամբուլում մոտ 300 մարդ է ձերբակալվել անօրինական բողոքի ակցիաներ անցկացնելու փորձի համարՍտամբուլի իշխանություններն ուժեղացրել են անվտանգության միջոցառումները կենտրոնական Թաքսիմ հրապարակի շրջակա տարածքներում՝ այնտեղ չարտոնված մայիսմեկյան ցույցերի անցկացումը կանխելու համար։ Ժամանակակից իրավաբանների ասոցիացիան հայտնել է, որ գրեթե 300 մարդ ձերբակալվել է չթույլատրված ինքնաբուխ բողոքի ցույցեր կազմակերպելու փորձի համար։ Շիշլիի շրջանում ոստիկանության կողմից ձերբակալվել է առնվազն 13 մարդ, հիմնականում՝ երիտասարդներ։ Ձերբակալություններ են կատարվել նաև Բեշիկթաշ շրջանում։ Իրավապաշտպանների խոսքով՝ […] ...
15:28 01.05.2025
Մահացել է մոլորակի ամենատարեց բնակիչըԻնա Կանաբարո Լուկասը՝ աշխարհի ամենատարեց բնակիչը, մահացել է 116 տարեկան հասակում: Այս մասին հայտնել է LongeviQuest կազմակերպությունը, որը զբաղվում է երկարակյացների մասին տեղեկատվության իսկության ստուգմամբ: «LongeviQuest-ը տխրությամբ հայտարարում է Բրազիլիայի Ռիու Գրանդի դու Սուլ նահանգի Պորտու Ալեգրի քաղաքում աշխարհի ամենատարեց մարդու՝ Ինա Կանաբարո Լուկասի մահվան մասին», – ասվում է հրապարակման մեջ։ Կազմակերպությունը պարզաբանել է, որ […] ...
14:53 01.05.2025
Երևանն առաջին հերթին մարդիկ են, ովքեր աշխատում են մեր քաղաքի բարօրության համար․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորել է Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ․ «Երևանն առաջին հերթին մարդիկ են, ովքեր աշխատում են մեր քաղաքի բարօրության համար։ Մայիսի 1-ը Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրն է։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր իրենց հետևողական աշխատանքով ամեն օր ստեղծում են ավելի բարեկարգ, հարմարավետ, մաքուր ու կանաչ Երևան, ինչպես նաև բոլոր աշխատավորներին, ովքեր […] ...
14:37 01.05.2025
AP. Սկորսեզեն նկարահանելու է ֆիլմ հանգուցյալ Հռոմի պապի մասնակցությամբԿինոռեժիսոր Մարտին Սկորսեզեն աշխատում է Հռոմի Ֆրանցիսկոս պապի մասին վավերագրական ֆիլմի վրա, հաղորդում է Associated Press-ը։ «Մարտին Սկորսեզեն նկարահանում է վավերագրական ֆիլմ Հռոմի Ֆրանցիսկոս պապի մասին, որը կուսումնասիրի հանգուցյալ պապի աշխատանքը կինեմատոգրաֆի հետ՝ որպես նրա կողմից կենդանության օրոք հիմնադրված համաշխարհային կրթական նախագծի մի մաս», – ասվում է գործակալության հայտարարության մեջ։ Գործակալության տվյալներով՝ «Ալդեաս՝ նոր պատմություն» […] ...
14:17 01.05.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրևանում մայիսի 1-ի երեկոյան, 2-6-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մարզերում մայիսի 1-ի ցերեկը, մայիսի 2-4-ի գիշերը, 3-ին առանձին շրջաններում, 2-ի և 4-ի ցերեկը, 5-6-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 2-ի ցերեկն առանձին վայրերում՝ հորդառատ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի […] ...